Վերոնիկա Զոնաբենդը հանդիպել է Կառավարության անդամների հետ. Սիրանուշ Սահակյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի նախաձեռնության շրջանակներում հանդիպում է տեղի ունեցել ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության (ոչ քաղաքական մակարդակով) և Գերիների ու անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի ներկայացուցիչների հետ։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների շահերի պաշտպան, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։ Ըստ Սահակյանի՝ քննարկվել են մարդասիրական բնույթի երկու կարևոր հարցադրումներ։

«Մեկը՝ Կարմիր խաչի գործունեության դադարի պայմաններում այցելությունների հնարավորությունների ստեղծումը՝ երրորդ երկրի միջոցով Հայաստանի կողմից հյուպատոսական ծառայություններ մատուցելը Բաքվում գտնվող մեր հայրենակիցներին:

Եվ երկրորդը՝ մարդասիրական նախաձեռնությունների իրականացումը: Եթե այլ մարդասիրական նախաձեռնություններն էլ իրականանան, մենք պատրաստ ենք աջակցել, սակայն այս պահին հանդես ենք եկել կոնկրետ առաջարկով․ տիկին Զոնաբենդը ցանկանում է իրավապաշտպան կանանց խումբ տանել Ադրբեջանի Հանրապետություն և նաև Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանի հովանու ներքո կարողանալ մուտք գործել այն փակ հաստատություն, որտեղ պահվում են հայերը, և նրանց փոխանցել անձնական իրեր, լուսանկարներ, նամակներ, ապահովել այն իրավունքի իրացումը, որից նրանք տևական ժամանակ զրկված են»,- ասաց իրավապաշտպանը։

Սիրանուշ Սահակյանն ընդգծեց, որ նման նախաձեռնությունը չի կարող մնալ մասնավոր մակարդակում, քանի որ այն պահանջում է պետական աջակցություն և համաձայնեցում․ խնդիրը վերաբերում է մուտքի վիզաների տրամադրմանը, անվտանգության երաշխիքներին և քրեակատարողական հիմնարկ մուտք գործելու իրավական թույլտվություններին։

«Մենք խնդրել ենք, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը հստակ դիրքորոշում արտահայտի, թե արդյոք նման նախաձեռնությունը կարող է արժանանալ պետական աջակցության։ Պաշտոնական պատասխան դեռ չունենք, հարցը քննարկման փուլում է, և ակնկալում ենք, որ սեղմ ժամկետներում պետական դիրքորոշում կձևավորվի»,- նշեց ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների շահերի պաշտպանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան