ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում քննարկվել է լոլիկի ցեցի դեմ ագրոմիջոցառումների իրականացման հարցը

Լուրեր

08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 12:17
15 հազար դրամի դիմաց՝ բանկային տվյալներ․ հերթական զեղծարարությունը
08.08.2026 | 11:56
Ինչպես են գետնին պառկեցնում ու ձերբակալում Հովիկ Աբրահամյանի որդուն. ՔԿ-ն կադրեր է հրապարակել
08.08.2026 | 11:36
Զիդանի որդին փոխել է ակումբը
08.08.2026 | 11:24
Արթիկի դպրոցի հաշվապահը կատարել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն. Հակակոռուպցիոն կոմիտե
08.08.2026 | 11:04
Բացահայտվել է Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը. ՔԿ
08.08.2026 | 10:54
Գազամատակարարման դադարեցումներ՝ Վանաձոր և Մասիս քաղաքների մի շարք հասցեներում, Կուրթան բնակավայրում
08.08.2026 | 10:43
Գեորգի Հարությունյանն առաջին գոլն է խփել «Պուշկաշ Ակադեմիայում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 10:30
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 55 սմ-ով
08.08.2026 | 10:08
Մեզ բոլորիս շատ հուզում և անհանգստացնում է մեր հայրենակիցների՝ Ադրբեջանում անազատության մեջ լինելը. Փաշինյան
07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
Բոլորը

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում այսօր կազմակերպվել էր
խորհրդակցություն` լոլիկի հարավամերիկյան ցեցի դեմ ագրոմիջոցառումների
իրականացմանը վերաբերող հարցերը քննարկելու նպատակով, որը վարում էր ՀՀ
գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանը: Հանդիպմանը
մասնակցում էին մարզպետարանների գյուղատնտեսության և բնապահպանության
վարչության պետեր, Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի մարզային
կառույցների ղեկավարներ, գիտնականներ, ֆերմերներ, ոլորտի այլ
պատասխանատուներ:
Հանդիպման սկզբում Գառնիկ Պետրոսյանը նշել է, որ չնայած նախորդ տարիներին
ցեցի դեմ իրականացված պայքարի միջոցառումներին` բնակլիմայական պայմաններով
պայմանավորված ընթացիկ տարում այն զգալի վնաս է հասցրել լոլիկի դաշտերին և
պայքարի միջոցառումներ չիրականացնելու դեպքում շատ արագ կարող է տարածվել
ամբողջ հանրապետությունում` վնասելով մորմազգի մշակաբույսերի
ցանքատարածությունները:
Գառնիկ Պետրոսյանի խոսքով` հետագա վնասը կանխելու նպատակով 2019 թվականի
համար մշակվել է պայքարի արդյունավետ միջոցներ, ըստ որի նախատեսվում է
լոլիկի ցանքատարածքներում իրականացնել ֆերոմոնային թակարդների կիրառմամբ
մշտադիտարկում, ինչը հնարավորություն կտա արագ հայտնաբերել վարակի
օջախները, ճշգրտել պայքարի միջոցառումների ժամկետները և այդ մասին իրազեկել
հողօգտագործողներին։
Հանդիպման մասնակիցները համակարծիք էին, որ ցեցի դեմ արդյունավետ պայքարի
համար անհրաժեշտ է համակողմանի մոտեցում և ուսումնասիրություն` խնդրի
վերաբերյալ առկա տեսական գիտելիքների և ֆերմերների պրակտիկ փորձի
համադրմամբ: Կարևորվել է նաև հողօգտագործողների իրազեկվածության մակարդակի
բարձրացումը զանգվածային լրատվամիջոցների, խորհրդատվական ծառայությունների
և տեղեկատվական գրքույկների միջոցով:
Այնուհետև հանդիպման մասնակիցները ներկայացրել են խնդրի հնարավոր լուծման
իրենց տարբերակները և հնչեցրել մի շարք առաջարկներ, այդ թվում` նաև
մարզերից մեկում պիլոտային ծրագրի իրականացման վերաբերյալ:
Ամփոփելով հանդիպման արդյունքները` Գառնիկ Պետրոսյանը նշել է, որ ՀՀ
գյուղատնտեսության նախարարությունը հանգամանորեն կուսումնասիրի բոլոր
առաջարկները` դրանք ծրագրային փաստաթղթում ներառելու նպատակով: