Դատավորի նորամուծությունը խաչ է քաշում արդարադատության վրա. փաստաբան

Լուրեր

12.11.2026 | 15:33
Ասողը գլուխը պատին է տվել, կեղծիք է. Տարոն Չախոյանը` հայհոյելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 15:32
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով հաջորդ դատական նիստը. ՈՒՂԻՂ
12.11.2026 | 15:28
«Մանչեսթեր Յունայթեդը» կապ է հաստատել ԱՄՆ-ի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ
12.11.2026 | 15:23
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
12.11.2026 | 15:19
Զելենսկին հայտարարել է Starshield-ի աշխատանքում նոր խափանումների մասին
12.11.2026 | 15:10
«Հաղթանակ» կամրջով երթևեկությունը ժամանակավոր կդադարեցվի // ԵՄ-ն նոր պատժամիջոցներ կսահմանի ՌԴ-ի դեմ․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 15:02
Մենք ծանոթ էինք Արմեն Գրիգորյանի դիրքորոշմանը. Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 14:55
ԱԺ-ում հիշեցին երեխաների նկատմամբ սեռական բռնության համար դատապարտված Սերոբ Տեր-Պողոսյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 14:48
Հիմա անհրաժեշտ է վերանորոգել մեր երկրների միջև երկաթուղին և բացել սահմանները. Փաշինյանը՝ թուրք լրագրողին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 14:41
ԱՄՆ-ն առաջարկում է Եվրոպայի «անվտանգության ճարտարապետությունը» քննարկել Ուկրաինայում պատերազմի դադարեցման պայմանների հետ զուգահեռ․ Axios
12.11.2026 | 14:30
«Եղեգնաձորում որևէ քաղաքական ուժի հետ գործարքի չենք գնացել և կոալիցիա չենք կազմել»․ «Հանրապետություն»
12.11.2026 | 14:22
Պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայություններից օգտվողներն ավելի խիստ քրեական պատժի կենթարկվեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 14:14
19-ամյա Միրա Անդրեևան ուշագրավ ցուցանիշ է գրանցել Ամփոփիչ մրցաշարում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 14:06
Մեսրոպ Մանուկյանի` «Կթքեմ վրեդ, այ համբալ» արտահայտությունը դարձել է ԱԺ էթիկայի հանձնաժողովի քննության առարկա
12.11.2026 | 14:03
Մատվիենկոն հայտարարել է, թե ՀԱՊԿ-ից դուրս գալու դեպքում «Հայաստանը շատ բան կկորցնի»
Բոլորը

Փաստաբան Տիգրան Հայրապետյանը լրագրողների հետ հանդիպմանը հղում կատարելով միջազգային, տարածաշրջանային փաստաթղթերին և ներպետական օրենսդրությանը, ՀՀ նախագահի, Մարդու իրավունքների պաշտպանի, քաղաքացիական հասարակության  ու միջազգային, տարածաշրջանային կառույցների ուշադրությունը հրավիրեց «Սասնա Ծռերի», Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործերով տեղի ունեցած համակարգային խախտումների վրա:

 

Նա մասնավորապես խոսեց դատավոր Տաթևիկ Գրիգորյանի թույլ տված դատական սխալներից՝ նշելով, որ նա արհամարհում և ոտնահարում է օրենքը:

 

«Նա կոպտորեն ոտնահարում է քրեական դատավարության հիմնարար սկզբունքները: Արդարադատության իրականացման ընթացքում ամենամեծ ձեռքբերումներից մեկը դատավարության մրցակցային սկզբունքն է, մինչդեռ Տաթևիկ Գրիգորյանի նորամուծություններից մեկն այն է, որ դատարանը գործը կարող է քննել առանց պաշտպանի մասնակցության: Իսկ եթե պաշտպանը անգամ ներկա է նիստին, ապա նա չի կարող հայտնել իր կարծիքը քննարկվող հարցի շուրջ կամ իր առարկությունները ներկայացնել նախագահողի գործողությունների դեմ: Սա է պատճառը, որ 8 պաշտպանի նկատմամբ անօրինական սանկցիա է կիրառելուց հետո նրանք այլևս չեն մասնակցում նիստերին»,- հայտարարեց փաստաբանը:

 

Շարունակելով իր միտքը փաստաբանն ասաց, որ պաշտպանական կողմը պետք է հնարավորություն ունենա իր առարկությունները ներկայացնել, հակառակ դեպքում անիմաստ է խոսել արդարադատության մասին. «Այս պարզ, սակայն միևնույն ժամանակ հիմնավոր հարցը չի հասկանում դատավոր Տաթևիկ Գրիգորյանը: Եվ նրա կողմից կիրառվող նորամուծությունը խաչ է քաշում արդեն 19 տարի ընդունված և կիրառվող արդարադատության վրա»:

 

Առավել մանրամասն՝ տեսանյութում: