Շամիրամի արյունալի միջադեպի պատճառը տարիների պար՞տքն է. նոր մանրամասներ

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Շամիրամ գյուղում կատարված հանցագործության մեջ կասկածվող և ոստիկանության կողմից որոնվող Թելման Քալաշյանն Արմավիրի մարզի Մյասնիկյան համայնքից է, համայնքի ղեկավար Տիգրան Բաղդասարյանը Factor.am-ի հետ զրույցում պատմեց՝ Քալաշյանների ընտանիքի հիմնական զբաղմունքն անասնապահությունն է:

«Ոչխարի մեծ հոտ ունեն, հիմնականում գյուղում են ապրում, իրենց տունը, ամեն ինչը գյուղում է, բայց տարվա կեսից ավելին ընտանիքի անդամների հետ անցկացնում էր սարերում»,- մեզ հետ զրույցում մանրամասներ ներկայացրեց Մյասնիկյան համայնքի ղեկավարը:

Նրա փոխանցմամբ՝ ընտանիքը ապրում է սոցիալական նորմալ պայմաններում, այժմ էլ գտնվում են սարերում՝ Ալագյազի փեշերին, այնտեղ կմնան մինչև խոր աշուն:

«Ոստիկանները երեկվանից գյուղում են, հսկում են իր, իր հարազատների տները, որ հանկարծ չգան, վնաս չտան»,- նկատեց Բաղդասարյանը:

 Միջադեպի հետ կապված Մյասնիկյան համայնքի ղեկավարն ասաց, որ  իր իմանալով պատճառը ֆինանսական խնդիրներն էին:

«Ասում են՝ ինչ որ պարտք են եղել իրեն, տարիների ընթացքում այդ պարտքը չեն վերադարձրել, իրենց մեջ խոսակցություններ են եղել և, երևի թե, հասցրել են էդ աստիճանի…»,- շարունակեց Բաղդասարյանը՝  հավելելով, որ այլ մանրամասների չի տիրապետում:

Հիշեցնենք՝ երեկ արյունալի միջադեպ է տեղի ունեցել Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքում, որի հետևանքով զոհվել է 4 մարդ: Նրանցից 3-ը մահացել են տեղում, իսկ չորրորդն ավելի ուշ՝ հիվանդանոցում, ևս  7 անձ վիրավոր են:

Շողիկ Գալստյան