Հայաստանում դիտվում է գրիպի և սուր շնչառական վարակների բարձրացում, գրիպի H1N1 ենթատեսակը. ՀՀ ԱՆ

Լուրեր

11.08.2026 | 14:03
Փաշինյանն ընդունել է ՀՀ–ում հավատարմագրված արաբական պետությունների դեսպաններին
11.08.2026 | 13:57
Վրաստանից 113 օտարերկրյա քաղաքացի է արտաքսվել, այդ թվում՝ Հայաստանի
11.08.2026 | 13:48
Արմեն Նազարյանի որդիները դարձյալ կկարողանան հանդես գալ Բուլղարիայի դրոշի ներքո
11.08.2026 | 13:40
TRIPP-ի շրջանակներում ՀՀ տարածքով գազամուղ է անցնելու, հնարավորություն է ևս մեկ աղբյուրի․ Խանդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 13:31
200-ից ավելի գերեվարված անձ վերադարձվել է, ամեն բան անում ենք, որ բոլոր հայ ռազմագերիները վերադառնան․ Ջուլհակյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 13:22
Ավստրալիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
11.08.2026 | 13:12
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
11.08.2026 | 13:00
Թուրքիայի խորհրդարանը հաստատել է քրդական PKK-ի զինյալների համար համաներում հայտարարելու օրենքը
11.08.2026 | 12:49
Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը Զապորոժիեին հարվածել է հյուսիսկորեական բալիստիկ հրթիռներով
11.08.2026 | 12:40
Վթար՝ Կապանում․ 7 անձ տեղափոխվել է բժշկական կենտրոն
11.08.2026 | 12:34
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին
11.08.2026 | 12:29
Այո՛, դատապարտում եմ․ Ջուլհակյանը՝ Հովիկ Աբրահամյանի որդու գործով ՔԿ հաղորդագրության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 12:20
Մեսին բաց կթողնի «Ինտեր Մայամիի» առաջիկա խաղերը
11.08.2026 | 12:11
Կոլումբիայում հզոր երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 132-ի․ ցնցումները զգացվել են նաև Էկվադորում
11.08.2026 | 12:02
ԱՄՆ-ՀՀ-Ադրբեջան եռակողմ հայտարարություն է տարածվել // Նախկին պատգամավորի հայրը կալանավորվել է․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Հայաստանի Հանրապետությունում ներկայումս դիտվում է գրիպի և սուր շնչառական վարակների բարձրացում: Համաձայն իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքների այսօր հանրապետությունում հիմնականում շրջանառում է գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակը: Վերջինս արձանագրվում է նաև գրիպի առումով ռիսկի խմբերի շրջանում (երեխաներ, հղիներ, խրոնիկ հիվանդություններով տառապող անձինք և այլն):  Հոսպիտալացված հիվանդների համաճարակաբանական հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ հոսպիտալացման հիմնական պատճառը բժշկական օգնության ուշ դիմելիությունն է:

Գրիպը, լինելով վարակիչ հիվանդություն, կարող է ընթանալ ինչպես թեթև, այնպես էլ ծանր կլինիկական ընթացքով: Հետևաբար անգամ թեթև հարբուխի դեպքում անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկական օգնության, քանի որ բժշկական օգնության ուշ դիմելու կամ չդիմելու դեպքում, մասնավորապես՝ ռիսկի խմբերի շրջանում կարող են առաջանալ բազմաթիվ բարդություններ՝ թոքաբորբեր, բրոնխիտներ, կարող է դիտվել նաև հիմնական հիվանդության սրացում: Կարևորելով նշվածը՝ այսօր Առողջապահության նախարարությունը գրիպի դեմ կանխարգելիչ պատվաստումներ է իրականացնում ռիսկի խմբերի շրջանում՝ 6 ամսականից մինչ 5 տարեկան երեխաներ,  հղիներ, մանկատների սաներ, ծերանոցի բնակիչներ, 65 տ. և բարձր տարիքի ու խրոնիկ հիվանդություններով տառապող անձինք, առաջնային բժշկական օղակի բուժանձնակազմ:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ Առողջապահության նախարարությունը ԿՐԿԻՆ հորդորում է` եթե պատկանում եք ռիսկի խմբին, ապա անհրաժեշտ է ԱՆՀԱՊԱՂ պատվաստվել գրիպի դեմ: