Մեր անմեղ քաղաքացիները դառնում են ռուսական ռազմաբազայի զինծառայողների զոհը. Նարինե Դիլբարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.10.2026 | 13:52
Պետական բյուջեի փողերը թալանում եք, դուք թալանչի եք․ Մեսրոպ Մանուկյանը՝ ՔՊ-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 13:43
ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ՈՒՂԻՂ
12.10.2026 | 13:40
Ձեր պատկերացմամբ՝ քոսոտ ծայրագավառը իրան դրել ա պետության տեղ, միջոցառում ա կազմակերպում․ Ալեքսանյանը՝ ՀՀ-ում COP17-ի անցկացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 13:27
Չնչին ուշացում կարող ենք ունենալ․ Թևոսյանը՝ Արին-Բերդի փողոցում աշխատանքների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 13:20
Թերմոս՝ 7800 դրամ, բեյջի թել՝ 1240 դրամ, էկո պայուսակ՝ 3432 դրամ․ տրամաբանության մեջ չի տեղավորվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 13:08
ԱՄՆ-ը սպառնում է արգելափակել Ուկրաինային զենքի մատակարարումը՝ ռուսական նավթավերամշակման գործարաններին հարվածների պատճառով․ FT
12.10.2026 | 12:59
Մի՛ սպասեք, որ մեր տեսուչները գան և կասեցնեն ձեր գործունեությունը․ Ավինյանը՝ տնտեսվարողներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 12:48
Առաջարկում եմ COP17-ը նվիրել Գագիկ Ծառուկյանի սատկած առյուծի հիշատակին․ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 12:37
ԱՄՆ սենատորները Թրամփին կոչ են արել անհապաղ հրաժարվել ՌԴ-ի հետ դիզելային վառելիքի գործարքից
12.10.2026 | 12:34
Ադրբեջանցի զինծառայողի կողմից հրազենային վնասվածքներ ստացած կինն ու 2 երեխաները տուժող են ճանաչվել
12.10.2026 | 12:28
Սիրով տրամադրեցի Ձեր չվճարվող արձակուրդը․ Ռուբինյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 12:19
Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռներ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ
12.10.2026 | 12:10
Տուգանք՝ վթարից հետո 15 րոպեում ճանապարհը չազատելու համար // Արարատ Միրզոյանը Լեհաստան է մեկնել․ ԼՈՒՐԵՐ
12.10.2026 | 12:09
Հայտնի է ծանրամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
12.10.2026 | 12:03
Արծվիկ Գրիգորյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից
Բոլորը

«Ռուսական ռազմաբազայից բխող սպառնալիքները խիստ ակնհայտ են։ 102-րդ ռուսական ռազմաբազայում ստեղծվել է տարօրինակ մի մթնոլորտ, որի պատճառով ռուս զինծառայողները Հայաստանի օրենսդրության հանդեպ ոչ պատշաճ վերաբերմունք են դրսևորում և մեր անմեղ քաղաքացիները դառնում են նրանց զոհը։ Կինը դուրս է եկել իր աշխատանքը կատարելու, և նա ենթարկվել է անբացատրելի ծեծի, սպանվել է»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Նարինե Դիլբարյանը։

Նրան անհանգստացնող մի հանգամանք կա։ Սովորաբար հանցագործությունների հետևում թաքնված են չբացատրվող միտումներ․ «Ի՞նչ նկատի ունեմ՝ Պերմյակովի կողմից Ավետիսյան ընտանիքին սպանելու շարժառիթն այդպես էլ չբացահայտվեց, նրան հոգեբանորեն անառողջ համարեցին։ Ջուլիետա Ղուկասյանի սպանության դեպքը դեռ հետաքննության մեջ է։ Որպես քաղհասարակության ներկայացուցիչներ մտահոգված ենք և ուզում ենք, որ Ռուսաստանի դեսպանատունը մեր մտահոգությունները հայտնի Ռուսաստանի բարձրագույն ղեկավարությանը և ռազմաբազայում ստեղծվի այնպիսի մթնոլորտ, ներքին իրավակարգային այնպիսի հարաբերություններ, որ հոգեկան անառողջ դրսևորումներ ունեցող կամ վարքային խախտումներ ունեցող մարդիկ չեն լինի»,- ասաց Նարինե Դիլբարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: