Ադրբեջանին ոչ այնքան Ղարաբաղն է պետք, որքան սառեցված կոնֆլիկտը. Ալեքսանդր Լապշին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.09.2026 | 10:00
Թուրքիան և Ադրբեջանը օգնում են ԱՄՆ-ին, որպեսզի Իրանը տնտեսական հետևանքներ կրի․ Վենս
04.09.2026 | 09:45
Նարեկ Մկրտչյանն ու Սպիտակ տան հավատքի գրասենյակի ղեկավարը քննարկել են ՀՀ–ԱՄՆ համագործակցության զարգացումը
04.09.2026 | 09:34
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.09.2026 | 09:10
US Open. Խաչանովը հաղթել է աշխարհի 4-րդ ռակետ Օժե-Ալյասիմին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 23:17
Հայտնի են Ֆրանսիայի դեսպանատան ընդունելությունից հետո գրանցված թունավորման հնարավոր պատճառները. ՍԱՏՄ-ն մանրամասնել է
03.09.2026 | 22:59
Արևային կայանների ոլորտում արձանագրված խախտումների հետևանքով ՀԷՑ-ը կրել է մոտ 2 մլրդ դրամի վնաս. Պետրոսյան
03.09.2026 | 22:51
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան գրեթե ամբողջ շաբաթ
03.09.2026 | 22:40
Պետք է այնպես անենք, որ փրկարարի աշխատանքը մարդն ընկալի որպես իր կյանքի ճանապարհ. Փաշինյան
03.09.2026 | 22:13
Բաքվում երկու անձ փորձել է նավթ գողանալ խողովակաշարից, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել
03.09.2026 | 21:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.09.2026 | 21:44
Uber-ը Լոնդոնում ուղևորների համար գործարկել է անօդաչու ռոբոտաքսի ծառայությունը
03.09.2026 | 21:28
Երևանի որոշ հասցեներում, Նոր Կյանք, Խաշթառակ բնակավայրերում գազանջատումներ կլինեն
03.09.2026 | 21:14
Ռուսական բազան կհեռանա՞ ՀՀ-ից․ Պուտինը բացեց թեման, Փաշինյանն արձագանքեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 21:00
Ադրբեջանցիների հետ կոնֆերանսի մասնակցելով ես ՀՀ-ի գլխին արհավիրքներ չեմ բերել․ ՔՊ-ն է ծանր հետևանքներ բերել․ Գառնիկ Դավթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 20:45
Նալբանդյանը հերքում է, թե Փաշինյանի «սրտի օլիգարխ»-ն է․ վարույթ հարուցվեց 88 սուպերմարկետի գործունեության շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը կրկին Հայաստան է այցելել, այս անգամ՝ որպես զբոսաշրջիկ: «Ուզում եմ վարձույթով մեքենա վերցնել, շրջել երկրով, տեսնել այն, ինչ դեռ չեմ հասցրել»,- հունվարի 22-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Լապշինը:

Նա պատրաստվում է լինել Սյունիքում, որտեղ դեռ չի եղել, մասնավորապես՝ Մեղրիում. «Բացարձակապես զբոսաշրջային ծրագրեր են»: Բացի այդ՝ բլոգերը դիմել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը՝ խնդրելով թույլ տալ այցելել սահմանամերձ գոտի: «Ուզում եմ իմ բլոգում ներկայացնել այն գյուղերի բնակիչների կյանքը, որոնք պարբերաբար գնդակոծվում են Ադրբեջանի կողմից: Դա, մասնավորապես, Նոյեմբերի շրջանն է»,- նշեց բլոգերը:

Ալեքսանդր Լապշինն անդրադարձավ նաև Արցախ այցելելու համար Ադրբեջանում իր ձերբակալությանն ու ՄԻԵԴ-ում գտնվող գործի մանրամասներին: Այս ամբողջ պատմությունը բլոգերը համարում է Բաքվի կողմից սեփական հանրությանը ներքին խնդիրներից շեղելու փորձ:

«Կարծում եմ՝ ի սկզբանե այս պատմությունը ներքին սպառման համար էր, ընդ որում՝ համեմատաբար անգրագետ բնակչության համար: Նրանց թշնամու կերպար է պետք: Ամենամեծ արտաքին թշնամին Հայաստանն է և, կարծում եմ, նրանց ոչ այնքան Ղարաբաղն է պետք, կարծում եմ՝ առհասարակ պետք չէ, որքան սառեցված կոնֆլիկտը, որը հնարավորություն է տալիս սեփական ժողովրդի նկատմամբ կիրառվող անպօրինականությունների ու կոռուպցիայի մեջ մեղադրել Հայաստանին»,- նշեց Ալեքսանդր Լապշինը:

Մանրամասները՝ տեսանյութում;