Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է ստացել Էստոնիայի և Լատվիայի վարչապետներից

Լուրեր

28.09.2026 | 16:26
Փոփոխություններ` Հայաստանի Մ-20 և Մ-21 հավաքականներում
28.09.2026 | 16:22
Ենթակայանը հրդեհից հետո դեռ ծխում է․ քրեական վարույթ է հարուցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 16:11
Երևանում կայացավ Firebird Build հեքաթոնը՝ 105 հազար դոլարի մրցանակային ֆոնդով
28.09.2026 | 16:05
Արսեն Մանուկյանը կազատվի Ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից
28.09.2026 | 16:00
ԱՄՆ-ն ու Չինաստանը երկարաձգել են առևտրային հրադադարը․ Թրամփը Սիին առաջարկել է ամերիկյան զենք գնել
28.09.2026 | 15:51
«Անկախ դիտորդը» ՏԻՄ ընտրություններում 31 խախտում է արձանագրել
28.09.2026 | 15:39
Մրգերում հայտնաբերվել են «Դիխլոֆոս» միջատասպան նյութի մնացորդներ․ ՍԱՏՄ
28.09.2026 | 15:35
Յուգեն Կլոպը վատագույն մեկնարկն է գրանցել Գերմանիայի հավաքականում
28.09.2026 | 15:29
Զելենսկին հայտնել է, որ Կիևի մարզին ռուսական հարվածի հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել
28.09.2026 | 15:20
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի դեսպանը քննարկել են Հայաստան–ԵՄ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
28.09.2026 | 15:19
Բաքուն այժմ էլ աղվանա-ուդիական համայնքի անդամների քարոզչական այց է կազմակերպել Դադիվանք
28.09.2026 | 15:10
Հ1-ը ներողություն է խնդրել // Հունգարիայի վարչապետին զրկել են անձեռնմխելիությունից․ ԼՈՒՐԵՐ
28.09.2026 | 15:01
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգուց ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքին
28.09.2026 | 14:49
Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանների զարգացումը
28.09.2026 | 14:40
Պատանդառության կոնվենցիայով ինչո՞ւ չենք տանում պատասխանատվության դաշտ Ադրբեջանին․ Տարոն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Էստոնիայի վարչապետ Յուրի Ռատասը և Լատվիայի կառավարության ղեկավար Մարիս Կուչինսկիսը շնորհավորական ուղերձներ են հղել Նիկոլ Փաշինյանին` ՀՀ վարչապետ նշանակվելու կապակցությամբ:

Յուրի Ռատասի ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ընդունեք, խնդրեմ, իմ անկեղծ շնորհավորանքները` ՀՀ վարչապետի պաշտոնում Ձեր նշանակվելու կապակցությամբ: Հաջողություն եմ մաղթում Ձեզ բարեփոխումների առաջընթացն ապահովելու պատասխանատու գործում, որպեսզի Հայաստանը դարձնեք առավել ժողովրդավարական և բարգավաճ երկիր: Որպես անցումային գործընթացի միջոցով անցած երկիր, Էստոնիան բարձր է գնահատում Հայաստանի հետ ավելի սերտ հարաբերություններ զարգացնելու հնարավորությունը՝ առկա դրական փորձը կիսելու առումով:

Մեր երկրների միջև առկա լավ համագործակցությունը, հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների ու մշակույթի ոլորտներում, ամուր հիմք է՝ երկկողմ հարաբերությունների խորացման համար: Համոզված եմ, որ ձեր պաշտոնավարման ընթացքում մենք կընդլայնենք երկուստեք շփումներն այլ ոլորտներում եւ կամրապնդենք արդեն գոյություն ունեցողները: Հուսով եմ՝ Հայաստանը կշարունակի զարգացնել հարաբերությունները Եվրամիության հետ, մասնավորապես, ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և Արևելյան գործընկերության շրջանակներում:

Սերտ համագործակցության ակնկալիքով՝ լիահույս եմ, որ շուտով մենք հնարավորություն կունենանք կարծիքներ փոխանակել անձամբ»:

Մարիս Կուչինսկիսի ուղերձում նշվում է. «Լատվիայի Հանրապետության կառավարության անունից հղում եմ ձեզ իմ ամենաջերմ շնորհավորանքները` ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ: Ուրախալի է տեսնել Լատվիայի և Հայաստանի միջև հաստատված համագործակցության զարգացումը: Համոզված եմ, որ մեր հարաբերությունները կշարունակեն ամրապնդվել՝ ի շահ մեր երկու ժողովուրդների բարօրության և բարգավաճման»: