Ովքեր հանցանք են գործել, պիտի պատասխան տան. Ժիրայր Սեֆիլյանը՝ Արայիկ Խանդոյանի մահվան մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.10.2026 | 12:19
Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռներ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ
12.10.2026 | 12:10
Տուգանք՝ վթարից հետո 15 րոպեում ճանապարհը չազատելու համար // Արարատ Միրզոյանը Լեհաստան է մեկնել․ ԼՈՒՐԵՐ
12.10.2026 | 12:09
Հայտնի է ծանրամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
12.10.2026 | 12:03
Արծվիկ Գրիգորյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից
12.10.2026 | 11:55
Տիգրան Ավինյանը ներկայացրեց քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետի պաշտոնակատարին
12.10.2026 | 11:51
Ռուսական զորքերը հարվածել են Խարկովի բազմահարկ բնակելի շենքին․ տուժածներ կան
12.10.2026 | 11:43
«Ծիրան Մարկետ» խանութների ցանցում խախտումներ են հայտնաբերվել․ կշեռքները չեն ստուգաչափվել
12.10.2026 | 11:32
«Թրամփը շատ զայրացած է»․ նա հույս ունի, որ Ուկրաինան կպահպանի էներգետիկ հրադադարը
12.10.2026 | 11:22
ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում ականին բախվելու հետևանքով նավթային լցանավ է հրդեհվել
12.10.2026 | 11:13
Ավինյանը կարգադրեց տուգանել թեթև վթարից հետո 15 րոպեից ավելի ճանապարհը փակող վարորդներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 11:01
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.10.2026 | 10:49
Կոլումբոսի օրվա կապակցությամբ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը փակ է
12.10.2026 | 10:36
Ինչո՞ւ ենք ավտոբուսին 20-30 րոպե սպասում, երթևեկության խնդիրներից պետք է խոսենք․ Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 10:32
Սաուդյան Արաբիայի օդանավակայանին հութիների հերթական հարվածի հետևանքով 1 մարդ զոհվել է, առնվազն 11-ը՝ վիրավորվել
12.10.2026 | 10:15
Երևանում ավելի քան 1 կգ մարիխուանա է հայտնաբերվել․ 4 անձ կալանավորվել է
Բոլորը

Համոզված եմ, որ Արայիկ Խանդոյանի մահվան պատճառ են դարձել ոստիկանությունն ու անմարդկային բանտային պայմանները: Դեկտեմբերի 25-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը:

«Բժշկական հետազոտությունները մեզ ապացուցում են, որ դատարանի նկուղում Արայիկի խոշտանգումը մեծ ազդեցություն է ունեցել նրա կյանքը կարճացնելու վրա: Այս ամենի մասին, իհարկե, առաջիկայում մեր պաշտպաններն ավելի մանրամասն կխոսեն, փաստերով հանդես կգան: Եվ ովքեր հանցանք են գործել, պիտի պատասխան տան»,- հավելեց Սեֆիլյանը:

Ինչ վերաբերում է անցնող տարվա իրադարձություններին, Սեֆիլյանը դրական երևույթ է համարում, իր խոսքով, երկրում քաղաքական դաշտի ձևավորումը: «Բոլորս հասկանում ենք, որ առանց ձևավորված քաղաքական դաշտի հնարավոր չի լինի երկրի զարգացումը ճիշտ հունի մեջ դնել: 1990-ականների սկզբին մեզ նման պատմական առիթ տրվել էր: Դժբախտաբար, այն ժամանակվա իշխանությունները, չհանդուրժելով ընդդիմադիր երևույթը, երկրորդ բևեռ հասկացությունը, ճնշեցին այդ ամենը, սկսեց մեր զարգացման անիվը հետ պտտվել և հասանք մինչև 2018 թվականը: Հիմա, կարծես, ժամանակն է գաղափարական դաշտի ձևավորման, գաղափարական բանավեճի, երկխոսության, առանց որի հնարավոր չէ քաղաքական դաշտը պատկերացնել»,- նշեց Ժիրայր Սեֆիլյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: