Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի անունից Հայաստան ժամանած պատվիրակության ներկայացուցիչներին

Լուրեր

11.08.2026 | 14:38
Չկա երաշխիք, որ նոր Սահմանադրության ընդունման դեպքում էլ Ադրբեջանը նոր պահանջներ չի դնի. Պողոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 14:29
Արթուր Ղարիբյանն արժանացել է բարձր գնահատականի ու ընդգրկվել տուրի խորհրդանշական հավաքականում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
11.08.2026 | 14:21
Ասեք՝ Սահմանադրության նոր տեքստում Անկախության հռչակագրին հղումը հանվա՞ծ է․ Գրիգորյանը՝ Ջուլհակյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 14:12
Ռազմական նոր էսկալացիայի վտանգն այսօր գրեթե զրո է. Բենյամին Պողոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 14:03
Փաշինյանն ընդունել է ՀՀ–ում հավատարմագրված արաբական պետությունների դեսպաններին
11.08.2026 | 13:57
Վրաստանից 113 օտարերկրյա քաղաքացի է արտաքսվել, այդ թվում՝ Հայաստանի
11.08.2026 | 13:48
Արմեն Նազարյանի որդիները դարձյալ կկարողանան հանդես գալ Բուլղարիայի դրոշի ներքո
11.08.2026 | 13:40
TRIPP-ի շրջանակներում ՀՀ տարածքով գազամուղ է անցնելու, հնարավորություն է ևս մեկ աղբյուրի․ Խանդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 13:31
200-ից ավելի գերեվարված անձ վերադարձվել է, ամեն բան անում ենք, որ բոլոր հայ ռազմագերիները վերադառնան․ Ջուլհակյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 13:22
Ավստրալիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
11.08.2026 | 13:12
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
11.08.2026 | 13:00
Թուրքիայի խորհրդարանը հաստատել է քրդական PKK-ի զինյալների համար համաներում հայտարարելու օրենքը
11.08.2026 | 12:49
Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը Զապորոժիեին հարվածել է հյուսիսկորեական բալիստիկ հրթիռներով
11.08.2026 | 12:40
Վթար՝ Կապանում․ 7 անձ տեղափոխվել է բժշկական կենտրոն
11.08.2026 | 12:34
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին
Բոլորը

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի անունից Հայաստան ժամանած պատվիրակության ներկայացուցիչներին՝ Կաթողիկոսարանի տնօրեն, ժողովի ատենապետ Գերաշնորհ Տեր Շահէ Եպիսկոպոս Փանոսեանին, Կաթողիկոսարանի տեղեկատվական բաժանմունքի վարիչ Հոգեշնորհ Տեր Պետրոս Վարդապետ Մանուէլեանին, Կաթողիկոսարանի կենտրոնական վարչության ատենապետներ Ստեփան Տեր Պետրոսեանին և Գրիգոր Մահսէրէճեանին:

Ողջունելով Արամ Ա Կաթողիկոսի անունից Երևան ժամանած պատվիրակության անդամներին՝ Նիկոլ Փաշինյանը ջերմությամբ է հիշել այս տարի Անթիլիաս կատարած իր այցը և Վեհափառի հետ հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են համահայկական օրակարգին և հայրենիքի զարգացմանը վերաբերող հարցեր:

Կաթողիկոսարանի տնօրեն, ժողովի ատենապետ Գերաշնորհ Տեր Շահէ Եպիսկոպոս Փանոսեանը նշել է, որ պատվիրակությունը Հայաստան է եկել՝ Արամ Ա Կաթողիկոսի անունից Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրությունների հաջող արդյունքի առիթով շնորհավորելու նպատակով: «Սփյուռքի հոգևոր կենտրոնից Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը նաև գրավոր պատգամ է հղել և շնորհավորանքներ փոխանցել Ձեզ և ողջ հայ ժողովրդին՝ մաղթելով, որ առաջիկայում նույնպիսի հաջողությամբ կկազմակերպվեն բոլոր այն աշխատանքները, որոնք Ձեր գլխավորությամբ կկարողանան Հայաստանը տանել դեպի նոր բարձունքներ», – ասել է նա և Արամ Ա Կաթողիկոսի գրավոր պատգամը փոխանցել վարչապետի պաշտոնակատարին:

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել շնորհավորանքի և բարեմաղթանքների համար՝ իր ջերմ ողջույնները փոխանցելով Արամ Ա Կաթողիկոսին և Լիբանանի մեր հայրենակիցներին:

Գերաշնորհ Տեր Շահէ Եպիսկոպոս Փանոսեանը նաև տեղեկացրել է, որ եկող տարվա հունվար ամսին նախատեսվում է Արամ Ա Կաթողիկոսի այցելությունը Հայաստան: Վարչապետի պաշտոնակատարն ուրախալի է համարել Վեհափառ Հայրապետի սպասվող այցը, որը լավ հնարավորություն է համահայկական օրակարգին, Հայաստան-Սփյուռք-Արցախ կապերին, հայրենիքի հզորացման հարցերին անդրադարձ կատարելու համար: