Ամերիկահայ գրողը դրամահավաք է սկսել Բաքվի ջարդերի զոհերի հիշատակին ծառատունկ իրականացնելու համար

Լուրեր

13.10.2026 | 23:30
«Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահի հետ քննարկվել են փոխգործակցության հարցեր
13.10.2026 | 23:23
Միրզոյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի ԱԳ նախարարի հետ
13.10.2026 | 23:09
Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող
13.10.2026 | 22:55
Նոր Արեշի տներից մեկում հրդեհ է բռնկվել
13.10.2026 | 22:38
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.10.2026 | 22:20
ՔՊ վարչության նիստին քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր
13.10.2026 | 22:07
Զելենսկին պնդում է, որ «Յանդեքսի» կենտրոններին հարվածներից հետո ռուսական ինտերնետային տրոլներն ավելի քիչ են դարձել․ BBC-ի անդրադարձը
13.10.2026 | 21:54
Ադրբեջանում ֆրանսիական խոշորագույն պաշտպանական ընկերության գործունեությունը հետաքննվում է․ նախկին ղեկավարը խոսել է կոռուպցիայի մասին
13.10.2026 | 21:39
Գորիսի որոշ հասցեներում, Լոռու մարզի Շնող բնակավայրում գազանջատումներ կլինեն
13.10.2026 | 21:27
Արևելյան գործընկերության ապագան կարող է պայմանավորված լինել հենց դրա՝ զարգանալու և փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությամբ. Միրզոյան
13.10.2026 | 21:17
Թալիբները դադարեցրել են BBC-ի ռադիոհեռարձակումը Աֆղանստանում
13.10.2026 | 21:02
Միրզոյանը և Իրաքի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
13.10.2026 | 21:00
Մարզերից եկող ավտոմեքենան կթողնեն Երևանի մուտքի մոտ, կշարունակեն ավտոբուսով․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 20:53
Անընդունելի է միջամտել ներքին գործերին․ Ադրբեջանի Մեջլիսը՝ Էրդողանի կուսակցությանը
13.10.2026 | 20:44
Ծանրորդ Սեյրան Խուդանյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱ
Բոլորը

Ամերիկահայ գրող, հասարակական գործիչ  Աննա Աստվածատրյան-Տուրկոտը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում «Թալինում Բաքվի հիշատակի անտառ» խորագրով դրամահավաք է սկսել: Դրամահավաքի նպատակն է  Հայաստանի Թալին քաղաքի մոտակայքում 2 հա մակերեսով տարածքում ծառատունկ իրականացնել: Նա նախաձեռնության մասին գրել է, որ նախագիծն իրականացվելու է «Հայաստան ծառատունկ ծրագրի» հետ միասին և նվիրված է լինելու Բաքվի ջարդերի զոհերի հիշատակին ու վերապրածներին:

Դրահամաքի նկարագրության մեջ ամերիկահայ գրողը նշել է, որ Արցախի հայության ինքնորոշման պայքարին Ադրբեջանը պատասխանեց 1988թ. Սումգայիթում և Կիրովաբադում հայերի կոտորածներով: Ըստ Աստվածատրյան-Տուրկոտի՝ չնայած այդ քաղաքաներում հայերի ջարդեր կազմակերպվեցին, սակայն ոչ ոք չէր սպասում, որ նույն բանը տեղի կունենա արդյունաբերական, զարգացած և քաղաքակիրթ Բաքվում: Սակայն 1990թ հունվարի 12-ին Բաքվում սկսվեց հայերի կոտորածը, որ տևեց 7 օր:

«Այդ ընթացքում հարյուրավոր, որոշ հաշվարկներով հազարավոր հայերի ծեծեցին, խոշտանգեցին, բռնաբարեցին և սպանեցին: Նրանց բնակարանները թալանեցին և այրեցին»:

Աստվածատրյան-Տուրկոտը նշել է, որ այդ ամենի հետևանքով Բաքուն հայաթափվեց, իսկ Ադրբեջանի ներկայիս իշխանությունները համակարգված կերպով ջնջում են Ադրբեջանի հայ համայնքի հետքերը և այդ երկրի պատմության և մշակույթի մեջ նրա հսկայական ներդրման մասին վկայությունները:

Անդարադառնալով ծառատունկի գաղափարին և տարածքի ընտրության հարցին՝ Աստվածատրյան-Տուրկոտը տեղեկացրել է, որ ժամանակին այդ տարածքն անտառածածկ է եղել, սակայն ծառերը կտրվել են 1990-ականներին էներգետիկ ճգնաժամի ժամանակ:

Նա նշել է, որ հույս ունի նախագիծը կյանքի կոչել մինչև 2020թ՝ Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցը: