Այն, որ Ադրբեջանը շարունակում է հակահայկական հռետորաբանությունը, խոսում է դրանք կրկնելու պատրաստակամության մասին․ Լ․ Ալավերդյանն ու Մ․ Գրիգորյանը անդրադարձել են Բաքվի ջարդերին

Լուրեր

20.05.2026 | 14:31
Հայ աշակերտը մրցանակ է ստացել ԱՄՆ-ում անցկացվող Regeneron ISEF 2026 միջազգային գիտական մրցույթում
20.05.2026 | 14:22
Լիտվայում ԱԹՍ-ների պատճառով տագնապի կարմիր մակարդակ է հայտարարվել. երկրի ղեկավարությունը տեղափոխվել է ապաստարաններ
20.05.2026 | 14:15
«Սաութհեմփթոնը» լրտեսության համար զրկվել է Պրեմիեր լիգայի ուղեգրի համար պայքարելու հնարավորությունից
20.05.2026 | 14:02
Հայտնաբերվել է երիտասարդին դանակահարած անձը․ նա ձերբակալվել է
20.05.2026 | 13:54
Ուկրաինական ԱԹՍ-ները Նիժնի Նովգորոդում նավթավերամշակման գործարանի վրա են հարձակվել
20.05.2026 | 13:46
Իմ հայրենիքը չեմ կարող փոխել «ցեմենտի զավոդի» հետ․ Ծառուկյանը՝ Փաշինյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 13:38
Կրեմլը չի բացառել Պուտինի և Թրամփի հանդիպումը Չինաստանում՝ ԱԽՏՀ գագաթնաժողովի շրջանակում
20.05.2026 | 13:33
«Մուկ տշելու» ակցիա․ «Բոլորին դեմ եմ» կուսակցության քարոզարշավը. ՈՒՂԻՂ
20.05.2026 | 13:31
«Ականատեսը» անօրինական է համարում Արթուր Օսիպյանի կալանավորման միջնորդությունը
20.05.2026 | 13:25
Պորտուգալիայի հավաքականի կազմն ու Ռոնալդուի 6-րդ Մունդիալը
20.05.2026 | 13:16
Հուշել եմ՝ միլիոնավոր դոլարների է հասնում, մանրամասնել չեմ կարող․ Հայրապետյանը՝ զենքի արտահանման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 13:07
Ինչ պատիժ կարող է սպառնալ Նարեկ Կարապետյանին, եթե ապացուցվի՝ դիտավորությամբ թաքցրել է օտարերկրյա քաղաքացիություն ունենալու մասին տեղեկությունը
20.05.2026 | 12:56
Սևանի ափամերձ տարածքներում ապամոնտաժվել է 119 ապօրինի շինություն
20.05.2026 | 12:47
Պուտինը և Սի Ցզինպինը գործընկերության ամրապնդման մասին հայտարարություն են ստորագրել
20.05.2026 | 12:39
Արսեն Վենգերն արձագանքել է «Արսենալի» չեմպիոնությանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Հայերը դժոխային գերության մեջ էին, նրանց հեռացնում էին աշխատանքից, ստորացնում, բնակարաններից դուրս հանում, հարձակվում և սպանում, այդ թվում հասարակական վայրերում: 1990 թվականի հունվարին մոտ 30 հազար հայ էր մնացել, հիմնականում՝ ծերերը և նրանք, ովքեր չէին կարողացել հեռանալ: Մնացողները հրեշային կտտանքների և հետապնդումների ենթարկվեցին»,- այսօր «Բաքվի հայության ջարդերի 29-րդ տարելիցը․ վկայություններ» թեմայով ասուլիսի ժամանակ ասաց «Սովորական ցեղասպանություն» նախագծի հեղինակ Մարինա Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ ջարդերի կազմակերպման վկայությունն իրավապահ մարմինների միջամտության լիակատար բացակայությունն էր․ դա տեղի էր ունենում «Ժողովրդական ճակատի»՝  իշխանության անցնելու փորձին զուգահեռ:

«Ոստիկանությունը ոչինչ չէր ձեռնարկում, իրավապահ մարմինները, իշխանությունը չէին գործում։ Պետք է հատուկ շեշտել, ոչ այդ դեպքերը տեղի էին ունենում Սովետական Ադրբեջանի իշխանությունների և իրենց ընդդիմադիր ազգային ճակատի, որը իրենց մեծ դեմոկրատ էր անվանում, բախման ֆոնին։ Բայց հակահայկական քաղաքականության հարցում Ադրբեջանում իշխանություններն ու ընդդիմադիրները եղել են համամիտ, նրանք գործել են ձեռք ձեռքի տված»,- ասաց նա։

Ըստ Գրիգորյանի՝ Ադրբեջանը «հունվարյան իրադարձությունների» մասին ամբողջ  աղմուկը բարձրացնում է, որպեսզի թաքցնի այն, ինչ տեղի է ունեցել զորքերի մտնելու նախորդ շաբաթվա ընթացքում, իսկ բոլոր իրադարձությունները տեղի են ունեցել Հեյդար Ալիևի անմիջական մասնակցությամբ, ինչի մասին վկայում է քաղաքագետ Արիֆ Յունուսովը:

«Անհնար է մոռանալ անմեղ մարդկանց այդքան արյունը, հանցանքները, խոսել խաղաղության մասին:  Այն, որ Ադրբեջանը շարունակում է հակահայկական հռետորաբանությունը, խոսում է դրանք կրկնելու նրա պատրաստակամության մասին»,- ասաց Գրիգորյանը:

Ասուլիսին մասնակից ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանն էլ հիշեցնում է, որ կա 1948 թ ՄԱԿ-ի՝ Ցեղասպանության կանխարգելման և դրա պատժի մասին կոնվեցիան, որտեղ առանձին հոդվածներով նշված է, թե ի՞նչն է կոչվում ցեղասպանություն և ի՞նչ պատիժ է սահմանված այն իրագործողների նկատմամբ։

Ըստ այդ կոնվեցիայի, ինչպես նշում է Լարիսա Ալավերդյանը, ցեղասպանություն են որակվում անգամ ցեղասպանության կոչերը, մարդկանց այս տարածքից այլ տարածք տեղափոխելը։

«Հայաստանում, սակայն, մենք չունենք 1988-ի Սումգայիթի բնակավայրերում այդպիսի գործողությունների մասին փաստաթուղթ, որը այն որակում է որպես ցեղասպանություն»,- ասաց նա:

Ըստ Ալավերդյանի՝ Բաքվում տեղի ունեցածի մասին փաստաթուղթ ունեցել է միայն Սովետական Հայաստանի Գերագույն խորհուրդը, որը իր որոշումներից մեկում Սումգայիթի գործողությունները անվանել է ցեղասպանություն, իսկ նորանկախ Հայաստանը չի անդրադարձել բոլոր այն կոչերին, որոնք հնչեցվել են 1991 թվականից սկսած։

«Հաշվի չնստելով այդ փաստերի հետ հայկական կողմն այսօր կոչ է անում պատրաստել ժողովուրդներին խաղաղության, ինչին Արցախը չի հավատում, որովհետև մինչև մենք չունենք երաշխիք, որ Ադրբեջանը հրաժարվել է իր նկրտումներից, չենք կարող հանգիստ լինել»,- ասաց Ալավերդյանը։