Քայլեր են ձեռնարկվում թափառող կենդանիների խնդրի կանոնակարգման հետ կապված ծրագրերի մշակման համար. խորհրդակցություն քաղաքապետարանում

Լուրեր

09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
08.08.2026 | 17:55
Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 17:52
Սերբիան կաջակցի Ուկրաինային ԵՄ անդամակցության ճանապարհին․ Վուչիչ
08.08.2026 | 17:22
Եվրոպայի մի շարք խոշոր գետերում ուժեղից մինչև ծայրահեղ սակավաջրություն է դիտվում
08.08.2026 | 16:59
Վանաձորում, Հրազդանում և Արարատում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
08.08.2026 | 16:52
Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից. վարչապետ
08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
Բոլորը

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ տրվել են հանձնարարականներ՝ գալիք տոնական օրերին մի շարք ոլորտների և ծառայությունների աշխատանքները պատշաճ կազմակերպելու նպատակով:

Կոմունալ ծառայություններին, վարչական շրջանների ղեկավարներին և «Սանիթեք» ընկերությանը քաղաքապետ Հայկ Մարությանը հանձնարարել է աղբահանության կազմակերպումն ապահովել լրացուցիչ հատուկ ժամանակացույցով:

«Կապված տոների հետ, բնականաբար, աղբը մայրաքաղաքում ավելի շատ կլինի և այստեղ շատ լուրջ աշխատանք պետք է տանել: Եթե նախկինում աղբը հավաքվում էր ավելի քիչ ժամանակահատվածում, այդ օրերին ավելի արագ է հավաքվելու: Այնպես որ, պետք է ավելի շատ աշխատել»,- ընդգծել է քաղաքապետը:

«Երքաղլույս» ընկերությանը հանձնարարվել է քննարկել և առաջարկներ ներկայացնել տոն օրերին արտաքին լուսավորության ժամանակացույցը վերանայելու վերաբերյալ:

Թափառող կենդանիների խնդրի կանոնակարգման առնչությամբ քաղաքապետին զեկուցել են, որ շահագրգիռ կողմերի հետ արդեն իսկ քայլեր են ձեռնարկվում կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրեր մշակելու նպատակով: Մասնավորապես, Երևանի քաղաքապետարանի «Նոր բարեկարգում» ընկերության տարածքում կստեղծվեն համապատասխան ենթակառուցվածքներ՝ թափառող կենդանիների հավաքման, տեղափոխման, նախնական զննման, պատվաստման, «չիփավորման», ստերջացման և պահպանման նպատառումով:

Նշվել է, որ արդեն գալիք տարվա հունվարի վերջին կմեկնարկեն աշխատանքները դաշտային վիրահատությունների սկզբունքով: Ողջ գործընթացը կիրականացնի «Նոր  բարեկարգում» ընկերությունը՝ ոլորտի մասնագետների ներգրավմամբ և հանրային վերահսկողության ներքո: Բուժարանի, կացարանային պայմանների և դեղորայքի ձեռքբերման համար կանցկացվեն համապատասխան մրցույթներ:

Անդրադառնալով «Շտապբուժօգնություն» ընկերության զեկույցին՝ քաղաքապետ Հայկ Մարությանը նշել է, որ բնակիչների կանչերին առավել արագ արձագանքելու նպատակով անհրաժեշտ է ստեղծել տեղեկատվական համակարգ՝ փողոցներում առկա հնարավոր խցանումների մասին նախապես տեղեկացված լինելու համար:

ՀՀ ԱԻՆ օդերևութաբանական ծառայության տվյալների համաձայն՝ դեկտեմբերի 28-ին մայրաքաղաքում սպասվում են տեղումներ, այդ թվում՝ ձյան տեսքով: Քաղաքապետը համապատասխան կառույցների ղեկավարներին հանձնարարել է լինել պատրաստ և ձնամաքրումը կազմակերպել այնպես, որ մայրաքաղաքի բնակիչների համար դժվարություններ չառաջանան: