Նիկոլ Փաշինյանը՝ «Վեդոմոստի»-ի «Տարվա մարդ» վարկանիշում

Լուրեր

24.08.2026 | 23:20
ՀԱՊԿ-ը Հայաստանի հետ ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում չի համագործակցում. ՌԴ ԱԳՆ
24.08.2026 | 23:05
Քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև տեխնոլոգիական համագործակցության ընդլայնման հարցեր
24.08.2026 | 22:49
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Ստեփանավան, Սպիտակ, Մասիս, Գյումրի քաղաքների մի շարք հասցեներում
24.08.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.08.2026 | 22:21
Սիրիան հայտնել է, որ Իսրայելի հետ բանակցությունները կենտրոնացած են եղել էսկալանցիայի թուլացման և Թուրքիայի հետ լարվածության կանխման վրա
24.08.2026 | 22:10
Ռուբինյանը և Դեյվիդ Ալենը քննարկել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցության խորացման հարցեր
24.08.2026 | 21:56
Փրկարարները քաղաքացիներին և հեծանվանավակը մոտեցրել են ափ
24.08.2026 | 21:43
Սևանա լճի մակարդակը տարվա սկզբից բարձրացել է 49 սմ-ով
24.08.2026 | 21:28
Խորհրդային լրտես Գլյուքսմանի թոռն առաջադրվել է Ֆրանսիայի նախագահի պաշտոնում
24.08.2026 | 21:14
Կառավարությունը ներկայացրել է 2026-2031 թթ․ գործունեության հիմնական ուղենիշները
24.08.2026 | 20:58
Գազատար է վնասվել. Արագյուղ բնակավայրում գազանջատում է
24.08.2026 | 20:44
Զելենսկին Ալիևի օգնականին պարգևատրել է շքանշանով 
24.08.2026 | 20:30
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ
24.08.2026 | 20:16
ԿԲ-ն նոր կարգավորում է սահմանել․ բանկերից տեղեկանք ստանալը կդառնա անվճար
24.08.2026 | 19:52
Թրամփը հայտարարել է, որ Իրանը «փլուզվում է»
Բոլորը

Ռուսական «Վեդոմոստի» պարբերականը «Տարվա մարդ 2018» վարկանիշն է կազմել, որում ներառվել է նաև ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Վարկանիշում, ընդհանուր առմամբ, վեց բաժին կա՝ «Տարվա քաղաքական գործիչ», «Տարվա գործարար», «Տարվա պրոֆեսիոնալ», «Տարվա անհատ անձ», «Տարվա մշակութային հերոս», «Տարվա զոհ»:

Նիկոլ Փաշինյանը հաղթող է ճանաչվել «Տարվա քաղաքական գործիչ» բաժնի «Ընթերցողի ընտրություն» ենթաբաժնում:

Ըստ պարբերականի՝ անցնող տարին նշանավորվեց հետխորհրդային տարածքում հերթական «գունավոր հեղափոխությամբ», այս անգամ՝ «Ռուսաստանի ամենամերձավոր և հավատարիմ դաշնակից Հայաստանում»: Պարբերականը ներկայացնում է «թավշյա հեղափոխության» իրադարձությունները՝ դրանք ամփոփելով դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով, որոնց համաձայն՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» դաշինքը ստացավ ընտրողների ավելի քան 70%-ի աջակցությունը, իսկ նախկին իշխող Հանրապետական կուսակցությունը չկարողացավ հաղթահարել անցողիկ շեմն ու զրկվեց խորհրդարանում մանդատ ունենալու հնարավորությունից:

Հավելենք, որ «Վեդոմոստի»-ի «Տարվա քաղաքական գործիչ» բաժնում ներառվել են նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը, Խակասիայի Հանրապետության ղեկավար Վալենտին Կոնովալովը: