Թուրքական լոլիկի խնդիրը Հայաստանում միշտ է եղել, հիմա էլ ոչինչ չի փոխվել․ ֆերմեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.10.2026 | 12:19
Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռներ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ
12.10.2026 | 12:10
Տուգանք՝ վթարից հետո 15 րոպեում ճանապարհը չազատելու համար // Արարատ Միրզոյանը Լեհաստան է մեկնել․ ԼՈՒՐԵՐ
12.10.2026 | 12:09
Հայտնի է ծանրամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
12.10.2026 | 12:03
Արծվիկ Գրիգորյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից
12.10.2026 | 11:55
Տիգրան Ավինյանը ներկայացրեց քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետի պաշտոնակատարին
12.10.2026 | 11:51
Ռուսական զորքերը հարվածել են Խարկովի բազմահարկ բնակելի շենքին․ տուժածներ կան
12.10.2026 | 11:43
«Ծիրան Մարկետ» խանութների ցանցում խախտումներ են հայտնաբերվել․ կշեռքները չեն ստուգաչափվել
12.10.2026 | 11:32
«Թրամփը շատ զայրացած է»․ նա հույս ունի, որ Ուկրաինան կպահպանի էներգետիկ հրադադարը
12.10.2026 | 11:22
ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում ականին բախվելու հետևանքով նավթային լցանավ է հրդեհվել
12.10.2026 | 11:13
Ավինյանը կարգադրեց տուգանել թեթև վթարից հետո 15 րոպեից ավելի ճանապարհը փակող վարորդներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 11:01
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.10.2026 | 10:49
Կոլումբոսի օրվա կապակցությամբ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը փակ է
12.10.2026 | 10:36
Ինչո՞ւ ենք ավտոբուսին 20-30 րոպե սպասում, երթևեկության խնդիրներից պետք է խոսենք․ Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 10:32
Սաուդյան Արաբիայի օդանավակայանին հութիների հերթական հարվածի հետևանքով 1 մարդ զոհվել է, առնվազն 11-ը՝ վիրավորվել
12.10.2026 | 10:15
Երևանում ավելի քան 1 կգ մարիխուանա է հայտնաբերվել․ 4 անձ կալանավորվել է
Բոլորը

Հայաստանցի ֆերմերները լուրջ խնդիրների առաջ են կանգնել երկիր ներմուծվող թուրքական լոլիկի պատճառով, խնդիրը չի կարգավորվել անգամ նոր իշխանությունների օրոք, ուստի իրենք կանգնել են այլևս ջերմոցներում հայկական լոլիկ չաճեցնելու խնդրի առաջ։

«Թուրքական լոլիկի խնդիրը Հայաստանում միշտ է եղել, հիմա էլ ոչինչ չի փոխվել։ Փոքր մեքենաներով այնքան շատ են բերում, որ հավասար է մի քանի մեծ մեքենաների։ Լոլիկը Հայաստան մուտք գործում է Վրաստանից, սա խանգարում է հայ գյուղացուն։ Ես արդեն քանդել եմ իմ լոլիկի ջերմոցը, վերացրել եմ։ Մենք ունենք ընդամենը մեկ-երկու ֆերմեր, որոնք լոլիկ են աճեցնում, սակայն, թե ինչպես են վճարելու, օրինակ, ծախսած գազի դիմաց՝ հարց է»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ֆերմեր Վարուժան Խոդեդանյանը։

Վերջինս նշեց, որ օրերս հանդիպում են ունեցել Գյուղատնտեսության նախարարությունում, սակայն խնդիրը չի կարգավորվել։

«Այս հարցով հանդիպեցինք գյուղնախարարին, նա քայլեր է ձեռնարկել, սակայն դա տևեց մի քանի օր, մի քանի օր գինը կարգավորված էր, սակայն կրկին տեղական լոլիկի գինը նվազել է և մեծածախ վաճառքի են դնում տեղական լոլիկը 500 դրամով, այնինչ թուրքական լոլիկը վաճառվում է 400 դրամով»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան