Ինչպե՞ս է օտարերկրյա քաղաքացին Հայաստանի պետական համակարգում պաշտոն ստացել. «Ժողովուրդ»

Լուրեր

13.03.2026 | 18:13
Արտաքին հետախուզական ծառայությունը Հայաստանում կայանալիք ընտրությունների վրա արտաքին միջամտության ռիսկ է տեսնում
13.03.2026 | 18:07
Կարեն Կարապետյանը եկել է Սամվել Կարապետյանին աջակցելու․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.03.2026 | 17:57
Հրաչյա Թաշչյանը՝  Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար
13.03.2026 | 17:46
Մոջթաբա Խամենեին ուղերձ է հղում, բայց հնարավոր է՝ նա ողջ  չէ. The Telegraph
13.03.2026 | 17:37
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Լիբանան է ժամանել «համերաշխության» այցով
13.03.2026 | 17:32
ՀԱԿ-ի հետ կոնսոլիդացիայի տարբերակ քննարկվում է․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.03.2026 | 17:28
Դատարանը քննում է Սամվել Կարապետյանի խափանման միջոցի երկարաձգման հարցը
13.03.2026 | 17:20
Բոլոր սցենարները հաշվարկված են․ Ալեքսան Ալեքսանյանը՝ ԱՀԾ-ի և ՔԿ-ի հայտարարությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.03.2026 | 17:11
Մեր իրավունքները ոտնահարելով եկել քանդում են. բնակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.03.2026 | 17:02
Թեհրանում Ալ-Ղոդսի օրվան նվիրված հանրահավաքի վայրի մոտ հզոր պայթյուն է տեղի ունեցել․ Ալի Լարիջանին նույնպես մասնակցել է երթին
13.03.2026 | 16:53
Մեր ռազմավարական նպատակը պետք է լինի գյուղատնտեսական նշանակության հողերը դարձնել 100 տոկոսով ոռոգելի․ վարչապետ
13.03.2026 | 16:46
Այս պահին Ռուսաստանի առաջնության լավագույն ֆուտբոլիստը Սպերցյանն է․ Տրոշեչկին
13.03.2026 | 16:40
IDBank-ը հայտարարում է IDDistributor ֆինանսական գործիքի գործարկման մասին
13.03.2026 | 16:35
Իրանի հավաքականը պատասխանել է Դոնալդ Թրամփին
13.03.2026 | 16:23
Պարերի շտեմարան, Հայոց գահեր, հակակոռուպցիոն գործիքներ․ հայտնի են OpenData2026-ի հաղթողները
Բոլորը

«Ժողովուրդ» թերթը գրում է.

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միխայիլ Հարությունյանը, որն այժմ մարտի 1-ի գործով մեղադրվում է 2008թ. սահմանադրական կարգը տապալելու մեջ, ՌԴ քաղաքացի է: Հատուկ քննչական ծառայությունն օրերս ՌԴ-ից ստացել է այդ մասին հավաստող պաշտոնական գրություն: Միաժամանակ, ՀՔԾ-ն լրացուցիչ հարցում է ուղարկել պարզելու, թե Հարությունյանը երբ է ստացել Ռուսաստանի քաղաքացիություն։

Սա, համաձայնեք, շատ կարեւոր է, որովհետեւ Հարությունյանը ժամանակին լրջագույն պաշտոններ է զբաղեցրել պետական համակարգում. 1994-2007թթ. նա եղել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, ՊՆ առաջին տեղակալ, 2007 ապրիլից 2008թ. ապրիլը՝ ՀՀ պաշտպանության նախարար, այնուհետեւ մինչեւ 2018թ.` ՀՀ գլխավոր ռազմական տեսուչ:

Եթե ճիշտ են ռուսական լրատվամիջոցների տեղեկությունները, թե Հարությունյանը ՌԴ քաղաքացիություն ձեռք է բերել դեռ 2002 թվականից, պետք է արձանագրենք, որ գործ ունենք հերթական խայտառակության հետ: Օտարերկրյա քաղաքացին նշանակվել է պաշտոնի, որն առնչվում է ՀՀ պետական գաղտնիք հանդիսացող տեղեկություններին՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով հանդերձ: Այնպես որ, կարեւոր է պարզել՝ երբ է Հարությունյանը հաջողացրել ձեռք բերել ՌԴ քաղաքացիություն, արդյոք այն ժամանակվա իշանությունները, նաեւ իրավապահ համակարգը տեղյակ են եղել այս ամենից:

Բացի այդ, անհրաժեշտ է պարզել՝ իրավական առումով այն ժամանակ արդյոք թույլատրված էր օտարերկրյա պետության քաղաքացուն այնպիսի պաշտոնի նշանակելը, որն առնչվում է ՀՀ պետական, ռազմական գաղտնիք հանդիսացող տեղեկությունների հետ: Այնպես որ, այս տրամաբանությամբ շարժվելու դեպքում «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները չեն բացառում նոր քրեական գործի հարուցումը: Պարզապես, ամեն ինչ կախված է ՌԴ ուղարկված լրացուցիչ հարցման պատասխաններից:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: