«Արդյոք կարո՞ղ ենք պնդել, որ Հայաստանում արդեն անշրջելի  ժողովրդավարություն է․ միանշանակ պատասխանեմ, որ ոչ»․ Ավետիք Իշխանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.10.2026 | 13:08
ԱՄՆ-ը սպառնում է արգելափակել Ուկրաինային զենքի մատակարարումը՝ ռուսական նավթավերամշակման գործարաններին հարվածների պատճառով․ FT
12.10.2026 | 12:59
Մի՛ սպասեք, որ մեր տեսուչները գան և կասեցնեն ձեր գործունեությունը․ Ավինյանը՝ տնտեսվարողներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 12:48
Առաջարկում եմ COP17-ը նվիրել Գագիկ Ծառուկյանի սատկած առյուծի հիշատակին․ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 12:37
ԱՄՆ սենատորները Թրամփին կոչ են արել անհապաղ հրաժարվել ՌԴ-ի հետ դիզելային վառելիքի գործարքից
12.10.2026 | 12:34
Ադրբեջանցի զինծառայողի կողմից հրազենային վնասվածքներ ստացած կինն ու 2 երեխաները տուժող են ճանաչվել
12.10.2026 | 12:28
Սիրով տրամադրեցի Ձեր չվճարվող արձակուրդը․ Ռուբինյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 12:19
Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռներ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ
12.10.2026 | 12:10
Տուգանք՝ վթարից հետո 15 րոպեում ճանապարհը չազատելու համար // Արարատ Միրզոյանը Լեհաստան է մեկնել․ ԼՈՒՐԵՐ
12.10.2026 | 12:09
Հայտնի է ծանրամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
12.10.2026 | 12:03
Արծվիկ Գրիգորյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից
12.10.2026 | 11:55
Տիգրան Ավինյանը ներկայացրեց քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետի պաշտոնակատարին
12.10.2026 | 11:51
Ռուսական զորքերը հարվածել են Խարկովի բազմահարկ բնակելի շենքին․ տուժածներ կան
12.10.2026 | 11:43
«Ծիրան Մարկետ» խանութների ցանցում խախտումներ են հայտնաբերվել․ կշեռքները չեն ստուգաչափվել
12.10.2026 | 11:32
«Թրամփը շատ զայրացած է»․ նա հույս ունի, որ Ուկրաինան կպահպանի էներգետիկ հրադադարը
12.10.2026 | 11:22
ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում ականին բախվելու հետևանքով նավթային լցանավ է հրդեհվել
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի հետ

– Պարոն Իշխանյան, ինչպե՞ս եք գնահատում Մշակույթի և Սփյուռքի նախարարությունների աշխատակիցների գործադուլները, արդյոք սա նշանակո՞ւմ է, որ Հայաստանում հիմք է դրվում աշխատողների իրավունքների պաշտպանության և հետագայում հնարավո՞ր են ավելի կոնկրետ քայլեր:

– Նախ՝ իմ կարծիքը կուզենայի ասել նախարարությունների կրճատման և ընդհանրապես ստեղծված իրավիճակի հետ կապված: Անկեղծ ասած՝ ես վաղուց եմ ասել այն մասին, որ Հայաստանի նման փոքր երկրում նախարարությունների թիվը ամենաշատը պետք է լինի 8-10-ը: Ավելին ասեմ, ո՛չ միայն նախարարությունների թիվը պետք է քիչ լինի, այլև փոխնախարարների ինստիտուտը պետք է վերացնել: Ընդամենը մեկ փոխնախարար քարտուղար լինի, չպետք է լինեն այդքան խորհրդականներ, տարբեր բաժինները պետք է լինեն մասնագիտացված, չպետք է լինեն նաև ծառայողական մեքենաներ: Բայց անկախությունից հետո մեր իշխանություններն այլ ձևով մտածեցին, և մենք ունեցանք պետական ուռճացված ապարատ: Տպավորությունս այնպիսին է, որ այդ ուռճացված ապարատն իրենց կողմնակիցներին աշխատանքով ապահովելու համար էր: Եվ ինչի՞ հաշվին՝ հարկատուների՞: Պատճառներից մեկն էլ, իմ կարծիքով, դա է, որ մենք հսկայական արտաքին պարտք ենք կուտակել: Բայց մյուս կողմից էլ սոցիալական այս ծանր վիճակում կրճատել, այսպես ասած, դանակով կտրել այդ ամեն ինչը, երբ չես ապահովում աշխատանքով, չես ապահովում գոնե առնվազն մեկ-երկու տարի գործազուրկի նպաստով, կարող է սոցիալական ծանր բեռ լինել. հսկայական քանակով աշխատողներ, որոնք դուրս են ընկնում փողոց՝ առանց որևէ հեռանկարի: Ինչ վերաբերում է աշխատանքային իրավունքների պաշտպանությանը, վաղուց պետք էր մտածել սրա մասին: Հիմա ես, առիթից օգտվելով, կուզենայի ասել, որ բոլոր հիմնարկներում՝ պետական և ոչ պետական, պետք է ստեղծվեն անկախ արհմիություններ, որոնք կպաշտպանեն աշխատողների շահերը:

– Պարոն Իշխանյան, ամփոփում ենք տարին, և ինձ հետաքրքիր է՝ ինչպե՞ս եք գնահատում մարդու իրավունքների վիճակը, ի՞նչ է փոխվել այդ ոլորտում հեղափոխությունից հետո հատկապես և ի՞նչ է սպասվում եկող տարի:

– Տարին մենք փակում ենք, փաստորեն, նախորդ տարիների քաղաքական բանտարկյալների բացակայությամբ: Մենք միշտ մեր զեկույցներում գրել ենք քաղաքական բանտարկյալների մասին: Ես ուզում եմ հիշեցնել՝ Շանթն ու իր ընկերները, Անդրիաս Ղուկասյանը, Կարո Եղնուկյանը, Գևորգ Սաֆարյանը, Սամվել Բաբայանը, Ժիրայր Սեֆիլյանը… նրանք քաղաքական բանտարկյալներ էին, և մեծ բան է, որ ազատ արձակվեցին: Փաստորեն՝ մենք ամբողջ հեղափոխության և խաղաղ հավաքների ժամանակ, չհաշված մի քանի դեպքեր՝ ընդհարումներ և այլն, հիմնականում ունեցանք առաջընթաց և հիմա դա շարունակվում է: Քրեակատարողական հիմնարկների հետ կապված… իմ այցելությունները ՔԿՀ-ներ, մասնավորապես՝ «Արմավիր» ՔԿՀ, տարբեր ազատազրկվածների հետ եմ ես խոսել, և նրանք  շատ գոհ էին սնունդից։ Մենք դիտորդություն ենք արել խորհրդարանական ընտրություններին և նույնպես համարում ենք աննախադեպ այս ընտրությունները։ Այս ամեն ինչը որպես դրական կարելի է դիտել, իսկ բացասականի հետ կապված, ամեն դեպքում ես չեմ կարող լռել, բացասականը, իհարկե դատապարտելի է և շատ մտահոգիչ, որ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հեռախոսազրույցները գաղտնալսվել էին, բայց այդ գաղտնալսման բովանդակությունը շատ մտահոգիչ է, որ փաստորեն շարունակվում է նույն նախկին պրակտիկան, երբ հեռախոսային դատական որոշումներ են կայացվում։ Էլի մենք ունենք դատարանների անկախության խնդիր։ ․․․ Ինչքան ուզում է մեկնաբանություն տան, փաստը փաստ է, որ այդպես է։ Արդյոք կարո՞ղ ենք պնդել, որ Հայաստանում արդեն անշրջելի  ժողովրդավարություն է։ Միանշանակ պատասխանեմ, որ ոչ, որովհետև անշրջելի ժողովրդավարությունը շարունակականություն է պահանջում։ Հատկապես, որ հերթական ընտրությունների ժամանակ նույնպես կեղծիքներ չլինեն։ Մի քանի ընտրություն, որ մենք ասենք, որ ժողովրդավարությունն անշրջելի է։ Շատ կարևոր է, որ այն Սահմանադրությունը, որը նախագահական միապետական համակարգից իբր փոփոխվեց և նույն միապետական համակարգը մնաց, այս անգամ վարչապետի պատմուճանով, որ դա պետք է փոփոխվի։ Այդ միապետական լիազորությունները պետք է փոխել։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում:

Մարինե Խառատյան