«Արդար չէր»․ Արցախի նախկին ՄԻՊ-ը՝ Սասուն Միքայելյանի հայտարարության ու Արցախի ՊՆ Լևոն Մնացականյանի հեռացման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 16:52
Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ
28.09.2026 | 16:43
Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Հռոմ
28.09.2026 | 16:38
Պայթյունից զինծառայողի մահվան գործով մեկ անձ կալանավորվել է
28.09.2026 | 16:31
ԵԽԽՎ-ն ներկայացնում է Հայաստանի ընտրությունների վերջնական գնահատականը․ ինչ են արձանագրել դիտորդները ՀՀ-ում
28.09.2026 | 16:26
Փոփոխություններ` Հայաստանի Մ-20 և Մ-21 հավաքականներում
28.09.2026 | 16:22
Ենթակայանը հրդեհից հետո դեռ ծխում է․ քրեական վարույթ է հարուցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 16:11
Երևանում կայացավ Firebird Build հեքաթոնը՝ 105 հազար դոլարի մրցանակային ֆոնդով
28.09.2026 | 16:05
Արսեն Մանուկյանը կազատվի Ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից
28.09.2026 | 16:00
ԱՄՆ-ն ու Չինաստանը երկարաձգել են առևտրային հրադադարը․ Թրամփը Սիին առաջարկել է ամերիկյան զենք գնել
28.09.2026 | 15:51
«Անկախ դիտորդը» ՏԻՄ ընտրություններում 31 խախտում է արձանագրել
28.09.2026 | 15:39
Մրգերում հայտնաբերվել են «Դիխլոֆոս» միջատասպան նյութի մնացորդներ․ ՍԱՏՄ
28.09.2026 | 15:35
Յուգեն Կլոպը վատագույն մեկնարկն է գրանցել Գերմանիայի հավաքականում
28.09.2026 | 15:29
Զելենսկին հայտնել է, որ Կիևի մարզին ռուսական հարվածի հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել
28.09.2026 | 15:20
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի դեսպանը քննարկել են Հայաստան–ԵՄ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
28.09.2026 | 15:19
Բաքուն այժմ էլ աղվանա-ուդիական համայնքի անդամների քարոզչական այց է կազմակերպել Դադիվանք
Բոլորը

Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը Factor.am-ի հետ զրույցում տարակուսելի համարեց Արցախի պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանի հրաժարականի կապակցությամբ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մեկնաբանությունը:

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր ասաց՝ մեկնաբանությունը, թե Մնացականյանի հեռացումը կազդի բանակի մարտունակության վրա, «շատ վատ մեկնաբանություն է բանակի հասցեին», քանի որ նշանակվել են հնաբնակները:

«Գեներալ Լևոն Մնացականյանի մակարդակի մասնագետներ մենք շատ քիչ ունենք: Մենք պետք է շատ մեծ խնամքով վերաբերվենք այդ մասնագետներին»,- ասաց Մելիքյանը՝ հավելելով. «Կարծում եմ՝ անհամեմատելի է Լևոն Մնացականյանի և նոր նշանակված նախարարի առիթով հանրային ընկալումը Արցախում»:

Ըստ Մելիքյանի՝ պետք է հաշվի առնենք մեր ազգային ռեսուրսը. «Իսկ սա ազգային ռեսուրսի խնդիր է։ Այդպիսի զինվորական 1 տարվա, 10 տարվա ընթացքում չեն դառնում, և անգամ ժամանակի գործոնը չի էստեղ: Հսկայական փորձություններ՝ սկսած առաջին արցախյան պատերազմի, հետո ապրիլյան պարտերազմի ժամանակ, հետո բարձր մակարդակի կրթություն: Վստահ եմ, որ Արցախում շատ ոգևորված չէին»:

Ռուբեն Մելիքյանի կարծիքով՝ շատ ավելի անընդունելի ձևակերպումներ են թույլ տրվել Սասուն Միքայելյանի կողմից: «Սա խայտառակագույն վիրավորանք կարող էր դիտվել ցանկացած արցախցու կողմից»,- ասաց Մելիքյանը՝ ընդգծելով, որ իրեն չեն բավարարում Սասուն Միքայելյանի կիսաներողությունը և հնչեցված մեկնաբանությունները. «Դա նորմալ չի: Լևոն Մնացականյանն իմ հերոսն է, իսկ Սասուն Միքայելյանը իմ հերոսը չէ»:

Ըստ Արցախի նախկին ՄԻՊ-ի՝ Սասուն Միքայելյանի հայտարարությունն արձագանքի չարժանացնելն անընդունելի է, հատկապես, երբ գեներալ Մնացականյանի հայտարարությունը նման արձագանքի է արժանանում: «Արդար չէր այս ամեն ինչը»,- ասաց Ռուբեն Մելիքյանը:

Ինչ վերաբերում է հատկապես ՀՀ նախկին իշխանությունների կողմից շրջանառվող «տեղեկություններին», թե Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է Արցախում հողեր հանձնել, Մելիքյանն ասաց. «Նիկոլ Փաշինյանը Հայաստանի առաջին ղեկավարը չի, ում մասին նման հայտարարություններ են արվում: Նման հայտարարություններ արվել են թե՛ Սերժ Սարգսյանի վերաբերյալ, թե՛ Ռոբերտ Քոչարյանի, թե՛ Լևոն Տեր-Պետրոսյանի: Ես շատ բացասական եմ վերաբերվում նման խոսակցություններին: Ինքս ունեմ համոզմունք, որ Հայաստանի որևէ ղեկավար դավաճան չի և չի էլ կարող լինել»:

 

Ռուբեն Մելիքյանի հետ Factor.am-ի հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Մարինե Խառատյան