Հանրային խորհրդի Պետաիրավական հարցերի հանձնաժողովը քննարկել է Հակակոռուպցիոն ռազմավարության նախագիծը

Լուրեր

08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
08.08.2026 | 17:55
Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 17:52
Սերբիան կաջակցի Ուկրաինային ԵՄ անդամակցության ճանապարհին․ Վուչիչ
08.08.2026 | 17:22
Եվրոպայի մի շարք խոշոր գետերում ուժեղից մինչև ծայրահեղ սակավաջրություն է դիտվում
08.08.2026 | 16:59
Վանաձորում, Հրազդանում և Արարատում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
08.08.2026 | 16:52
Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից. վարչապետ
08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
08.08.2026 | 15:24
Կյանքից հեռացել է Լիոնել Մեսիի հայրը
Բոլորը

Հանրային խորհրդի Պետաիրավական հարցերի հանձնաժողովն այսօր անդրանիկ նիստն է անցկացրել։, որի րօակարգային գլխավոր հարցը նվիրված է եղել ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրի քննարկմանը:

Նախորդ տարվա դեկտեմբերի 19-ին ՀՀ արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել փաստաթղթի նախագիծը:

Հանրային խորհրդի Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանն իր խոսքում նշել է, որ Հակակոռուպցիոն ռազմավարությունը նախևառաջ պետք է համահունչ լինի միջազգային փաստաթղթերին, նման ռազմավարությունների կազմման համար ամրագրված սկզբունքներին, մասնավորապես հակակոռուպցիոն ռազմավարությունների վերաբերյալ Կուալա Լումպուրի հայտարարության մեջ (2013 թվական, հոկտեմբերի 21-22) տեղ գտած սկզբունքներին:

«Այս փաստաթուղթը պետք է կազմված լինի նաև այնպես, որ շարքային քաղաքացին կարդա և հասկանա, թե իր կյանքում ինչ է փոխվելու դրա իրականացման արդյունքում»,-ասել է Զադոյանը՝ հավելելով, որ նպատակահարմար չէ դրանում ներառել այնպիսի փոքրագույն խնդիրներ, ինչպիսիք են աշխատանքային գրքույկների թվայնացումը և այլն:

Անդրադառնալով հակակոռուպցիոն անկախ մարմին ունենալու հարցին՝ Զադոյանն ասել է, որ  կարելի է տասնյակից ավելի մարմինների անուններ թվարկել, որոնք վերջին տարիներին զբաղվել և զբաղվում են կոռուպցիայի դեմ պայքարով, սակայն չկա գեթ մեկ մարմին, որը պատասխանատու է այդ պայքարի արդյունքների համար: «Այսինքն, մինչ օրս գործել է կոռուպցիայի դեմ պայքարի ապակենտրոնացված մոդել, որն իրեն չի արդարացրել»:

Զադոյանի խոսքով՝ հանրային քննարկման ներկայացված Հակակոռուպցիոն ռազմավարության նախագծով նույնպես չի նախատեսվում անկախ հակակոռուպցիոն ունիվերսալ մարմնի ստեղծում, որն օժտված կլինի կոռուպցիայի կանխարգելման, հակակոռուպցիոն կրթության և նախաքննության, հետաքննության ու օպերատիվ-հետախուզական գործառույթներով: «Մինչդեռ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հրապարակային ելույթներում բազմիցս անդրադարձել է անկախ հակակոռուպցիոն ունիվերսալ մարմին ունենալու հարցին և փաստել այդպիսի մարմին ունենալու անհրաժեշտության մասին»:

Նիստի ընթացքում քննարկվել է նաև կոռուպցիոն գործերով մասնագիտացված դատարանի կամ հատուկ մասնագիտացված դատական կազմեր ունենալու անհրաժեշտության հարցը: Շեշտվել է, որ ներկայումս մի շարք երկրներում կան հատուկ մասնագիտացված հակակոռուպցիոն դատարաններ։

«Ռազմավարության նախագծով նախատեսվում է իրական սեփականատերերի գրանցամատյանի ներդրում, որի դեպքում   միայն գրանցամատյան կստեղծվի և կգործարկվի, որի արդյունքում իրավաբանական անձանց իրավունք է տրվում, այլ ոչ թե պարտականություն սահմանվում բացահայտելու իրական սեփականատերերին»,-նշել է Զադոյանը՝ առաջարկելով հիմնել իրական սեփականատերերի ռեեստր, որտեղ բոլոր իրավաբանական անձինք պարտավորված կլինեն գրանցվելու և բացահայտելու իրենց իրական սեփականատերերին:

Հանրային խորհրդի անդամ Հովհաննես Հովհաննիսյանը, որը նույնպես ներկա է եղել նիստին, կարծիք է հայտնել, որ ռազմավարության նախագծում շատ քիչ տեղ է հատկացված իրականացվելիք միջոցառումներին քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և զանգվածային լրատվամիջոցների (ԶԼՄ) մասնակցությանը: Նրա խոսքով՝ ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների իրականացման բոլոր փուլերում՝ սկսած հակակոռուպցիոն քաղաքականության մշակման, փաստաթղթերի քննարկման և փորձաքննության, հանրային իրազեկման և կրթական ծրագրերի իրականացումից, վերջացրած իրականացվող միջոցառումների մշտադիտարկման և գնահատման փուլով, անհրաժեշտ է նախատեսել և հնարավորինս ընդլայնել ոչ կառավարական կազմակերպությունների և ԶԼՄ-ների մասնակցությունն ու դերակատարությունը: «Մասնավորապես, հակակոռուպցիոն քաղաքականության դրույթների քննարկման, համապատասխան իրավական և նորմատիվ փաստաթղթերի լրամշակման նպատակով օգտակար կլինեն Հանրային խորհրդի հարթակի գործառնումը, քննարկումների կազմակերպումը ՀԽ հանձնաժողովներում և աշխատանքային խմբերում»,-նշել է Հովհաննիսյանը:

Հանրային խորհրդի անդամ Մարատ Ատովմյանն էլ ընդգծել է, որթեև նախագծով հանրային իրազեկմանն ու հակակոռուպցիոն կրթությանը նվիրված առանձին բաժին է նախատեսված, սակայն այդ բաժնից դուրս են մնացել երկրի եռաստիճան կրթական համակարգում հակակոռուպցիոն կրթությունը բովանդակային հենքի վրա դնելուն ուղղված միջոցառումները, ինչը բխում է նաև ՏՀԶԿ զեկույցից: «Այնինչ, հասարակության շրջանում կոռուպցիայի դեմ անհանդուրժողականության վերաբերմունք ձևավորելու գործում զգալի նշանակություն ունի սերունդների հակակոռուպցիոն դաստիարակության հարցը, որի լուծման համար պատասխանատվության իրենց բաժինը պետք է վերցնեն երկրի եռաստիճան կրթական համակարգի դերակատարները»,-նշել է նա:

ՀԽ Պետաիրավական հարցերի հանձնաժողովը Հակակոռուպցիոն ռազմավարության նախագծի վերաբերյալ իր առաջարկությունների փաթեթը կներկայացնի ՀՀ Հանրային խորհրդին, որի կողմից հաստատվելուց հետո փաթեթը կներկայացվի ՀՀ արդարադատության նախարարություն՝ Հակակոռուպցիոն ռազմավարության նախագծի վերջնական տարբերակում ներառելու նպատակով։