Ոսկեվանում հակառակորդի կրակոցներից այրվել է ցորենի բերքը

Լուրեր

10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
Բոլորը

Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեվան գյուղում երեկ հակառակորդի կրակոցներից բռնկված հրդեհի արդյունքում այրվել է ցորենի բերքը, որն օրեր շարունակ բնակիչները չէին կարողանում հավաքել: Այս մասին Factor.am-ին հայտնեց Ոսկեվան համայնքի ղեկավար Սերյոժա Ալեքսանյանը։

«2-3 հա ցորեն էր մնացել առանց հավաքելու, էդ ամբողջն այրվեց»,- պատմեց Սերյոժա Ալեքսանյանը՝ հավելելով, որ երեկ կեսօրին հնչած կրակոցներից հետո գյուղում իրավիճակը խաղաղ է:

Նշենք, որ վերջին օրերին հակառակորդը կրակահերթերի տակ էր պահում հացահատիկի ցանքատարածությունները՝ փորձելով խոչընդոտել ոսկեվանցիների ցորենի բերքահավաքը: «Հնարավոր չէ որևէ բան անել, ուղիղ նշանառության տակ ա տարածքը, ինչո՞վ պիտի առաջը փակեն: Բանակն ինչ պետք ա՝ անում ա, դրանից ավել ոչ մի բան հնարավոր չէ անել»,- մեզ հետ զրույցում ասաց Ոսկեվան համայնքի ղեկավարը:

Հիշեցնենք՝ մոտ մեկ շաբաթ առաջ էլ ադրբեջանական զինուժը կրակել էր Չինարի համայնքի ուղղությամբ, ինչի հետևանքով հրդեհվել էր անասնապահական ֆերմա, գյուղը կրել էր զգալի նյութական վնասներ:

Շողիկ Գալստյան