Ներքին սպառողի համար գազի գինը չթանկանալու ռեսուրսներ կան՝ կորուստների և շահույթի մակարդակը. Խոսրով Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.07.2026 | 19:00
Եթե Ալիևն անկեղծորեն խաղաղություն է ուզում, պիտի դադարեցնի «Արևմտյան Ադրբեջան» զավթողական ծրագիրը․ Տաթևիկ Հայրապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 18:56
Նախագահն ընդունել է Ալեն Սիմոնյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 18:56
Ամենատարբեր աստիճանի տափակության հարցեր եք տալիս, ցուցիչ է՝ ինչքանով եմ ես բռնակալ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 18:52
Էս շենքում աշխատելու է ժողովրդի ընտրած մարդը, ուզում է` եռագլուխը թռնի վերև, իջնի ցած. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 18:49
ԵՄ դատարանը հաստատել է Google-ի ավելի քան 4 միլիարդ եվրոյի տուգանքը
02.07.2026 | 18:42
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է վարչապետին ընտրություններում հաղթանակի առիթով
02.07.2026 | 18:32
Արտահանումը խթանող գործակալություն կստեղծենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 18:26
Դամասկոսի կենտրոնում սրճարանում պայթյուն է տեղի ունեցել․ զոհեր կան
02.07.2026 | 18:18
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
02.07.2026 | 18:10
ԵՀ նախագահը մեկնեց Երևանից // Պետական գաղտնիքի հրապարակման գործով գնդապետ է ձերբակալվել․ ԼՈՒՐԵՐ
02.07.2026 | 18:00
Վճռականորեն ասում եմ` երկաթուղին ՀՀ սեփականությունն է և պետք է ծառայի մեր շահերին. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 17:51
ՌԴ-ից երկու ռուֆերներ բարձրացել են Նյու Յորքի Empire State Building-ի վրա և այնտեղ նշանվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 17:43
Հաստատվել է ՀՀ առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը
02.07.2026 | 17:34
Արմեն Մուրադյանը նշանակվեց բժշկական համալսարանի ռեկտոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 17:23
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին անդամ Խոսրով Հարությունյանի հետ

– Պարոն Հարությունյան, Ռուսաստանը սահմանին թանկացրեց գազի գինը 15 դոլարով ՝ 150 դոլարի փոխարեն 1.000 խմ-ի համար սահմանելով 165 դոլար: Ձեր կարծիքով՝ սա Ռուսաստանի կողմից այս փուլում վերջի՞ն գինն է, թե՞ փաստաթղթի կնքման արդյունքում ավելի կբարձրացնի:

– Չեմ կարծում, որ ավելի կբարձրացնի: Երկրորդ՝ ես համոզված չեմ, որ «Գազպրոմն» առանձնապես շահագրգռված է անընդհատ բարձրացնելու հարցում, որովհետև, ըստ իս, ի տարբերություն նավթի՝ գազը բորսային ապրանք չէ և շատ դեպքերում օգտագործվում է բացառապես քաղաքական նկատառումներով: Նույն Բելառուսի հետ հարաբերություններում, համաձայնեք, որ նույնպես գազային գործոնն օգտագործվում է բացառապես քաղաքական նկատառումներից ելնելով: Եվ այստեղ ակնհայտ է, որ Ռուսաստանը կփորձի ինչ-որ տրամաբանական բալանս ապահովել:

– Քաղաքական ի՞նչ խնդիր առաջացավ, որ 15 դոլարով բարձրացվեն գինը:

– Ես կդժվարանամ այս պահին մեկնաբանել, որովհետև նույն կերպ չեմ կարող հասկանալ՝ ի՞նչ պրոբլեմ կա Բելառուսի հետ: Հավանաբար, Ռուսաստանն ընդհանուր առմամբ գազի գինը, որպես համագործակցող երկրների վրա ինչ-որ հնարավոր քաղաքական ազդեցություն պահպանելու գործոն է օգտագործում: Ուղղակի այդ մոտեցումը կարող է երկրից երկիր դիֆերենցված լինել, բայց ինքնին այդպիսին է տպավորությունը:

– Երբ Կարեն Կարապետյանը նշանակվեց վարչապետ, 165 դոլար էր գազի գինը և, կարծես ի պատիվ Կարեն Կարապետյանի, որը ռուսամետ լինելու համարում ուներ, իջեցվեց գազի գինը: Հիմա Նիկոլ Փաշինյանի կամ նոր իշխանության հետ կապված ինչ-որ խնդի՞ր կա:

– Հավանաբար՝ ռուսական կողմն էլ ուսումնասիրում է, հետևում է, թե ինչպիսի զարգացումներ կարող են լինել: Համաձայնեք, որ պարագաների օբյեկտիվ ընթացքի արդյունքում նրանց մոտ կարող էին առաջանալ որոշ հարցեր՝ թե՛ ՀԱՊԿ-ի հետ կապված խնդիրները, որոնք հավելյալ մեկնաբանություններ պահանջեցին, ըստ էության, երկու լիդերների միջև նոր-նոր ձևավորվում են փոխհարաբերություններ, դրանք պետք է վստահություն ներշնչեն: Այս ամենը, կարծես թե, դեր կատարում է:  Բայց, կրկնում եմ, չեմ կարծում, թե «Գազպրոմ»-ի նպատակն է Հայաստանի սպառողին ինչքան հնարավոր է թանկ գնով գազ վաճառել:

– Ձեր կարծիքով՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններում ինչո՞ւ ՀՀԿ-ն պարտվեց։

– Մենք ունեինք լուրջ խնդիր՝ անարդարությունը, եկամուտների և ունեցվածքի անարդարացի բաշխումը, որը հասարակության մեջ բևեռացում էր առաջացրել։ ՀՀԿ-ն այս գործոնը չկարևորեց։ Այդ բևեռացումն անգամ աղերս ուներ ազգային անվտանգության հետ։ Ես օրինակ եմ բերել, որ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման երբ նկատեց, որ իրենց մոտ բևեռացման նշաններ է առաջանում, սկսեց կոչնակ հնչեցնել, որ երկրի ազգային անվտանգության տեսանկյունից դա վտանգավոր է։ Եվ հարկավոր է քայլեր ձեռնարկել, որ գույքի անհավասար բաշխման գործընթացը կանգնի։ Մենք դրան ուշադրություն չդարձրեցինք։

– Ինչպե՞ս եք գնահատում անցած ամիսներին գործող իշխանությունների տնտեսական քաղաքականությունը։

– Գնահատել է ինքը՝ վարչապետը՝ իներցիոն: Սա նշանակում է, որ նրանք այդ ամիսներին կա՛մ ժամանակ չունեին, կա՛մ հնարավորություն չունեին, կա՛մ պատրաստ չէին: Բոլորն էլ հավասար նշանակություն ունեին. պատրաստ չէին սեփական տնտեսական նախաձեռնություններով, տնտեսական թափանիվին նոր թափ հաղորդելով: Սա նույնիսկ օբյեկտիվ է, որովհետև այդ քաղաքական թիմը, որը ձևավորման փուլում էր, պարագաների բերումով ստանձնեց պարտականություններ, որին պատրաստ չէր: Հուսանք, որ կձևավորվի նոր կառավարություն, և հուսանք, որ փորձառուների և պրոֆեսիոնալների ներգրավմամբ կհաջողվի ոչ թե իներցիոն, այլ սեփական տնտեսական քաղաքականություն վարել:

 

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում:

Արմինե Ավետյան