Սամվել Ալեքսանյանը «Սիթի» անվամբ նոր ընկերություն է ստեղծել և սկսել է բանան ներմուծել հարևան Վրաստանից. «168 ժամ»

Լուրեր

23.04.2026 | 09:34
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
22.04.2026 | 23:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
22.04.2026 | 23:13
Լիբանանում «Հըզբոլլահ»-ի հարձակման հետևանքով երկրորդ ֆրանսիացի խաղաղապահն է զոհվել
22.04.2026 | 22:59
Բազեյանն ու Հարությունյանը զրկվեցին հաղթանակից. Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան ահազանգում է խայտառակ մրցավարության մասին
22.04.2026 | 22:45
Թուրք լրագրողի համար դատախազությունը պատիժ է պահանջում` հայ երիտասարդների հետ Ցեղասպանության հետ կապված զրույցի համար
22.04.2026 | 22:33
Ովքեր են ԱԺԲ-ի ցանկում. հրապարակվել է ընտրությունների ընտրական ցուցակը
22.04.2026 | 22:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
22.04.2026 | 22:05
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները, հնարավոր է, վերսկսվեն արդեն այս ուրբաթ
22.04.2026 | 21:53
ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է անում նաև Հայաստանով հեռանալ Իրանից
22.04.2026 | 21:44
Ապրիլի 24-ին կկազմակերպվի այցելուների անվճար փոխադրում Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22.04.2026 | 21:30
Քոչարյանը, Կարապետյանը, Ծառուկյանը պիտի քննադատեին Պուտինին․ նա միջամտեց ՀՀ ներքին գործերին, լռելով՝ կորուստ են ունենում․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.04.2026 | 21:21
Բրիտանիայում 2008 թվականից հետո ծնվածների համար ծխելու արգելքի մասին օրինագիծ է ընդունվել
22.04.2026 | 21:16
Ըմբշամարտի ԵԱ․ Սլավիկ Գալստյանը և Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդալակիրներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.04.2026 | 21:15
ՀՀ-ի և Ղրղզստանի նախագահները քննարկել են տնտեսական կապերի ակտիվացումն ու ուղիղ չվերթների հնարավորությունը
22.04.2026 | 21:01
Մարտին Պողոսյանը՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
Բոլորը

«168 ժամ» թերթը գրում է.

«168 ժամի» «Բանանի շուկայում գին թելադրողը Սամվել Ալեքսանյանն է» հրապարակումից հետո նորանոր մանրամասներ ի հայտ եկան։ Մենք գրել էինք, որ հայտնի օլիգարխը «Սիթի» անվամբ նոր ընկերություն է ստեղծել այս տարվա մայիսին և նոյեմբերին սկսել է բանան ներմուծել հարևան Վրաստանից, և հենց «Սիթիի» ներկրած խմբաքանակի «շնորհիվ» բանանի գինը վերջերս կտրուկ թռիչք է գրանցել՝ 350 դրամից դառնալով 600 դրամ (1 կիլոգրամը)։

Ըստ որոշ նոր աղբյուրների՝ Սամվել Ալեքսանյանն իսկապես գին է թելադրել, սակայն ոչ թե թանկացման առումով, այլ՝ սպասվող թանկացումը որոշ չափով մեղմելու։ Բանան ներկրող ընկերություններն ասում են, որ այս սեզոնին բանանն ամբողջ աշխարհում է թանկանում, և ընդունում են, որ, եթե Ալեքսանյանը չսահմաներ այդ գինը, ապա այժմ խանութներում բանանն ավելի թանկ կվաճառվեր, քան 600 դրամը։

Ինչևէ։ Ներմուծողները մեզ հետ զրույցներում այլ՝ առավել կարևոր խնդիր մատնանշեցին` շուկայում անհավասար մրցակցություն է։

Ապրիլյան թավշյա հեղափոխությունից հետո վրացական ընկերություններն ակտիվացան հայկական շուկայում իրենց հայ գործընկերների միջոցով, և նրանց իրականացրած դեմպինգի հետևանքով բանանի 1 կիլոգրամի գինը դարձավ 350 դրամ։ Այդ ժամանակվանից մինչև վերջերս հայկական ներկրողները, որոնք բանանը բերում են անմիջապես Էկվադորից ու Կոստա Ռիկայից, պարտադրված վնասով են աշխատել և հիմա նոր «ուշքի են գալիս»։ Այլ հարց է, որ հայկական շուկան ողողելուց հետո այդ բանանները գերհագեցրեցին նաև վրացական շուկան, ու այնտեղ էլ «ակամա» դեմպինգ է եղել։

Վրաստանից բանան ներմուծող հայկական ընկերությունները պարզագույն խարդավանք են կիրառում՝ վրացական կողմից մաքսակետն անցնելիս ներկայացնում են իրական հաշիվ-ապրանքագրերը (ինվոյսները), չեզոք գոտում փոխում են դրանք ու հայկական մաքսավորներին ներկայացնում ավելի ցածր արժեքով հաշիվ-ապրանքագրեր, արդյունքում՝ մաքսազերծումն ավելի մատչելի գնով են իրականացնում։

Հուսով ենք՝ ՀՀ պետեկամուտների կոմիտեում (ՊԵԿ) անտեղյակ չեն ու համապատասխան քայլեր կձեռնարկեն՝ հավասար մրցակցային դաշտ ապահովելու համար։ Իսկ լուծումը շատ պարզ է՝ ընդամենը պետք է հարցում ուղարկել վրացի գործընկերներին ու համեմատել երկու կողմերին ընկերությունների ներկայացրած հաշիվ-ապրանքագրերի տվյալները։

Վրացիների ակտիվացումը հայկական շուկայում նաև որոշ առումով սպառնալիք է պարունակում։ Մասնավորապես, ըստ մեր տեղեկությունների, հայկական ընկերություններին բանան մատակարարող վրացական 2 ընկերությունների՝ «Patara Mze» և «ALB trading», սեփականատերերը Վաժա Բադագաձեն և Ադրբեջանի քաղաքացի ոմն Իմադն են։ Վերջինս Ալիևների կլանի մտերիմն ու գործընկերն է։ Նրանց բանանը՝ «Akebana», «Ecuasabor», «Kassandra», գրավել է Գյումրին ու Վանաձորը, լայն սպառում ունի նաև Երևանում և, քանի որ նրանց ապրանքն ավելի ցածր գնով է մուտք գործում Հայաստան, որևէ հայկական ընկերություն չի կարողանում այնտեղ մրցակցել նրանց հետ։

Հարկ է նկատել, որ մեր աղբյուրներից ոմանք պնդում են, որ Ալեքսանյանի ընկերության գործընկերը «Patara Mze»-ն է, սակայն այլ աղբյուրներ պնդում են, որ Բադագաձեի ու Իմադի գործընկերը «Ցիտրուս-Մ» ընկերությունն է, որը բավականին ակտիվ գործունեություն է ծավալում։

Բանանը սովորաբար տեղափոխում են կանաչ վիճակում, իսկ արդեն վաճառքից առաջ մշակում էթիլեն գազով, որպեսզի այն հասունանա ու դեղնի։ Մասնագետները նշում են, որ վերամշակման ժամանակ չի բացառվում նաև առողջության համար վտանգավոր այլ ներգործությունը։ Վրաստանից Հայաստան վերաարտահանվող բանանը չպետք է ենթարկվի որևէ մշակման։ Իսկ մեր աղբյուրների հավաստմամբ՝ Բադագաձեի ու Իմադի մատակարարած բանանը ոչ միշտ է կանաչ։

Ինչպես անցած տարի Հայաստան ներկրված ադրբեջանական խնձորը սպառողների տագնապը հարուցեց և արժանացավ պատկան մարմինների ուշադրությանը, ճիշտ կլիներ՝ նաև բանանի ու ընդհանրապես մյուս մթերքների դեպքում հսկողությունն առավել խստացվեր»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: