Տարին աննախադեպ էր մեր կրթության պատմության մեջ. Լարիսա Մինասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.10.2026 | 13:08
ԱՄՆ-ը սպառնում է արգելափակել Ուկրաինային զենքի մատակարարումը՝ ռուսական նավթավերամշակման գործարաններին հարվածների պատճառով․ FT
12.10.2026 | 12:59
Մի՛ սպասեք, որ մեր տեսուչները գան և կասեցնեն ձեր գործունեությունը․ Ավինյանը՝ տնտեսվարողներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 12:48
Առաջարկում եմ COP17-ը նվիրել Գագիկ Ծառուկյանի սատկած առյուծի հիշատակին․ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 12:37
ԱՄՆ սենատորները Թրամփին կոչ են արել անհապաղ հրաժարվել ՌԴ-ի հետ դիզելային վառելիքի գործարքից
12.10.2026 | 12:34
Ադրբեջանցի զինծառայողի կողմից հրազենային վնասվածքներ ստացած կինն ու 2 երեխաները տուժող են ճանաչվել
12.10.2026 | 12:28
Սիրով տրամադրեցի Ձեր չվճարվող արձակուրդը․ Ռուբինյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 12:19
Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռներ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ
12.10.2026 | 12:10
Տուգանք՝ վթարից հետո 15 րոպեում ճանապարհը չազատելու համար // Արարատ Միրզոյանը Լեհաստան է մեկնել․ ԼՈՒՐԵՐ
12.10.2026 | 12:09
Հայտնի է ծանրամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
12.10.2026 | 12:03
Արծվիկ Գրիգորյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից
12.10.2026 | 11:55
Տիգրան Ավինյանը ներկայացրեց քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետի պաշտոնակատարին
12.10.2026 | 11:51
Ռուսական զորքերը հարվածել են Խարկովի բազմահարկ բնակելի շենքին․ տուժածներ կան
12.10.2026 | 11:43
«Ծիրան Մարկետ» խանութների ցանցում խախտումներ են հայտնաբերվել․ կշեռքները չեն ստուգաչափվել
12.10.2026 | 11:32
«Թրամփը շատ զայրացած է»․ նա հույս ունի, որ Ուկրաինան կպահպանի էներգետիկ հրադադարը
12.10.2026 | 11:22
ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում ականին բախվելու հետևանքով նավթային լցանավ է հրդեհվել
Բոլորը

«Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը կարծում է, որ 2018 թվականն աննախադեպ էր մեր պատմության, մանավանդ՝ կրթության պատմության մեջ:

«Այն իսկապես արթնացրեց մեր երիտասարդությանը կրթության, դրա բովանդակության և արժեքի հանդեպ: Եվ ամբողջ հասարակությանն արթնացրեց կրթության աննախադեպ մեծ պրոբլեմների հանդեպ: Դա առաջընթաց էր, որը ոչ մի ռազմավարության թղթով, ոչ մի Բաց հասարակության կամ քաղաքացիական այլ կազմակերպության գործունեությամբ չէր կարելի մտածել, որ հասնելու ենք»,- նշեց նա:

Ըստ Լարիսա Մինասյանի՝ քաղաքացիական կրթության բաղադրիչը մենաշնորհով զավթված էր իշխանության կողմից. «Քաղաքացիական կրթությունը բացարձակ տրվում էր սովետական կամ որևէ այլ տոտալիտար համակարգի գաղափարախոսության վիճակում, բայց կրթության հետ դա կապ չունի, որևէ չափանիշի չէր համապատասխանում: Մենք և այլ կազմակերպություններ փորձում էինք այլընտրանք գտնել: Մեզ թվում էր, որ քիչ ենք անում, բայց հեղափոխությունը եկավ ցույց տալու, որ ինչ-որ բան կարողացել ենք»:

Նա նաև «Մարդկային կապիտալի ինդեքս» զեկույցի՝ կրթությանը վերաբերող բաժնից հատված ներկայացրեց, որի համաձայն՝ Հայաստանում 19-21 տարեկան երիտասարդների տասը տոկոսը գրագիտության պրոբլեմ ունի: «Այդ վիճակի հետ մենք պետք է առերեսվենք: Չեմ ուզում տագնապ բարձրացնել, բայց համակարգին պետք է տագնապի առջև կանգնեցնել»,- նշեց Լարիա Մինասյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: