Համայնքային հողատարածքը մասնավորին է հատկացվել առերևույթ կեղծված արձանագրությամբ

Լուրեր

12.10.2026 | 21:44
Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան CASCA+ միջազգային տրանսպորտային միջանցքի արձանագրություն են ստորագրել
12.10.2026 | 21:29
Թեհրանն անվտանգության համաձայնագիր է առաջարկում․ Ալիևն ընդունել է Իրանի ներքին գործերի նախարարին
12.10.2026 | 21:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.10.2026 | 21:00
Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:56
Լարված իրավիճակ՝ Շինարարների փողոցում. քաղաքապետարանից ժամանել են կրպակները քանդելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:44
Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենք է ստորագրել
12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
12.10.2026 | 20:00
Թմրանյութ վաճառողները և օրենքով գողերն ունե՞ն քաղաքական հովանավորներ․ զրույց նախկին փոխոստիկանապետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 19:46
15 ժամ ջուր չի լինի Երևանի Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 19:32
Ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել
12.10.2026 | 19:17
Վարչապետը հանդիպում է ունեցել ՍԴ նախագահի պաշտոնավարման վեցամյա ժամկետը ավարտող Արման Դիլանյանի հետ
12.10.2026 | 19:04
Միլիոններ՝ բյուջեի հաշվին․ ավագանու ՔՊ-ական անդամի ընկերությունը պայմանագրեր է կնքում համայնքի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 18:49
Միրզոյանը և Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են առևտրատնտեսական ու գործարար կապերի ընդլայնման հարցեր
12.10.2026 | 18:42
Այսօր որևէ մեկը չի կարող ասել, որ ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև կոնֆլիկտ կա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Քանդակագործ Խաչատուր Հակոբյանի «Արձագանք» կոչվող քանդակը, որը գտնվում է Երևան-Սևան միջպետական ճանապարհին կից՝ Բյուրեղավան համայնքին պատկանող հողատարածքում, տեղափոխվել է հատուկ պահպանության տարածք՝ վերականգնելու և նորից տեղադրելու նպատակով. տեղեկացնում է Կոտայքի մարզպետարանը:

Արձանի տարածքը, սակայն, արդեն տևական ժամանակ պատկանում է քաղաքացու, ով 2006 թվականից մինչ օրս աճուրդային վաճառքի պայմանագրի համաձայն՝ «հողատարածքի» հետ կապված շահագործման և քաղաքաշինական բնույթի պարտավորությունները չի կատարել, չի պահպանել տարածքի սանիտարահիգիենիկ վիճակը, բարեկարգման անհրաժեշտ աշխատանքներ չեն իրականացվել, համայնքային բյուջե չեն մուտքագրվել սահմանված հարկերը:
Հողատարածքի գնման փաստաթղթերում առկա են անճշտություններ, որոնք հիմնավոր կասկած են առաջացնում, որ դրանք կարող են կեղծված լինել։ Ըստ հողն օտարելու որոշումը ստորագրությամբ հաստատած ավագանու անդամներից մեկի պնդման՝ նա այդ որոշման մասին տեղյակ չէ, իսկ ստորագրությունը կեղծված է որևէ այլ անձի կողմից։

Առինջ գյուղի բնակիչ Վահագն Արամի Գուլոյանը սեփականության իրավունքը ձեռք է բերել ՀՀ վարչական դատարանի վճռով 2006 թվականին: Բյուրեղավան համայնքի ավագանու 14.09.2018 թվականի N 52-Ա որոշմամբ՝ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի կողմից տրված հանձնարարականի հիման վրա կատարված ուսումնասիրություններին առնչվող նյութերը և հողատարածքի ձեռքբերման փաստաթղթերը ուղարկվել են ՀՀ Կոտայքի մարզի դատախազին՝ օրենսդրությամբ սահմանված կարգով ընթացք տալու համար։

ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնում կատարված հետաքննությամբ հիմնավորվել է, որ նյութում առկա են ՀՀ ՔՕ 325 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ, սակայն 20․10․2018 թվականին կայացված որոշմամբ քրեական գործի հարուցումը մերժվել է վաղեմության ժամկետն անցնելու պատճառաբանությամբ։

Կոտայքի մարզի Բյուրեղավանի համայնքապետն ու ավագանին դիմել են դատական ատյաններին խնդիրը կարգավորելու համար, սակայն ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը հայցը չի ընդունել վարույթ՝ համայնքի՝ որպես դատավարության կողմ հանդես գալու իրավասություն չունենալու հիմքով։
Ելնելով վերոնշյալից` Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար Ս․ Պետրոսյանին առաջարկել է համապատասխան ստորաբաժանմանը հանձնարարական տալ՝ ներկայացված փաստաթղթերի հիմքով, որպես դատավարության մասնակից՝ նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտի վերանայման դիմում ներկայացնել ՀՀ վերաքննիչ վարչական դատարան:

«Օրինականության հաստատման գործընթացում հետ քայլ չի լինելու։ Այն ժամանակահատվածում, երբ ՀՀ Մշակույթի նախարարությունը քայլեր է ձեռնարկում վերականգնելու քանդակը, մենք իրականացնելու ենք անհրաժեշտ բոլոր քայլերը՝ առերևույթ ապօրինի կերպով մասնավորեցված հողատարածքը համայնքին վերադարձնելու և արձանն ու հարակից տարածքը պահպանելուն ուղղված անհրաժեշտ բոլոր միջոցները ձեռնարկելու համար»,- հայտնել է մարզպետը։