Տրանսպորտի ծախսերի վերաբերյալ ևս մոլորեցնող տվյալներ են տրվել. փոխքաղաքապետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Տնտեսություն
21.12.2018 | 14:27Տրանսպորտի բյուջեի նվազում, որը պետք է ապահովի քաղաքային տրանսպորտի կենսական գործունեությունը, տեղի չի ունեցել: Լրագրողների հետ զրույցում նշեց Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը:
Նրա խոսքով, 2019 թ. բյուջեով տրանսպորտի ոլորտին հատկացվող բյուջեի նվազումը տեղի է ունեցել բացառապես Մետրոպոլիտենի «Ասիական զարգացման» և մի քանի այլ բանկերի կողմից համաֆինանսավորմամբ իրականացվող վարկային ծրագրի կրճատման հաշվին, որը պատվիրակված լիազորություններով մեզ փոխանցվում է պետական բյուջեից:
Մանրամասները՝ տեսանյութում։