Օպերայի շենքին հարակից սրճարանները կփակվեն. ի՞նչ է սպասվում հաջորդիվ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևանի Ազատության հրապարակին մերձակա սրճարանների մի մասը ստիպված կլինի առաջիկայում դադարեցնել գործունեությունը։ Քաղաքապետարանից ասում են՝ այսպիսով կատարում են երևանցիներին տված խոստումը՝ Երևանը կանաչապատել և հանրությանը վերադարձնել սրճարաններ դարձած երբեմնի կանաչ տարածքները։ Անցած տարեվերջին սրճարանատերերը տարածքներն ազատելու պահանջով ծանուցումներ են ստացել քաղաքապետարանից։

«Քաղաքի հետ վարձակալության պայմանագրի համաձայն՝ էդ տնտեսվարողները պարտավոր են անվերապահորեն քաղաքի ծանուցումից 1 ամիս անց ազատել այդ տարածքները, այսինքն՝ վերադարձնել տարածքի տնօրինումն իր սեփականատիրոջը՝ Երևան համայնքին։ Ամբողջ գործընթացը արվել է օրենքի տառին համապատասխան»,- ասում է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը։

Գործունեությունն ամբողջապես կդադարեցնեն Օպերայի շենքին հարակից «Մոնտալ», «Շոկոլադնիցա», «Ռիչ», «Ատմոսֆերա», «Ջազզվե» սրճարանները։ Այս արահետից դեպի Թումանյան փողոց տեղավորված սրճարանները կշարունակեն գործել։ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակը հստակեցնում է՝ այս տարի կիրականացվի կանաչապատման առաջին փուլը, հաջորդիվ չեն բացառում կառուցապատ այլ տարածքներ ազատելը. «Էդտեղ լինելու է ուղղակի կանաչ տարածք՝ սիզամարգեր, ծառեր, թփեր, ծաղիկներ, զբոսնելու հատված։ Ես ասում եմ քաղաքային իշխանության կամքը՝ հնարավորինս շատ տարածք մաքրելն է։ Այս տարի մենք գործ ունենք այս մասի հետ»։

Հակոբ Կարապետյանի խոսքով՝ սրճարաններից ազատվելով քաղաքապետարանը լուծում է ո՛չ միայն կանաչապատման խնդիր։ Նպատակ կա մայրաքաղաքի կենտրոնը զարդարող Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի միջավայրը դարձնել համահունչ մշակութային ընկալումներին։

«Դժվար է գտնել որևէ քաղաքակիրթ մայրաքաղաք, որտեղ օպերայի և բալետի մշակութային կենտրոնում հարակից տարածքից լսվի ամենաբազմազան երաժշտություն։ Յուրաքանչյուր միջավայր թելադրում է իր պայմանները», – նշում է Հակոբ Կարապետյանը։

Factor.am-ը հարցի շուրջ մեկնաբանություն խնդրեց «Մոնտալ» և «Ատմոսֆերա» սրճարանների սեփականատերերից։ Վերջիններս, սակայն, առայժմ չցանկացան մեկնաբանություն տալ։ Իսկ ահա «Ջազզվե» սրճարանից մեր հեռախոսազանգերին չպատասխանեցին։ Նշենք, որ կանաչապատման ենթակա տարածքում գործող բոլոր սրճարանները, բացառությամբ «Մոնտալի», սրճարանային տարածք ունեն հարակից հատվածներում ևս։

«Շոկոլադնիցա» սրճարանի տնօրեն Արսեն Մանուկյանը Factor.am-ի հետ զրույցում ասաց՝ այս պահին բանակցում են քաղաքապետարանի հետ՝ փորձելով  պաշտպանել վարձակալության պայմանագրով իրենց տրված իրավունքները։ Սրճարանի տնօրենը մանրամասնում է՝ ինչ կլինի, եթե քաղաքապետարանը պնդի տարածքն ազատելու հարցում. «Մեր ընկերությունը կսնանկանա կարելի է ասել։ Մենք վարկային պարտավորություններ ունենք, 2018 թվականին այդ տարածքի վրա շինարարություն ենք իրականացրել շինթույլտվությունով, նախագծով հաստատված՝ քազաքապետարանի տրամադրված բոլոր 10 թղթերի առկայությամբ։ Վարկը վերցնելիս ծանուցել ենք քաղաքապետարանին, որ վարկ ենք վերցնում, անում ենք այդ գործընթացը, նույնը ներկայացրել եմ քաղաքապետարանի ներկայացուցիչներին, որ մեր ընկերությունը կգնա սնանկացման։ Մեր վարկային պարտավորությունները չենք կարող կատարել»։

Հակոբ Կարապետյանի խոսքով՝ Երևան քաղաքը կարող է սրճարանատերերի հետ անգամ մինչև 2028 թիվը տարածքի վարձակալության պայմանագիր կնքել։ Այդուհանդերձ, Երևան քաղաքը ցանկացած պահի կարող է հետ պահանջել տարածքը։ Այսինքն՝ սրճարանատերերը ներդրումներ կատարելիս պետք է սա հաշվի առնեն, շեշտում է Հակոբ Կարապետյանը. «Եթե դու գիտես, որ ցանկացած պահի քո տարածքի վարձակալը կարող է քեզնից հետ պահանջել տարածքը, դու, ըստ այդմ, պետք է հաշվարկես, թե ինչ ծավալի ներդրումներ ես անում։ Քաղաքը պարտավոր չէ փոխհատուցում տրամադրել բիզնեսին»։

«Շոկոլադնիցա» սրճարանը ձմեռային սեզոնին ունի մոտ 55 աշխատակից։ Ամռան ամիսներին այդ թիվը գրեթե կրկնապատվում է։ Արսեն Մանուկյանի խոսքով՝ 100-ի մոտ աշխատող մնալու է անգործ։ Քաղաքապետարանում սա կանխատեսել են, բայց դա տարածքը կանաչապատելու ծրագրից հետ չի կանգնեցնելու. «Այո, սոցիալական ու աշխատատեղերի խնդիրները, բիզնեսի կազմակերպման խնդիրը քաղաքի շահերի մեջ է մտնում, բայց միանշանակ տասնամյակներ շարունակ մենք ցավով և ափսոսանքով տեսել ենք, որ մեր կանաչ տարածքները զավթվում են, որոնց վրա ի հայտ են գալիս ճաշակով կամ անճոռնի կառույցներ, կանաչ տարածքները ծածկվում են բետոնով»։

Արսեն Մանուկյանը հակադարձում է․ «Ոչ մեկ անօրինական չի հայտնվել էդտեղ, փաստաթղթային ու պայմանագրային ձևակերպումներ ունեն, վերադարձնում են, խնդիր չի, իրենց հողն է իրենք իրավասու են դա անել։ Ամբողջ աշխարհին հիմա մենք ասում ենք եկեք, ներդրում արեք Հայաստանում, բայց տեղացի ներդրողին ասում ենք հեչ, քո ներդրումը քանդում ենք, գնա սնանկացի»։

Չնայած այսօր լրանում է տարածքներն ազատելու մեկամսյա ժամկետը, այնուամենայնիվ, քաղաքապետարանն ու սրճարանատերերը դեռ կշարունակեն բանակցությունները։ Քաղաքապետարանում վճռական են տրամադրված։ Այստեղ հնարավոր են համարում սրճարանատերերին գործունեության համար այլ տարածքներ առաջարկելը։

Ռոբերտ Անանյան