ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկը պլանային վերանորոգման աշխատանքներից հետո միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգին
2026 թվականի պլանային նախազգուշական վերանորոգման աշխատանքների հաջող ավարտից հետո՝ սեպտեմբերի 1-ին Հայաստանի ատոմային էլեկտրակայանի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգին․ այդ մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։
«Վերանորոգման ընթացքում իրականացվել են շուրջ 20 կարևոր միջոցառում՝ ուղղված էներգաբլոկի հուսալիության, անվտանգության և արդյունավետ շահագործման բարձրացմանը։
Վերանորոգման աշխատանքները տևել են 153 օր` գրաֆիկին համապատասխան։
Ներկայում էներգաբլոկը գործում է բնականոն ռեժիմով, հզորության աստիճանական բարձրացումն իրականացվում է սահմանված տեխնոլոգիական պահանջներին համապատասխան»,- գրել է նախարարը։

