Թողնում են ԲՀԿ-ԼՀԿ վեճն ավելի թեժանա՝ իր անցանկալի հետևանքներով հանդերձ. «Ժողովուրդ»

Լուրեր

08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 12:17
15 հազար դրամի դիմաց՝ բանկային տվյալներ․ հերթական զեղծարարությունը
08.08.2026 | 11:56
Ինչպես են գետնին պառկեցնում ու ձերբակալում Հովիկ Աբրահամյանի որդուն. ՔԿ-ն կադրեր է հրապարակել
08.08.2026 | 11:36
Զիդանի որդին փոխել է ակումբը
08.08.2026 | 11:24
Արթիկի դպրոցի հաշվապահը կատարել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն. Հակակոռուպցիոն կոմիտե
08.08.2026 | 11:04
Բացահայտվել է Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը. ՔԿ
08.08.2026 | 10:54
Գազամատակարարման դադարեցումներ՝ Վանաձոր և Մասիս քաղաքների մի շարք հասցեներում, Կուրթան բնակավայրում
08.08.2026 | 10:43
Գեորգի Հարությունյանն առաջին գոլն է խփել «Պուշկաշ Ակադեմիայում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 10:30
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 55 սմ-ով
08.08.2026 | 10:08
Մեզ բոլորիս շատ հուզում և անհանգստացնում է մեր հայրենակիցների՝ Ադրբեջանում անազատության մեջ լինելը. Փաշինյան
07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
Բոլորը

«Ժողովուրդ» թերթը գրում է.

Արդեն մի քանի օր է, համացանցում իսկական պատերազմ է ընթանում «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների միջեւ: Խորհրդարանում ներկայացված այս երկու կուսակցությունները միմյանց հասցեին ամենավերջին մեղադրանքներ են հնչեցնում: Գժտության պատճառն ԱԺ ընտրություններին մասնակից 11 ուժերի ղեկավարների բանավեճի ժամանակ Էդմոն Մարուքյանի եւ Գագիկ Ծառուկյանի միջեւ փոքր լեզվակռիվն էր. Մարուքյանի պահվածքը Ծառուկյանի համար անակնկալ է եղել:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ բանավեճից հետո Ծառուկյանը մի քանի լիդերի ներկայությամբ ասել է, որ Էդմոնը սխալ հարցադրումներ էր հնչեցնում, կտեսնեք նրա ապագան: Արդեն ընտրություններից հետո երկու կուսակցությունները թափով միմյանց դեմ են դուրս եկել: Բանը հասավ նրան, որ ԲՀԿ-ն կուսակցության մակարդակով հայտարարություն տարածեց, Էդմոն Մարուքյանն էլ տեսաուղերձով հանդես եկավ: Միաժամանակ մարտի են նետվել երկու թիմերը: Եւ հիմա մեծից փոքր յուրաքանչյուրն այս օրերին իր պարտքն է համարում ամենավերջին արտահայտություններով սեւացնել «հակառակորդի» ղեկավարին:

Եթե անկեղծ, ԲՀԿ-ի ու «Լուսավոր Հայաստանի» միջեւ վեճը շատ ձանձրալի է, հնչեցված մեղադրանքներն էլ վաղուց ի վեր հայտնի են ամենքին: Մինչ այդ նկատենք, ժամանակը ցույց է տվել, որ նման դեպքերում թիմերը, սովորաբար, անմնացորդ նետվում են մարտի, մտնում անձնական դաշտ՝ ամենավերջին խոսքերը շռայլելով դիմացինի հասցեին, բայց վերջում հայտնվում անհարմար դրության առաջ, չեն կարող պարզճակատ նայել մեկմեկու, երբ ղեկավարները որոշեն հանկարծ հաշտվել:

Այս պատմության մեջ հետաքրքիր է մեկ այլ հանգամանք. քաղաքական դաշտում բոլորը դիտորդի դերում են՝ ընդամենը հետեւում են երկու կուսակցությունների մենամարտին, ու որեւէ մեկը չի փորձում նրանց հաշտեցնել՝ թողնելով, որ վեճն ավելի թեժանա՝ իր անցանկալի հետեւանքներով հանդերձ:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: