600-700 դիմում ՄԻԵԴ-ում Ադրբեջանից՝ ընդդեմ Հայաստանի. «Հրապարակ»

Լուրեր

03.04.2026 | 00:12
Վարդան Ղուկասյանի որդու խափանման միջոցը փոխվել է. նա տնային կալանքի տակ է
02.04.2026 | 23:17
Պարսից ծոցի երկրները քննարկում են խողովակաշարերի կառուցման հարցը՝ Հորմուզի նեղուցով նավթ չմատակարարելու համար. FT
02.04.2026 | 23:03
Ադրբեջանն ուժեղացնում է ճնշումը քաղբանտարկյալների նկատմամբ
02.04.2026 | 22:52
Վարազդատ Լալայանն ու Ալեքսանդրա Գրիգորյանն առաջադրված են Ծանրամարտի եվրոպական ֆեդերացիայի 2025-ի լավագույն մարզիկների անվանակարգերում
02.04.2026 | 22:37
Իրանում մահապատժի է ենթարկվել հունվարյան բողոքի ցույցերին առնչություն ունեցած մի տղամարդ
02.04.2026 | 22:24
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.04.2026 | 22:10
Ավստրիան հայտարարել է, որ մերժել է ԱՄՆ-ին իր օդային  տարածքը օգտագործել 
02.04.2026 | 21:58
Թադևոս Ավետիսյանի` ԱԺ պատգամավորի լիազորությունները դադարել են
02.04.2026 | 21:42
Մակրոնը արձագանքել է Թրամփի կողմից Բրիջիթ Մակրոնին ուղղված վիրավորանքներին
02.04.2026 | 21:28
«Անկախ դիտորդ»-ի ուսումնասիրությունը․ Հանրայինի Առաջինի լրատվականի YouTube-ում գերակշռում է ՔՊ-ին առնչվող քարոզչությունը
02.04.2026 | 21:16
«Գազպրոմը» հայտարարել է, թե Ռուսաստանում «Թուրքական հոսք» գազատարի վրա ԱԹՍ-ի հարձակումը հետ է մղվել
02.04.2026 | 21:03
Հայաստանի գավաթ․ «Արարատ-Արմենիան»` կիսաեզրափակիչի վերջին մասնակից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 21:00
ՌԴ-ն խաղադրույք չի անում որևէ ուժի վրա․ Պուտինի ուղերձն է՝ ով ՀՀ-ում իշխանության գա, աշխատելու են նրա հետ․ Անի Սամսոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 20:45
Արցախցիները «փախե՞լ են» պատերազմից ու հայրենիքից․ Փաշինյանի խոսույթն ու հակադարձումները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 20:39
Ժպիտների հետևում՝ կոշտ պահանջներ․ Պուտին-Փաշինյան հանդիպման ետնաբեմը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Հրապարակ» թերթը գրում է.

«2003-2014թթ․ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում դատավոր, Հայաստանի ներկայացուցիչ, 2014 թվականից առ այսօր ՀՀ Սահմանադրական դատարանի անդամ Ալվինա Գյուլումյանը օրերս մեր թերթին տված հարցազրույցում խոսել էր նաև Ադրբեջանից ընդդեմ ՀՀ-ի ՄԻԵԴ ուղարկվող հայցերի մասին։ Նա բացատրել էր, թե ինչ չափանիշներից ելնելով է ՄԻԵԴ-ը քննություն իրականացնում նման դեպքերում և ինչու է հօգուտ Ադրբեջանի կայացնում վճիռներ։

Ալվինա Գյուլումյանից հետաքրքրվեցինք, թե Ադրբեջանը քանի հայց է ներկայացրել Հայաստանի Հանրապետության դեմ, քանի՞սն է դրանցից բավարարվել իր՝ ՄԻԵԴ դատավոր աշխատելու ընթացքում։ Մեզ հետաքրքրում էր նաև, թե այդ հայցերի բավարարումից հետո որքան փոխհատուցում է տրվել պետբյուջեից։

Ալվինա Գյուլումյանը նշեց, որ իր՝ ՄԻԵԴ-ի դատավոր լինելու շրջանում Ադրբեջանը, որպես պետություն, Հայաստանի դեմ որևէ հայց չի ներկայացրել։ «600-700 դիմումներ ներկայացրել էին Արցախի Հանրապետության տիրապետության տակ գտնվող տարածքներից հեռացած ադրբեջանցիները։ Այդ գործերից քննվել է ընդամենը մեկ գործ՝ Չիրագովը և մյուսներն ընդդեմ ՀՀ-ի, որով ՄԻԵԴ-ը որոշեց, որ այդ տարածքի նկատմամբ իրավազորություններ է իրականացնում նաև ՀՀ-ն և հնարավորություն չընձեռելով տեղահանված անձանց վերադառնալու իրենց նախկին բնակավայրերը, խախտել է նրանց սեփականության իրավունքը, անձնական կյանքին չմիջամտելու, ինչպես նաև իրավունքների պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքները»,- մեզ հետ զրույցում նշեց Ալվինա Գյուլումյանը։

Ինչ վերաբերում է այն հարցին, թե հայցերի բավարարումից հետո որքան փոխհատուցում է տրվել մեր պետբյուջեից, ապա Ալվինա Գյուլումյանը պատասխանեց․ «Այդ գործով վնասի փոխհատուցման հարցը դեռևս չի լուծվել, քանի որ գործով վճիռը կայացնելու պահին այդ հարցը դեռ չէր քննարկվել»։

Առավել մանրամասն՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: