Կառավարության խնդիրն է առավելագույնը պաշտպանել մեր ազատամարտիկների և ԶՈւ-երի ձեռքբերումները. Նիկոլ Փաշինյանն այցելել է մարտական հենակետ և շնորհավորել զինծառայողների Ամանորը

Լուրեր

11.08.2026 | 13:00
Թուրքիայի խորհրդարանը հաստատել է քրդական PKK-ի զինյալների համար համաներում հայտարարելու օրենքը
11.08.2026 | 12:49
Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը Զապորոժիեին հարվածել է հյուսիսկորեական բալիստիկ հրթիռներով
11.08.2026 | 12:40
Վթար՝ Կապանում․ 7 անձ տեղափոխվել է բժշկական կենտրոն
11.08.2026 | 12:34
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին
11.08.2026 | 12:29
Այո՛, դատապարտում եմ․ Ջուլհակյանը՝ Հովիկ Աբրահամյանի որդու գործով ՔԿ հաղորդագրության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 12:20
Մեսին բաց կթողնի «Ինտեր Մայամիի» առաջիկա խաղերը
11.08.2026 | 12:11
Կոլումբիայում հզոր երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 132-ի․ ցնցումները զգացվել են նաև Էկվադորում
11.08.2026 | 12:02
ԱՄՆ-ՀՀ-Ադրբեջան եռակողմ հայտարարություն է տարածվել // Նախկին պատգամավորի հայրը կալանավորվել է․ ԼՈՒՐԵՐ
11.08.2026 | 11:59
Վաշինգտոնյան գագաթաժողովից մեկ տարի անց. ի՞նչ ունենք այսօր և ի՞նչ ակնկալել. ՈՒՂԻՂ
11.08.2026 | 11:59
Վորոնեժի մերձակայքում Wildberries-ի լոգիստիկ կենտրոնը հրդեհվել է․ մեկ մարդ զոհվել է
11.08.2026 | 11:50
Գեներալ Մանվելը ձեզ հետ կամ ինչ-որ մեկի հետ «դուք»-ով խոսացած կա՞․ Եղոյանը՝ Մեսրոպ Մանուկյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 11:42
Էմին Օհանյանը՝ շախմատի Եվրոպայի Մ-20 առաջնության միանձնյա առաջատար
11.08.2026 | 11:33
Պրոբացիայի ծառայության աշխատակիցը 597 օր աշխատանքի չի ներկայացել և 9 մլն դրամից ավելի աշխատավարձ է ստացել․ Հակակոռուպցիոն կոմիտե
11.08.2026 | 11:33
ԵՏՄ-ն ակնկալում է, որ Հայաստանը մինչև դեկտեմբեր կհայտարարի հանրաքվեի մասին. Գալուզին
11.08.2026 | 11:28
Էդ գմբեթները, որ սարքում էիք առանց թույլտվության, ի՞նչ եղան, էդ փողերի հաշվետվությունը ո՞ւր ա․ Դավոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի, Զինված Ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի հետ տոների նախաշեմին այցելել է պետական սահմանի պահպանության տեղամաս ու մարտական դիրք: Նիկոլ Փաշինյանը նախ ծանոթացել է ԶՈւ-երի համակարգում կիրառվող արդիականացված հրամանատարաշտաբային տեխնիկական միջոցներին, այդ թվում՝ հայրենական արտադրության: Այնուհետև վարչապետի պաշտոնակատարը հանդիպել է մարտական դիրքում ծառայությունն անցկացնող զինվորների և հրամանատարների հետ, շրջայց կատարել մարտական հենակետում և ծանոթացել ծառայության անցկացման, ինչպես նաև զինվորների կենցաղային պայմաններին:

Նիկոլ Փաշինյանը խրախուսել է ծառայության ընթացքում անձնվիրությամբ և խիզախությամբ աչքի ընկած մի խումբ սպաների և զինվորների` հանձնել նվերներ, որից հետո տոնական սեղանի շուրջ մարտական հենակետում ճաշել է զինծառայողների հետ:

Կառավարության ղեկավարը շնորհավորել է Հայոց բանակի բոլոր զինծառայողներին գալիք տոների կապակցությամբ, հղել բարեմաղթանքներ և շնորհակալություն հայտնել անձնվեր ծառայության համար: «Ինձ համար մեծ պատիվ է այսօր ձեզ հետ լինելը, որովհետև այն բովանդակությունը, որ խորհրդանշում է մեր այսօրվա հավաքույթը, թերևս ամենակարևոր բովանդակությունն է մեր պետության, ժողովրդի համար: Այդ բովանդակությունը մեր երկրի ու ժողովրդի անվտանգության ապահովումն է և մեր ժողովրդի երազանքների իրականացումը՝ որպես առաքելություն:

Ես ուզում եմ մի բան ասել, որպեսզի հստակ լինի մեզնից յուրաքանչյուրի համար. Հայաստանի Հանրապետության կառավարության խնդիրը և նպատակը շատ պարզ է՝ քաղաքական գործունեության ընթացքում որպես կառավարություն առավելագույնը պաշտպանել մեր ազատամարտիկների և Զինված Ուժերի ձեռքբերումները, որովհետև մենք չենք կարող այդ ձեռքբերումներին վերաբերվել որպես սովորական բանի, որպես սովորական իրադրության: Մենք այդ ձեռքբերումներին վերաբերվում ենք որպես մեր ժողովրդի պատմական հնարավորություն, որը մեր ամենօրյա կյանքում յուրաքանչյուրս մեր դիրքում պարտավոր ենք պաշտպանել, պահպանել և դրա համար անել առավելագույնը, որպեսզի մեր նահատակների առաջ կարողանանք կանգնել պարզ ճակատով և չամաչել: Բայց մենք նաև պետք է հասկանանք, որ դա սովորական խնդիր չէ և այդ խնդրի լուծումը մեզնից յուրաքանչյուրից պահանջում է առանձնահատուկ ջանք, առանձնահատուկ պատասխանատվություն: Նաև մեր այսօրվա շրջայցը ցույց է տալիս, որ մեր երկրում, Զինված Ուժերում այդ պատասխանատվությունը կա և մեր խնդիրն է այդ պատասխանատվության բարձր զգացումը հնարավորինս ինստիտուցիոնալ տարածման արժանացնել:

Տեսեք, մենք գործ ունենք մի դիրքի հետ, որի կառուցման գործում մեր հայրենակից բարերարն իր ներդրումն է ունեցել, զինվորական ղեկավարությունը՝ իր, քաղաքական ղեկավարությունը՝ իր և մենք այս համագործակցությամբ ստացել ենք իրավիճակի որոշակի բարելավում:

Վերջերս ունեցել ենք Անվտանգության խորհրդի նիստ, որը տևել է մի ամբողջ օր: Նիստում կայացվել են շատ կարևոր որոշումներ, որոնց մեջ առանցքային նշանակություն է ունեցել այն, որ մենք պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնենք մեր զինվորականների սոցիալական պաշտպանվածության մակարդակի վրա: Մենք պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնենք մեր զինվորների ծառայության պայմանների վրա, ընդ որում, մենք խոսում ենք ոչ միայն գործող սպաների, այլև զինվորական թոշակի անցած անձանց մասին:

Իհարկե, բանակի հզորության մեծագույն գործոնը հզոր և ամուր թիկունքն է, հզոր և ամուր հանրությունը, որն առաջին հերթին հավատում է ինքն իրեն, հավատում է իր Զինված Ուժերին, կառավարությանը և ի վերջո հավատում է Աստծուն, ինչը պակաս կարևոր չէ, քանի որ նույնիսկ ամենամեծ նյութական ապահովվածության պայմաններում առանց հավատի հնարավոր չէ որևէ հաջողության, նվաճման հասնել:

Առաջարկում եմ բաժակ բարձրացնել այս ամբողջության համար, այն բանի համար, որ մեզնից յուրաքանչյուրն իր դիրքում իր ծառայությունը կատարի: Ի վերջո, սա մարտական դիրք է, բայց շատ կարևոր է, որ բոլորս հարցերին մոտենանք այնպես, որ նույնպիսի մարտական դիրք է վարչապետի աշխատասենյակը, մարզպետի աշխատասենյակը, համայնքի ղեկավարի աշխատասենյակը, նույնպիսի մարտական դիրք է այն դասասենյակը, որտեղ մտնում է ուսուցիչը:

Մեր խնդիրն է, որպեսզի մեզնից յուրաքանչյուրն իր մարտական դիրքում պատրաստ լինի նույնպիսի զոհողությունների, ինչպես մեր զինվորը, որն աչալուրջ կանգնած է շոգին, ցրտին, կենցաղային այսպիսի պայմաններում: Եթե մեզնից յուրաքանչյուրն իր ծառայությանն այսպիսի ընկալում և մոտեցում ցուցաբերի՝ համոզված եմ՝ հենց այդ հանգամանքի բերումով հարյուրավոր հարցեր կլուծվեն: Ես խմում եմ մեր բոլոր մարտական դիրքերի կենացը, ես խմում եմ նրա համար, որ յուրաքանչյուրս մեր մարտական դիրքում լինենք այնպիսին, որպեսզի արժանի լինենք մեր նահատակներին, զինվորներին, մեր անցյալին և սերունդներին»,- նշել է Նիկոլ Փաշինյանը: