Ձեզնից յուրաքանչյուրը մեծ ապագա ունի. նախագահ Սարգսյանը հյուրընկալել է մի խումբ երեխաների

Լուրեր

13.10.2026 | 23:30
«Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահի հետ քննարկվել են փոխգործակցության հարցեր
13.10.2026 | 23:23
Միրզոյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի ԱԳ նախարարի հետ
13.10.2026 | 23:09
Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող
13.10.2026 | 22:55
Նոր Արեշի տներից մեկում հրդեհ է բռնկվել
13.10.2026 | 22:38
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.10.2026 | 22:20
ՔՊ վարչության նիստին քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր
13.10.2026 | 22:07
Զելենսկին պնդում է, որ «Յանդեքսի» կենտրոններին հարվածներից հետո ռուսական ինտերնետային տրոլներն ավելի քիչ են դարձել․ BBC-ի անդրադարձը
13.10.2026 | 21:54
Ադրբեջանում ֆրանսիական խոշորագույն պաշտպանական ընկերության գործունեությունը հետաքննվում է․ նախկին ղեկավարը խոսել է կոռուպցիայի մասին
13.10.2026 | 21:39
Գորիսի որոշ հասցեներում, Լոռու մարզի Շնող բնակավայրում գազանջատումներ կլինեն
13.10.2026 | 21:27
Արևելյան գործընկերության ապագան կարող է պայմանավորված լինել հենց դրա՝ զարգանալու և փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությամբ. Միրզոյան
13.10.2026 | 21:17
Թալիբները դադարեցրել են BBC-ի ռադիոհեռարձակումը Աֆղանստանում
13.10.2026 | 21:02
Միրզոյանը և Իրաքի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
13.10.2026 | 21:00
Մարզերից եկող ավտոմեքենան կթողնեն Երևանի մուտքի մոտ, կշարունակեն ավտոբուսով․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 20:53
Անընդունելի է միջամտել ներքին գործերին․ Ադրբեջանի Մեջլիսը՝ Էրդողանի կուսակցությանը
13.10.2026 | 20:44
Ծանրորդ Սեյրան Խուդանյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱ
Բոլորը

Հանրապետության նախագահի նստավայրում այսօր ամանորյա տոնական միջոցառում էր կազմակերպվել երեխաների համար: Նախագահական նստավայրի հյուրերը մանկատների, խնամքի կենտրոնների, գիշերօթիկ դպրոցների սաներն էին:

Փոքրիկների համար կազմակերպվել էր տոնական շոու- ծրագիր՝ տարբեր խաղային համարներով: Մասնագետների օգնությամբ երեխաները սովորել են նաև տոնական խաղալիքներ պատրաստել, որից հետո սեփական ձեռքերով պատրաստված խաղալիքներով զարդարել են դահլիճի տոնածառը: Նրանց նաև նվերներ են հանձնվել:

Փոքրիկ հյուրերի հետ հանդիպել է նաև Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը: Նա զրուցել է երեխաների հետ, հարցրել նրանց հետաքրքրությունների, երազանքների մասին:

Շնորհավորելով երեխաներին գալիք տոների կապակցությամբ՝ նախագահն ասել է, որ նրանք իրականում ամենաթանկն ու ամենակարևորն են: «Ձեզնից յուրաքանչյուրը մեծ ապագա ունի: Դուք բոլորդ ուժեղ եք, փոքր տարիքից գիտեք հաղթահարել դժվարությունները: Բոլորդ այս կյանքում հասնելու եք հաջողության: Ցանականում եմ, որ միշտ ուրախ լինեք, հավատաք, որ ձեզնից յուրաքանչյուրը տաղանդավոր է: Կարևորը, որ վստահ լինեք, լավ սովորեք, ունենաք երազանք ու հասնեք այդ երազանքին»,– ասել է նախագահը:

Միջոցառումը կազմակերպվել էր «SOAR» (Ծնողազուրկ հայ երեխաների օգնության միություն) բարեգործական հիմնադրամի աջակցությամբ: