Կալանավորվել է փախուստի դիմած դատապարտյալին հսկող ոստիկանը. ՀՔԾ

Լուրեր

15.10.2026 | 23:20
Գիտության ոլորտին լրացուցիչ 2.35 մլրդ դրամ կհատկացվի․ 12 կենտրոն կվերազինվի
15.10.2026 | 22:55
Վանաձորում տղամարդու տնակից հայտնաբերվել է 491 գրամ մարիխուանա, հրացան և փամփուշտներ
15.10.2026 | 22:37
Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է վարդագույնով՝ ի նշան կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի
15.10.2026 | 22:19
Գուտերեշին է ներկայացվել Հայաստանի ազգային տաղավարը COP17-ի Կապույտ գոտում
15.10.2026 | 21:51
Ադրբեջանցի ակտիվիստը, որը հիջաբի արգելքի դեմ բողոքող դպրոցականների համար ուսուցում էր կազմակերպել, անհետ կորել է
15.10.2026 | 21:24
Մհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահին
15.10.2026 | 21:13
ԱՄՆ-ը կարող է Իրանի դեմ MOAB ռումբեր կիրառել. CNN
15.10.2026 | 21:00
Ադրբեջանը մեծ գլխացավանք կստանա՝ անկլավները չփոխանակելով․ ՀՀ-ն Արծվաշենը կկառավարի, ինքը չի կարող 3-ի դեպքում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 20:48
Կլիմայի փոփոխության դեմ պայքարը պահանջում է քաղաքական կամք․ Դավիթ Համբարյան
15.10.2026 | 20:33
COP17-ի օրերին «Մերիդիան» համալիրի տարածքում արգելվելու են դրոնների թռիչքները
15.10.2026 | 20:25
Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ժամանել է Հայաստան
15.10.2026 | 20:18
Սեդրակ Առուստամյանի կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով
15.10.2026 | 20:12
Հայաստան է ժամանել Ալժիրի բարձրաստիճան պատվիրակը․ նրան դիմավորել է Սարգիս Խանդանյանը
15.10.2026 | 20:00
Ե՛վ Թրամփը, և՛ Զելենսկին «բլեֆ» են անում․ ինչու ԱՄՆ նախագահը չի կարող լքել Ուկրաինային․ Իվան Պրեոբրաժենսկի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 19:52
Մհեր Գրիգորյանը «Զվարթնոցում» դիմավորել է Վրաստանի վարչապետին
Բոլորը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով քննվող քրեական գործով իրականացված նախաքննության ընթացքում ծառայության քննիչի կողմից որոշում է կայացվել ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության հերթապահ մասի ՁՊՎ ոստիկան Ա. Մ.-ին որպես մեղադրյալ ներգրավելու մասին:
Այս մասին հայտնում են ՀՀ ՀՔԾ լրատվական ծառայությունից։ 

Նախաքննությամբ պարզվել է, որ Ա. Մ.-ն, 2017 թվականի հուլիսի 27-ին հերթապահել է ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Մարտունու բաժնի ՁՊՎ-ում, որի խցում այդ օրը պահվել են ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ կալանավոր Ա. Ա.-ն և ՀՀ ԱՆ «Հրազդան» ՔԿՀ կալանավոր Ռ. Ա.-ն, ովքեր Մարտունի քաղաք էին տեղափոխվել իրենց վերաբերյալ քննվող քրեական գործերով նշանակված դատական նիստերին մասնակցելու համար: Նույն օրը երեկոյան կալանավորներից Ռ. Ա.-ն կանչել է հերթապահող ոստիկան Ա. Մ.-ին և խնդրել իրեն ուղեկցել ՁՊՎ-ի սանհանգույց: Քննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ Ա. Մ.-ն, խախտելով ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված ՁՊՎ ներքին կանոնակարգի պահանջները, առանց ՁՊՎ պետի կամ նրա օգնականի մասնակցության բացել է դեպի խուց տանող մետաղյա ճաղավանդակներով երկու դռները, ապա` խցի դուռը, իսկ կալանավորին սանհանգույց ուղեկցելիս բոլոր երեք դռները թողել է բաց վիճակում: Այնուհետև, կալանավորին խուց վերադարձնելու փոխարեն, նրա հետ գնացել է սնունդ ընդունելու համար հատկացված սենյակ: Այդ ընթացքում խցում պահվող մյուս կալանավոր Ա. Ա.-ն, օգտվելով տևական ժամանակ առանց հսկողության մնալու հանգամանքից, կարողացել է չկողպված դռներով հասնել ոստիկանի աշխատասենյակ, որտեղից վերցնելով դեպի տուգանային հրապարակ տանող ելքի դռան բանալիները` ՁՊՎ-ից դիմել է փախուստի:

Այսպիսով, Ա. Մ.-ն պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, չի կատարել իր գործառութային պարտականությունները, այն է` մշտական հսկողություն չի սահմանել ձերբակալվածների և կալանավորվածների նկատմամբ, խստիվ չի պահպանել ՁՊՎ-ում ընդունված ներքին կանոնակարգը, որի համար նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով:   Ա. Մ.-ն կալանավորվել է: Նախաքննությունը շարունակվում է: