Եվրախորհրդարանը կտրուկ քննադատել է Ադրբեջանի իշխանություններին՝ Բաքվի դեմ պատժամիջոցների կոչ անելով

Լուրեր

09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
Բոլորը

Եվրախորհրդարանի հունվարի 17-ի նիստում քննարկվել է Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների հետ կապված իրավիճակը, մասնավորապես՝ բլոգեր Մեհման Հուսեյնովի գործը: Եվրոպացի պատգամավորներն աննախադեպ քննադատության են ենթարկել Ադրբեջանի իշխանություններին, գրում է «Թուրան» գործակալությունը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ելույթ ունեցած շուրջ երկու տասնյակ պատգամավորները, մասնավորապես, կարծիք են հայտնել, որ Ադրբեջանի իշխանությունները բազմաթիվ տարիներ անտեսում են սեփական պարտավորությունները, կոպտորեն խախտոում մարդու իրավունքներն ու ժողովրդավարության նորմերը: Նրանք նաև քննադատել են ադրբեջանական լոբբինգով զբաղվող եվրոպացի քաղաքական գործիչներին, որոնք Բաքվից փող են ստանում և աչք փակում այդ խախտումների նկատմամբ:

Պատգամավորները նշել են, որ պետք է վերջ դնել իշխանությունների կամայականություններին, պատժամիջոցներ կիրառել այդ երկրի առաջին դեմքի և մյուս պաշտոնյաների նկատմամբ, ովքեր մեղավոր են Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների համար: Առևտրի հարցերի եվրահանձնակատար Սեսիլիա Մալսթրոմն էլ նշել է, որ Բրյուսելը մշտական երկխոսության մեջ է Ադրբեջանի իշխանությունների հետ և պահանջում է անհապաղ ազատ արձակել բլոգեր Մեհման Հուսեյնովին:

«Բլոգերի դեմ հարուցված նոր շիծու քրեական գործը հակասում է Եվրամիության և Ադրբեջանի գործընկերային հարաբերություններին: Մենք սատարում ենք Բաքվի հետ երկխոսությունը, և մեր այդ երկրի հետ նոր համաձայնագրի շուրջ բանակցությունները պետք է ներառեն ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին, օրենքի գերակայությանը և արդար պետական կառավարմանն առչնվող կետեր: Այդ դրույթների մշակման ընթացքում մենք ակտիվորեն համագործակցելու ենք Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, և փետրվարի 5-ին Բաքվում շարունակելու ենք մեր խորհրդակցությունները»,- նշել է Մալսթրոմը: Եվրահանձնակատարը նաև հավելել է, որ ԵՄ Բաքվի գրասենյակը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում ինչպես Մեհման Հուսեյնովի, այնպես էլ մյուս քաղբանտարկյալների գործերը: Եվրախորհրդարանում տեղի ունեցած քննարկումներից հետո ընդունվել է բանաձև, որում պաշտոնական Բաքուն սուր քննադատության է ենթարկվում մարդու իրավունքների զանգվածային և կոպիտ խախտման համար: