Շուռնուխի դեպքը կարճվել է հապշտապ․ իրավաբանները դեմ են համաներմամբ ծեծի մասնակիցներին ազատ արձակելուն

Լուրեր

04.09.2026 | 13:33
Երևանում սեպտեմբերի 4-5-ին, 8-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ
04.09.2026 | 13:24
Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանի ռեժիմի տապալումը Իսրայելի «գլխավոր առաքելությունն» է, նպատակը՝ «հասանելի»
04.09.2026 | 13:13
Ի պատիվ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի Չեխիայի նախագահ Պետր Պավելի անունիցպաշտոնական ճաշ է տրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
04.09.2026 | 13:00
Ինչպես են արտահոսել Արմեն Սաքապետոյանի բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները․ ենթադրյալ ապօրինի գույքի բռնագանձման վարույթ՝ ապօրինի ստացված տվյալների հիման վրա
04.09.2026 | 12:55
Դատախազությունը Երևանի նախկին փոխքաղաքապետ Կարեն Դավթյանից պահանջում է բռնագանձել ավելի քան 20 գույք և շուրջ 230 մլն դրամ
04.09.2026 | 12:43
Թրամփն իր սոցցանցում հրապարակել է Ուիթկոֆի հոդվածը՝ նվիրված Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղությանը
04.09.2026 | 12:34
«Արսենալը» ամենաթանկ տրանսֆերային վաճառքն է ունեցել
04.09.2026 | 12:21
Վերոնիկա Զոնաբենդը հանդիպել է Կառավարության անդամների հետ. Սիրանուշ Սահակյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 12:10
Ծառուկյանի կալանքի հարցով որոշումն՝ այսօր // Տարկետում՝ լավագույն 50 բուհերում սովորածներին․ ԼՈՒՐԵՐ
04.09.2026 | 12:06
Վենսը պնդում է՝ Իրանի հետ հակամարտությունը «պատերազմ» չէ, ու չի էլ ասում, թե երբ այն կավարտվի
04.09.2026 | 11:56
ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկը պլանային վերանորոգման աշխատանքներից հետո միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգին
04.09.2026 | 11:45
Զելենսկին հայտնել է, որ Թրամփի ներկայացուցիչները առաջիկայում կայցելեն Կիև և Մոսկվա
04.09.2026 | 11:33
ՌԴ-ն հարվածել է Օդեսայի մարզին․ զոհ և վիրավորներ կան
04.09.2026 | 11:25
Փաշինյանը Թուրքմենստանի նախագահին հրավիրել է Հայաստան՝ մասնակցելու COP17-ի Առաջնորդների գագաթնաժողովին
04.09.2026 | 11:17
Ռոբինյոյի որդին կխաղա Իտալիայի Ա Սերիայում
Բոլորը

2018թ. օգոստոսին ԼԳԲՏ անձանց և նրանց ընկերների վրա էին հարձակվել Շուռնուխ գյուղի և Գորիսի բնակիչները, հայհոյել, քարերով հարվածել ու վտարել գյուղից:

Գորիսի քննչական բաժինը քրեական գործը կարճել է՝ հիմք ընդունելով հոկտեմբերին արձակված համաներումը: Փաստաբան Լուիզա Վարդանյանի խոսքով՝ այս դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ միայն ծեծի հոդվածով, և մի քանի ամիս անց զանգել և տեղեկացրել են, որ քրեական գործը կարճվել է։

«Քրգործը կարճվել է շատ հապշտապ, տուժող կողմին թույլ չեն տվել ծանոթանալ գործի նյութերին և միջնորդություններ հայտնել, այնինչ բացի ծեծից առկա էին հանցակազմի այլ տարրեր՝ մասնավորապես տուժողներին պատճառվել էր ֆիզիկական ցավ և հոգեկան ուժեղ տառապանք, որը նույնպես քրեականացված է, բացի այդ, մենք Քրեական օրենսգրքում ունենք հոդված մարդու և քաղաքացու իրավահավասարությունը խախտելու մասով, իսկ դա ենթադրում է, որ եթե մարդկանց իրավունքները խախտվել են ենթադրյալ սեռական կողմնորոշման հիմքով, ապա այդ դեպքով իրավախախտները պատասխանատվության պետք է ենթարկվեն ոչ միայն ծեծի մասով, այլ՝ նաև տուժողների իրավահավասարությունը խախտելու։ Վարույթն իրականացնող մարմինը, սակայն, անտեսելով այդ հանգամանքները, քննություն չի իրականացրել այս հոդվածների մասով և կարճել է գործը։ Ստացվում է՝ մենք ունենք իրավախախտներ, որոնք իրենց ցուցմունքներով նշել են նաև այն հիմքերը, որոնցով հարձակվել են տուժողների վրա, սակայն չունենք պատասխանատվություն կրող անձինք»,- ասաց փաստաբանը՝ շեշտելով, որ եթե իրենց թույլ տրվեր միջնորդություն ներկայացնել այլ հոդվածներով, ապա այդ անձինք իրենց կատարած արարքի համար ոչ թե համաներմամբ ազատ կարձակվեին, այլ կկրեին պատասխանատվություն։

Լուիզա Վարդանյանը նաև հույս հայտնեց, որ նոր իշխանությունները ձեռնամուխ կլինեն ոչ միայն Սահմանադրության պահպանմանը, այլ նաև քայլեր կձեռնարկեն և ԼԳԲՏ անձնաց իրավունքները կպաշտպանվեն այնպես, ինչպես պաշտպանվում են հասարակության մյուս անդամների իրավունքները։ Ասուլիսին մասնակից իրավաբան Վաղինակ Տեր-Հովհաննիսյանն էլ ներկայացրեց իր կողմից կատարված ուսումնասիրությունը, որի նպատակն է եղել պարզել Շուռնուխում 9 երիտասարդների նկատմամբ բռնություն գործադրած անձանց նկատմամբ ատելության խոսքի տարածման և խտրականության դրսևորման դեպքերը, նաև ատելության խոսք հնչեցնողներին։

Ուսումնասիրվել են սոցիալական ցանցերում, ֆեյսբուքում տարածվող արտահայտությունները, բացահայտվել դրանք տարածողները, որոնց մեջ կան պետական պաշտոնյաներ. «Նման քաղաքական գործիչների կողմից ատելության խոսքի տարածումը մեծ ազդեցություն ունի հանրային վերաբերմունքի ձևավորման գործում և լուրջ վտանգ է ներկայացնում․ դա կրկնապատկում է Հայաստանում անհանդուրժողականության մթնոլորտը»։

Իրավաբանի խոսքով՝ ատելության խոսքի քարոզչություն են արել նաև կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներն ու Հայ առաքելական եկեղեցու եպիսկոպոսները, իսկ հասարակության շրջանում նրանց վայելած հեղինակությունն ավելի է նպաստել անհանդուժողականության մթնոլորտի տարածմանը։

Վաղինակ Տեր-Հովհաննիսյանը վերջում առաջարկեց իշախանություններին ձեռնամուխ լինել օրենսդրական փոփոխությունների և հստակեցնել Քրեական օրենսգրքում ատելության հիմքով հանցագործությունների սահմանումը, պատժի և պատասխանատվության տեսակն ու չափը՝ կանխարգելելով անհանդուժողականության մթնոլորտի տարածումը Հայաստանում։