Պահանջում եմ գլխավոր դատախազի հրաժարականը. Անդրիաս Ղուկասյանի փաստաբան

Լուրեր

12.10.2026 | 21:29
Թեհրանն անվտանգության համաձայնագիր է առաջարկում․ Ալիևն ընդունել է Իրանի ներքին գործերի նախարարին
12.10.2026 | 21:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.10.2026 | 21:00
Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:56
Լարված իրավիճակ՝ Շինարարների փողոցում. քաղաքապետարանից ժամանել են կրպակները քանդելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:44
Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենք է ստորագրել
12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
12.10.2026 | 20:00
Թմրանյութ վաճառողները և օրենքով գողերն ունե՞ն քաղաքական հովանավորներ․ զրույց նախկին փոխոստիկանապետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 19:46
15 ժամ ջուր չի լինի Երևանի Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 19:32
Ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել
12.10.2026 | 19:17
Վարչապետը հանդիպում է ունեցել ՍԴ նախագահի պաշտոնավարման վեցամյա ժամկետը ավարտող Արման Դիլանյանի հետ
12.10.2026 | 19:04
Միլիոններ՝ բյուջեի հաշվին․ ավագանու ՔՊ-ական անդամի ընկերությունը պայմանագրեր է կնքում համայնքի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 18:49
Միրզոյանը և Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են առևտրատնտեսական ու գործարար կապերի ընդլայնման հարցեր
12.10.2026 | 18:42
Այսօր որևէ մեկը չի կարող ասել, որ ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև կոնֆլիկտ կա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 18:32
Օձունի նախկին մանկապարտեզի շենքն ու հողատարածքը կվերադարձվեն համայնքին․ դատարանը բավարարել է Դատախազության հայցը
Բոլորը

«Հայաստանի կառուցողական կուսակցության» առաջորդ Անդրիաս Ղուկասյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանը պահանջում է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրաժարականը:

Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում:

«Պահանջում եմ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրաժարականը։ Չնայած այն հանգամանքին, որ մեկ գրամ հավատ չունեի, որ այդ անձը կարող էր դրական առումով փոխվել, բայց, ամեն դեպքում, սպասում էի։ Այսօր շարունակվելու է դատարանում քննվել Անդրիաս Ղուկասյանի դեմ շինծու մեղադրանքով իրականացվող գործի քննությունը, որի նախաձեռնողներն են եղել նախկին նախագահն ու գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։ Մինչ օրս այդ անձը չկարողացավ կամք դրսևորել և հրաժարվել դատարանում այդ շինծու մեղադրանքից։

Դա նշանակում է, որ Արթուր Դավթյանը շարունակում է իր գործելաոճը և նրա մոտ ոչինչ փոխվել։ Այլ գործերով նույնպես դատախազությունն աշխատում է նախկին, հին մեթոդներով` կեղծ և շինծու գործերը դատարան ուղարկելով:

Նոր Հայաստանին հարիր չէ գործող գլխավոր դատախազը, ում պաշտոնավարումը չարիք է դարձել ամբողջ համակարգի համար, քանի որ դատախազությունում աշխատող ազնիվ դատախազները ստիպված են լինում կատարել Արթուր Դավթյանի անօրինական կարգադրությունները: Դիմում եմ նաև մեր հարգելի նորընտիր պատգամավորներին` թույլ չտաք, որ նախկին իշխանության կողմից ընտրվածը շարունակի իր անօրինական գործելաոճը Նոր Հայաստանում։ Եթե նա հրաժարական չտա, ուրեմն պետք է գործի անցնեն պատգամավորները»,- գրել է Ինեսա Պետրոսյանը:

Նշենք, որ Անդրիաս Ղուկասյանը մեղադրվում է Սարի թաղի դեպքերի գործով: