Արա Բաբլոյանը մսխել է ԱԺ բյուջեն. «Ժամանակ»

Լուրեր

12.10.2026 | 21:29
Թեհրանն անվտանգության համաձայնագիր է առաջարկում․ Ալիևն ընդունել է Իրանի ներքին գործերի նախարարին
12.10.2026 | 21:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.10.2026 | 21:00
Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:56
Լարված իրավիճակ՝ Շինարարների փողոցում. քաղաքապետարանից ժամանել են կրպակները քանդելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:44
Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենք է ստորագրել
12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
12.10.2026 | 20:00
Թմրանյութ վաճառողները և օրենքով գողերն ունե՞ն քաղաքական հովանավորներ․ զրույց նախկին փոխոստիկանապետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 19:46
15 ժամ ջուր չի լինի Երևանի Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 19:32
Ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել
12.10.2026 | 19:17
Վարչապետը հանդիպում է ունեցել ՍԴ նախագահի պաշտոնավարման վեցամյա ժամկետը ավարտող Արման Դիլանյանի հետ
12.10.2026 | 19:04
Միլիոններ՝ բյուջեի հաշվին․ ավագանու ՔՊ-ական անդամի ընկերությունը պայմանագրեր է կնքում համայնքի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 18:49
Միրզոյանը և Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են առևտրատնտեսական ու գործարար կապերի ընդլայնման հարցեր
12.10.2026 | 18:42
Այսօր որևէ մեկը չի կարող ասել, որ ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև կոնֆլիկտ կա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 18:32
Օձունի նախկին մանկապարտեզի շենքն ու հողատարածքը կվերադարձվեն համայնքին․ դատարանը բավարարել է Դատախազության հայցը
Բոլորը

«Ժամանակ» թերթը գրում է.

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հրամանով ԱԺ փոխնախագահները, հանձնաժողովի նախագահները և խմբակցությունների ղեկավարները զրկվել են ծառայողական մեքենաներից, և դա այն դեպքում, երբ այս ԱԺ-ն գործելու է մինչև հաջորդ գումարման խորհրդարանի առաջին նիստը` հունվարի 14-ը: Ընդ որում՝ խորհրդարանի նախագահը իր ծառայողական մեքենան և իրեն սպասարկող թիկնազորի մեքենաները շարունակում է ապահովել պետական բենզինով:

Արա Բաբլոյանի այս քայլը պատգամավորները բացատրում են խորհրդարանի բյուջեն նրա կողմից մինչև վերջ դատարկելով: Բաբլոյանը հասկանում է, որ իրենից հետո աուդիտ են անցկացնելու և հայտնաբերելու են իր կողմից մսխված գումարները: Բացը լրացնելու համար նա որոշել է խնայել մյուս պատգամավորների հաշվին, որոնց մեծ մասը նոր խորհրդարանում այլևս չի լինելու:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Այս կապակցությամբ, ավելի ուշ, ֆեյսբուքի իր էջում արված գրառմամբ պարզաբում է հրապարակել ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը:

«Այսօր «Ժամանակ» թերթում հրապարակվել է անհեթեթ տեղեկություն մտացածին մսխումների մասին:

«Իր կարծիքով «անհայտ» մի աղբյուր «Ժամանակ» օրաթերթի լրագրողի վստահությունը չարաշահելու միջոցով փորձել է իր անհեթեթ մտքերը սփռել, իսկ լրագրողն էլ, հավանաբար, տուրք տալով գայթակղությանը ցուցաբերել է անհեռատեսություն և ստացված զրպարտություններ պարունակող տեղեկությունն անգամ չի փորձել ճշտել Ազգային ժողովի աշխատակազմից։

Պաշտոնապես հայտնում եմ, որ Ազգային ժողովի բոլոր պատգամավորների (նախագահ, փոխնախագահներ, հանձնաժողովների նախագահներ և այլն) ծառայողական ավտոմեքենաներն այս պահին էլ շարունակում են սպասարկել իրենց, որի համար ստացել և շարունակում են ստանալ սահմանված չափով բենզին։

Պաշտոնապես հայտնում եմ նաև, որ 2018 թվականին ԱԺ աշխատակազմն արդյունավետ կառավարման արդյունքում ունեցել է բյուջեի զգալի խնայողություն։ Մի շարք խնայողությունների շարքում միայն վառելիքի գծով 2018 թվականին տնտեսվել է ավելի քան 90 հազար լիտր բենզին։

Հետևաբար` բոլոր այն զրպարտությունների տարածումը, թե իբր աշխատակազմը ոչ արդյունավետ է ծախսել միջոցները, «անհայտ» աղբյուրի չարամիտ նպատակների հետևանքն է։

Հիշեցնում ենք, որ ՀՀ Ազգային ժողովի նախագահը չի զբաղվում մեքենաների հավաքմամբ կամ բաշխմամբ, այն ամբողջությամբ Ազգային ժողովի աշխատակազմի գործառույթների շրջանակներում է»,- գրել է նա: