Դավիթ Պետրոսյանը համալսարանից ոչ թե հեռացվել է, այլ ինքն է հեռացել

Լուրեր

18.09.2026 | 13:50
Ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին․ ՆԳՆ
18.09.2026 | 13:45
Յուրի Խաչատուրովը դիվանագիտական անձեռնմխելիություն չի ունեցել. հանրային մեղադրող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.09.2026 | 13:36
ԵՄ-ն Ուկրաինային 3,3 մլրդ եվրո է փոխանցում հրթիռներ և անօդաչուներ գնելու համար
18.09.2026 | 13:32
RAF. Արսեն Հարությունյանը հանդիպել է առաջիկա մրցակցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.09.2026 | 13:27
Գրավի գումարը ստանամ 1 միլիոնը կտամ, որ դատարանի աթոռները վերանորոգեք. Յուրի Խաչատուրով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.09.2026 | 13:21
«100 հազարավոր ընտրողներ են բերել»․ Արփի Դավոյանի պնդումը չի հաստատվում ԱԱԾ տվյալներով 
18.09.2026 | 13:18
Որ 4-5 ամիս էլ սենց գնաց, դաշնակցականության սև խոռոչը տանելու է մեր գործընկերներին․ Արման Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.09.2026 | 13:10
Իրավիճակը ԱԺ-ում լարվեց․ «Չափներդ մի անցե՛ք, գնացե՛ք ձեր տեղը՝ մինչև սովորեք՝ ինչպես խոսել»․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.09.2026 | 13:08
Թրամփը հայտարարել է Լեհաստանում ԱՄՆ ռազմաբազա ստեղծելու ուղղությամբ «մեծ առաջընթացի» մասին
18.09.2026 | 12:59
Մեծ չափով գումարներ էին ուզում տեղափոխել ՀՀ՝ քյաբաբների ու շալվարների պրոցեսն ապահովելու համար․ Արայիկ Հարությունյան․ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.09.2026 | 12:48
Հայ ֆուտբոլիստը Հայաստանի հավաքականի դեմ խաղի համար հրավիրվել է Լատվիայի հավաքական
18.09.2026 | 12:40
Պուշկինոյի նախկին համայնքապետի մասնակցությամբ մրցույթով վարձակալված 4 հա հողը վերադարձվել է համայնքին
18.09.2026 | 12:31
Բաքուն պնդում է՝ մահափորձեր է կանխել․ հակաահաբեկչական գործողություններ են իրականացվել 5 երկրներում, 10 մարդ ձերբակալվել է
18.09.2026 | 12:21
Մագդալենա Գրոնոն Բաքվում բարձրացրել է հայ պատանդների հարցը․ ԵՄ խոսնակի պարզաբանումները Factor TV-ին
18.09.2026 | 12:10
Նիկոլ Փաշինյանը Գերմանիա է մեկնել // Ձերբակալվել է Հովիկ Աբրահամյանի եղբայրը․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

«Հրապարակ» օրաթերթն այսօր գրել էր, որ «ԵՊՀ Ռեստարտ» ուսանողական շարժման ղեկավար Դավիթ Պետրոսյանը, որը սովորում էր ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում, անցած շաբաթ հեռացվել է բուհից՝ դասերից բացակայության ու միջանկյալ քննությունները չհանձնելու պատճառով:

Դավիթ Պետրոսյանը, սակայն, Factor.am-ի հետ զրույցում հերքեց այդ լուրերը, ասելով, որ համալսարանը լքել է սեփական դիմումի համաձայն․ «Ես դիմումս երկու ամիս առաջ եմ գրել, իմ քննությունները ես նորմալ հանձնել եմ, բացականեր էլ չեմ ունեցել»։

Նրա պնդմամբ՝ համալսարանը լքելու պատճառը երկրից որոշ ժամանակով հեռանալու ծրագրերն ու աշխատանքային զբաղվածությունն է եղել։

Ի դեպ այն, որ Դավիթ Պետրոսյանը ոչ թե հեռացվել է, այլ համալսարանից դուրս է եկել սեփական դիմումի համաձայն «Հրապարակ» օրաթերթին ասել էր նաև ԵՊՀ մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը. «Նա ոչ թե դուրս է մնացել, այլ դիմում է գրել ու դուրս եկել»,- նշել էր նա:

Հարցին, թե հնարավոր է հետագայում կրկին շարունակի ուսումը ԵՊՀ-ում, Դավիթ Պետրոսյանը պատասխանեց․ «Ես մագիստրատուրաս ցանկանում եմ շարունակել արտերկրում, այն ինչը ես ցանկանում եմ սովորել, իրենք ինձ չեն կարող տալ»։

Ուսանողական շարժման ղեկավարից նաև ճշտեցինք, արդյոք համալսարանը լքելուց հետո էլ կշարունակի պայքարել ԵՊՀ-ում առկա խնդիրների լուծման համար․ «Այո, պայքարը կշարունակվի, դա բացարձակապես կապ չունի համալսարանը լքելու որոշմանս հետ»։

Լիլիթ Շաբոյան