Անց է կացվել ազատ ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը

Լուրեր

12.10.2026 | 22:10
ԵՄ-ն հստակեցրել է իր դիրքորոշումը երևանյան COP17-ի համար
12.10.2026 | 21:58
Արարատ Միրզոյանն ու Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են Հայաստանի և Լեհաստանի համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 21:44
Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան CASCA+ միջազգային տրանսպորտային միջանցքի արձանագրություն են ստորագրել
12.10.2026 | 21:29
Թեհրանն անվտանգության համաձայնագիր է առաջարկում․ Ալիևն ընդունել է Իրանի ներքին գործերի նախարարին
12.10.2026 | 21:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.10.2026 | 21:00
Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:56
Լարված իրավիճակ՝ Շինարարների փողոցում. քաղաքապետարանից ժամանել են կրպակները քանդելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:44
Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենք է ստորագրել
12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
12.10.2026 | 20:00
Թմրանյութ վաճառողները և օրենքով գողերն ունե՞ն քաղաքական հովանավորներ․ զրույց նախկին փոխոստիկանապետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 19:46
15 ժամ ջուր չի լինի Երևանի Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 19:32
Ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել
12.10.2026 | 19:17
Վարչապետը հանդիպում է ունեցել ՍԴ նախագահի պաշտոնավարման վեցամյա ժամկետը ավարտող Արման Դիլանյանի հետ
12.10.2026 | 19:04
Միլիոններ՝ բյուջեի հաշվին․ ավագանու ՔՊ-ական անդամի ընկերությունը պայմանագրեր է կնքում համայնքի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ  սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մարզաձևերի զարգացման հանրապետական համալիր կենտրոնի մարզադահլիճում / այն տասնամյակներ շարունակ կոչվել է  «Արաքս», ապա ` կարճ ժամանակով ` «Միկա»/ անցկացվեց ազատ ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը: Մրցագորգ ելան 82 մարզիկներ: Հետաքրքիր գոտեմարտեր շատ եղան: Դա բացատրվում է այն բանով, որ մասնակիցներն ընթացիկ մրցաշրջանում միշտ եղել են ուսումնամարզական հավաքներում, մասնակցել են  բազմաթիվ մրցումների և փաստորեն լավ մարզավիճակով ներկայացան  մասնագետներին ու  մարզասերներին: Միջոցառումը նաև ընտրական բնույթ կրեց:  Աչքի ընկածներով կկազմավորվի երկրի  հավաքական, որը  նոր տարվա սկզբին, ստույգ ` հունվարի 15 –ին կմեկնի Իրան ` մասնակցելու Թախտիի անունը հավերժացնող միջազգային մրցաշարին: Դրա ավարտից հետո թիմն ամենայն հավանականությամբ Իրանում, տեղի ըմբիշների ընկերակցությամբ կանցկացնի ուսումնամարզական հավաք: Նպատակը Բուխարեստում ապրիլի 8- 14 –ը կայանալիք  Եվրոպայի առաջնությունում հաջող մասնակցությունն է:

Անդրադառնալով Հայաստանի առաջնությանը, ասենք որ, անվանիներից բացի,  լավ տպավորություն թողեցին  նաև երիտասարդները, հատկապես Եվրոպայի երիտասարդական առաջնության 2018թ. չեմպիոններ, արտաշատցի Վազգեն Թևանյանը / 65 կգ /,  երևանցի  Արսեն Հարությունյանը / 61 կգ /,  պատանեկան օլիմպիական խաղերի մրցանակակիրներ, գյումրեցի Վաղինակ Մաթևոսյանը / 57 կգ /, երևանցի Սարգիս Հովսեփյանը / 92 կգ /, որոնք դարձան չեմպիոններ: Հաղթողի կոչմանն արժանացան նաև վանաձորցի Հովհաննես Մխիթարյանը / 82 կգ /, Ապարանի տարածաշրջանի Քուչակ գյուղի պատվիրակ Անդրանիկ Գալստյանը / 125 կգ /, երևանցիներ Դավիթ Սաֆարյանը / 70 կգ /, Վարուժան Կաջոյանը / 74 կգ /, Գրիգոր Գրիգորյանը / 79 կգ / և Արման Մկրտչյանը / 97 կգ /: