Ղրիմում Ուկրաինայի հետ սահմանին արգելապատնեշ են կառուցել

Լուրեր

28.09.2026 | 16:52
Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ
28.09.2026 | 16:43
Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Հռոմ
28.09.2026 | 16:38
Պայթյունից զինծառայողի մահվան գործով մեկ անձ կալանավորվել է
28.09.2026 | 16:31
ԵԽԽՎ-ն ներկայացնում է Հայաստանի ընտրությունների վերջնական գնահատականը․ ինչ են արձանագրել դիտորդները ՀՀ-ում
28.09.2026 | 16:26
Փոփոխություններ` Հայաստանի Մ-20 և Մ-21 հավաքականներում
28.09.2026 | 16:22
Ենթակայանը հրդեհից հետո դեռ ծխում է․ քրեական վարույթ է հարուցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 16:11
Երևանում կայացավ Firebird Build հեքաթոնը՝ 105 հազար դոլարի մրցանակային ֆոնդով
28.09.2026 | 16:05
Արսեն Մանուկյանը կազատվի Ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից
28.09.2026 | 16:00
ԱՄՆ-ն ու Չինաստանը երկարաձգել են առևտրային հրադադարը․ Թրամփը Սիին առաջարկել է ամերիկյան զենք գնել
28.09.2026 | 15:51
«Անկախ դիտորդը» ՏԻՄ ընտրություններում 31 խախտում է արձանագրել
28.09.2026 | 15:39
Մրգերում հայտնաբերվել են «Դիխլոֆոս» միջատասպան նյութի մնացորդներ․ ՍԱՏՄ
28.09.2026 | 15:35
Յուգեն Կլոպը վատագույն մեկնարկն է գրանցել Գերմանիայի հավաքականում
28.09.2026 | 15:29
Զելենսկին հայտնել է, որ Կիևի մարզին ռուսական հարվածի հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել
28.09.2026 | 15:20
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի դեսպանը քննարկել են Հայաստան–ԵՄ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
28.09.2026 | 15:19
Բաքուն այժմ էլ աղվանա-ուդիական համայնքի անդամների քարոզչական այց է կազմակերպել Դադիվանք
Բոլորը

Ղրիմի հյուսիսում՝ ռուս-ուկրաինական սահմանին ավարտվել են արգելապատնեշի կառուցման աշխատանքները: Շահագործման է հանձնվել նաև անվտանգության ազդանշանային համալիրը: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են ԱԴԾ-ի Ղրիմի սահմանապահ ծառայությունից:

Գերատեսչությունում պարզաբանել են, որ արգելապատնեշի կառուցումը կապված է ուկրաինական դիվերսանտների ներթափանցման սպառնալիքի հետ: Բացի այդ՝ այն թույլ կտա կանխել զենքի, թմրանյութերի, վառելիքի և ալկոհոլի մաքսանենգությունը:

Ղրիմի տարածաշրջանից Պետդումայի պատգամավոր Միխայիլ Շերեմետի հավաստմամբ՝ պատնեշը հարկադրված և արդարացված միջոց է, հատկապես հաշվի առնելով սահմանակից պետության «ագրեսիայի և սադրանքների մակարդակը»:

Ինժեներական կառույցի երկարությունն ավելի քան 60 կմ է: Սահմանի երկայնքով գործողության տարբեր տեսակով մի քանի հարյուր ցուցիչ է տեղադրված, ինչպես նաև երկու ազդանշանային համալիր՝ վիբրացիոն և ռադիոճառագայթային ցուցիչներով:

Նշվում է, որ սահմանային պահպանության նման համակարգեր կիրառվում են նաև Ռուսաստանի հյուսիսում և Հեռավոր Արևելքում, ինչպես նաև «առավել սուր իրադրությամբ շրջաններում»:

Ուկրաինական կողմը, որը Ղրիմը Ռուսաստանի կողմից բռնազավթված տարածք է համարում, առայժմ որևէ կերպ չի մեկնաբանել արգելապատնեշի կառուցման փաստը: