Տարեց կնոջ նվերը՝ տուն-ինտերնատ այցելած Աննա Հակոբյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.04.2026 | 10:25
Փրկարարները քաղաքացուն իջեցրել են սարալանջից
20.04.2026 | 10:11
Ռեստորանի մոտ մեքենա է այրվել
20.04.2026 | 09:48
Արտարժույթների փոխարժեքները՝ ապրիլի 20-ի դրությամբ
20.04.2026 | 09:33
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը 2018-ի թավշյա հեղափոխության մասին գիրք է գրել
20.04.2026 | 09:30
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստը. ՈՒՂԻՂ
19.04.2026 | 23:45
Գետերում նկատվում է ջրի մակարդակի բարձրացում. ՆԳՆ ՓԾ-ն անցել է ուժեղացված ծառայության
19.04.2026 | 22:28
Իրանը հրաժարվել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլին պատվիրակություն ուղարկել․ Tasnim
19.04.2026 | 21:12
Երևան-Գյումրի ավտոերթին մասնակցել է 1230 մեքենա. ԻՔՄ
19.04.2026 | 20:30
ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ կան տուժածներ և զոհ
19.04.2026 | 20:00
«Վանդալիզմ»-ի ու «ամեն ինչ նորմալ է»-ի միջև. ի՞նչ կատարվեց Ծիծեռնակաբերդում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.04.2026 | 19:07
Վիզաների ազատականացումը ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման գործընթաց է․ ՆԳ նախարար
19.04.2026 | 18:15
Փոփոխություններ՝ ՀՀ պետական և ոչ պետական բուհեր ըստ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերի ընդունելության կարգում
19.04.2026 | 17:41
Կապամոնտաժվի Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի ջրի մաքրման կայանը, կկառուցվի նորը
19.04.2026 | 17:17
Ռուսաստանի դատարանները սկսել են սոցիալական ցանցերում «666» թվի օգտագործումը դիտարկել որպես սատանիզմի քարոզչություն
19.04.2026 | 16:57
«Հանուն Հանրապետության» կուսակցությունը հաստատել է թեկնածուների առաջին երեսուն անունները
Բոլորը

Երևանի թիվ 1 տուն-ինտերնատը դռները լայն բացած՝ սպասում է հատուկ հյուրին։ Լի սեղանների շուրջ սպասող տարեցները չեն շտապում բաժակ բարձրացնել, քանի չի ժամանել Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը։

90-ամյա Ռոզա տատիկի բանաստեղծությունը հեղափոխական մոտիվներով է. «Արև կպավ մեր աշխարհին, հանդին, քարին։ Ես մատաղ մեզ Արև տվողին․․․»։ Սպասման րոպեներին Ռոզա տատը կիսվում է այդ օրերի հույզերով. «Երբ իմացա Փաշինյանն է գալիս, ուրախացա, նա էն մարդն էր, որին հալածեցին, արևին, ցրտին, չոր քարերի վրա, խոտերի մեջ թավալվելով․․․ եթե նա է գալիս, ուրեմն մենք լավ ենք»։

Տիկին Ռոզան Ամանորին ընդառաջ մաղթանք է հնչեցնում. «Ժողովրդին ցանկանում եմ ազնվություն՝ ամենակարևորը, եթե ղեկավարը ազնիվ եղավ, բոլորս էլ ազնիվ կլինենք։ Հիմա սրանից հետո մենք պետք է ապրենք ուղիղ, մաքուր, առանց խղճի խայթի»։

Աննա Հակոբյանը անկեղծանում է տարեցներին այցի նպատակով. «Մոտենում է Ամանորը և Սուրբ Ծնունդը և դա տարվա այն ժամանակահատվածն է, երբ պետք է մեր շուրջը նայենք  և ուշադրության կարիք ունեցող մարդկանց հատուկ ուշադրություն դարձնենք, փորձենք իրենց ուրախացնել, տարին ամփոփել ուրախ նոտայի վրա»։

Տուն-ինտերնատի սպասված հյուրը՝ տիկին Աննա Հակոբյանը, չի նստում իր ու պաշտոնյաների համար նախատեսված սեղանին։ Գալիս ու տեղավորվում է Նավասարդ պապի կողքին: «Առաջին անգամ բախտս բերեց», – ուրախանում է պապը։

Կանանցով շրջապատված Նավասարդ պապը սեղանապետի ղեկը ձեռքն է վերցնում. «Ուրախ տարի լինի, առողջության երջանկության, բարով-խերով մեր զինվորները վերադառնան տուն, – Ունե՞ք զինվոր, – Իհարկե, ոնց կարող եմ չունենալ։ Ոչ թե մեկ, այլ մի քանիսը, չեմ ասում, որ աչքով չտան»։

«Մաղթում եմ մեզ բոլորիս, որ կարողանանք շատ շուտով ունենալ այնպիսի երկիր, որպեսզի առաջին հերթին ձեր բոլոր կարիքներն ու ցանկությունները իրականություն դառնան, ու դուք ամենաբավարարվածը լինեք։ Մաղթում եմ բոլորիս այնքան ուժ, կարողանանք լավ աշխատել, որ այդ օրը շուտ գա»,- կենաց է ասում տիկին Աննան։ Նա դատարկաձեռն չի եկել։ Նվերները տրամադրել են Գյումրիի «Լենտեքս», «Մելանտե», «Ալեքս տեքստիլ» ընկերությունները՝ անվճար։

Առաջարկել է վարչապետի պաշտոնակատարի կինը, արձագանքել են արտադրողները. «Մեզ սիրով արձագանքել են մեր արտադրողները մեր առաջարկին, մի մասը մեծ զեղջեր են արել, բայց մեզ համար սկզբունքային էր, որ լինի տեղական արտադրության»։

Աննա Հակոբյանի մամուլի խոսնակ Հասմիկ Հարությունյանը ներկայացնում է նվերների ցանկը. «Էստեղ կարող եք տեսնել՝  բոլորի համար էսպիսի հաստ սվիտերներ են, ժակետներ, վերնաշապիկներ ու գուլպաներ, ինչպես նաև ներքնաշոր, որոնք, կարծում եմ, իրենց հաստատ պետք կգա»։

Կենացներին ու մաղթանքներին հաջորդեց Աննա Հակոբյանի ու տարեցների պարը։

Թիվ 1 տուն ինտերնատից Աննա Հակոբյանը ձեռնունայն չի հեռացել։ Տիկին Լառան իր ձեռքից մատանին հանել ու դրել է նրա մատը՝ որպես հիշատակ։