Մշակույթի նախարարությունը եղել է բյուջետային բարիքներից օգտվելու հնարավորություն ու մշակույթի հետ կապ չի ունեցել․ Վահան Արծրունի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 20:46
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում
28.09.2026 | 20:26
Ֆրանսիայում Հռոմի պապը դատապարտել է սեռական բռնությունն ու հանդիպել հոգևորականների կողմից բռնության ենթարկված զոհերին
28.09.2026 | 20:13
Կալլասը զգուշացրել է ՌԴ-ի կողմից նոր հիբրիդային հարձակումների վտանգի մասին
28.09.2026 | 20:01
Փաշինյանի ճչացող լռությունը. ինչու անտեսվեց Սեպտեմբերի 27-ի տարելիցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 19:57
«Քաղբանտարկյալների ազատ արձակումը պետք է Բաքվի հետ գործընկերության պայման լինի»․ ԱՄՆ սենատորները դիմել են Թրամփի վարչակազմին
28.09.2026 | 19:44
«Վանաձոր» ՔԿՀ-ում բացահայտվել է իրար հաջորդող ներնետման երկու դեպք
28.09.2026 | 19:30
Ադրբեջանում հարցնում են՝ Ռամիլ Սաֆարովը կարո՞ղ է անցնել Թրամփի ուղիով․ որոշում կայացնողը հայ մաքսավորն է լինելու․ Դիանա Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 19:24
«Ոչ բոլորը կդառնան Մասկ ու Ջոբս, բայց գիտաֆանտաստիկ գրականությունը Հայաստանում կզարգանա»․ Գևորգ Տեր-Գաբրիելյան
28.09.2026 | 19:10
Տիգրան Ավինյանի՝ նախապես հայտարարված մամուլի ասուլիսը չի կայանա
28.09.2026 | 19:00
Հարկադրված աշխատել է, որ մարի մահացած հոր պարտքը. անչափահասի թրաֆիքինգի գործը դատարանում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 18:47
Մոջթաբա Խամենեին հայտարարել է, որ «թշնամու ուժերը շուտով դուրս կմղվեն Արաբական ծովից»
28.09.2026 | 18:46
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
28.09.2026 | 18:39
Ալեն Սիմոնյանը ԵՄ պատվիրակության հետ քննարկել է Հայաստան–ԵՄ հարաբերությունների խորացումը
28.09.2026 | 18:28
9 անշարժ գույք և 8.5 մլն դրամ եկամուտ․ ինչ է հայտարարագրել Իջևանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը գլխավորող համայնքապետը
28.09.2026 | 18:19
Թուրքիայում դպրոցներից մեկում հրաձգության հետևանքով ուսուցիչ է սպանվել
Բոլորը

«Այն ամենաթող վիճակը, որն ստեղծվել է Մշակույթի նախարարությունում անկախության այս  30 տարիների ընթացքում,  պայմանավորված է նրանով, որ չկա որևէ օրենք, որով հստակ պետք է ամրագրվեր, թե որն է այս նախարարության հիմնական գործառույթը։ Այդ օրենքի բացակայությամբ է պայմանավորված եղել այն, որ յուրաքանչյուր ղեկավար, որը եկել է, իր համար ինչ-որ ֆունկցիա է  հորինել, օրինակ, մեկը դայվինգի թանգարան էր ուզում հիմնել Սևանում կամ խոսում էր Օպերայում սպորտային դահլիճներ բացելու մասին։ Այս 30 տարիների ընթացքում այդ օրենքի բացակայության հետևանքով էլ նախարարությունը սահմանափակել է իր հետաքրքրությունների շրջանակը և այնտեղ տիրել է միայն նախարարությունը յուրայինների և ոչ յուրայինների բաժանելու միտում՝ նախարարության բարձր վարկանիշը իջեցնելով հավասարեցնելով տարրական գործակալության նիշին»,- այսօր հրավիրված «Օպտիմա՞լ է նախարարությունների օպտիմալացումը. գնահատում են մասնագետները» թեմայով քննարկման ժամանակ ասաց հեղինակ-կատարող Վահան Արծրունին։

Վերջինիս խոսքով՝ տարիներ շարունակ Մշակույթի նախարարության համար հատկացվել է բյուջե, որը տնօրինվել է գերատեսչության ղեկավարի կամայականությամբ, որի հետևանքով էլ ստեղծվել են հսկայական դեֆորմացիաներ՝ նաև հասկացությունների մեջ։

«Դոտացիոն համակարգի մեջ եղած աշխատակիցներն այլ պատկերացումներ ունեն մշակույթի մասին, այդ համակարգից դուրս մնացածների մի մասն էլ ընդհանրապես արհամարհանքով է խոսել Մշակույթի նախարարության մասին։ Մշակույթի նախարարությունը շատ հաճախ մշակույթի հետ կապ չի ունեցել և եղել է որոշ մարդկանց համար հնարավորություն վերաբաշխել հնարավորություններ և օգտվել բյուջետային բարիքներից, սրա պատճառով էլ տեղի ունեցավ նախարարության անկում»,- ասաց Արծրունին։

Մանրամասները՝ տեսանյութում։