«Լուսավոր Հայաստանի» և «Բարգավաճ Հայաստանի» խաղավարը մեկն է՝ Սերժ Սարգսյանը․ Զարուհի Փոստանջյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.11.2024 | 18:50
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Դոնալդ Թրամփի հետ․ հայտնի է՝ ինչ հարցեր են քննարկվել
16.11.2024 | 18:40
Քրիստինա Քվինն ու ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները հայ ընկերների հետ նշել են ԱՄՆ ծովահետևակային կորպուսի 249-րդ տարեդարձը
16.11.2024 | 18:19
ԵՊՀ-ի բակից մեկնարկել է «Համախմբենք ուժերը՝ կանխենք կոռուպցիան» համապետական արշավը
16.11.2024 | 17:58
Զելենսկին մտադիր է Ուկրաինայի շուրջ հարցերը քննարկել անձամբ Դոնալդ Թրամփի, այլ ոչ թե նրա թիմի հետ
16.11.2024 | 17:29
Պուտինի և Շոլցի հեռախոսազրույցը տևել է մեկ ժամ
16.11.2024 | 17:00
Բժանիան նշել է Աբխազիայի նախագահի պաշտոնից իր հրաժարականի պայմանը
16.11.2024 | 16:41
Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Lատվիա
16.11.2024 | 16:28
Երևանի Նազարբեկյան փողոցում կրակոցներ են հնչել․ 42-ամյա տղամարդ է մահացել
16.11.2024 | 16:17
Լեռնային շրջաններում ձյուն կտեղա
16.11.2024 | 15:55
Հնդկաստանի ԱԳ նախարարի կարծիքով՝ աշխարհը հոգնել է ռուս-ուկրաինական հակամարտությունից
16.11.2024 | 15:35
Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է Ռոբերտ Ամիրխանյանին ծննդյան 85-ամյակի կապակցությամբ
16.11.2024 | 15:19
Не виноватая я, он сам пришел. մահացել է «Ադամանդե ձեռքը» հայտնի ֆիլմի դերասանուհի Սվետլանա Սվետլիչնայան
16.11.2024 | 15:01
Սպանություն՝ բուժհաստատության բակում. ձերբակալվել է նույն հաստատության նախկին բուժառուն. ՔԿ
16.11.2024 | 14:36
ԿԲ նախագահը Silicon Mountains գագաթաժողովում խոսել է ֆինանսական ոլորտում արհեստական բանականության կիրառումից
16.11.2024 | 14:15
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
Բոլորը

Factor.am-ի զրուցակիցն է «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը 

-Տիկին Փոստանջյա՛ն, փաստաբանական գրասենյակ եք բացել, սա ինչ է ենթադրում՝ հրաժե՞շտ եք տալիս քաղաքականությանը։

-Իհարկե ոչ, քանի որ այս պահի դրությամբ ես այլևս պետական պաշտոնյա չեմ, հնարավորություն ունեմ զբաղվելու փաստաբանական գործունեությամբ։ Իմ արտոնագիրը այն ժամանակ կասեցված էր, կասեցումից հանել եմ և զբաղվելու եմ միաժամանակ և՛ քաղաքականությամբ, և՛ իրավաբանական գործունեությամբ։

-Դուք, անդրադառնալով Գյուրմրիում 57-ամյա կնոջ սպանությանը, որում մեղադրվում է ռուսական 102-րդ ռամաբազայի զինծառայող, այսօր հայտարարել եք, որ պահանջում եք գործող իշխանություններից՝ դրսևորել անկախ պետությանը հարիր արժանապատվություն: Դուք կարծում եք, որ այս դեպքում գործող իշխանությունների կողմից թերացում կա՞։

-Միանշանակ այդպես է, մենք այս տարի արդեն ռուսական ռազմաբազայի հետ կապված երկրորդ դեպքն ունենք, մեկը Փանիկ գյուղում տեղի ունեցած զորվարժություններն էին, առանց տեղեկատվության տրամադրման՝ գյուղացիներին և ՊՆ-ին, զորավարժություններ էին սկսել․․․

-Բայց Փանիկի դեպքին վարչապետը կոշտ արձագանքեց։

-Անկախ նրանից՝ արձագանքը կոշտ էր, թե կոշտ չէր, մենք չունենք պատժված անձինք և չունենք մարդիկ, որոնք մեղավոր էին այդ միջադեպի համար։ Հիմա ունենք սպանություն, չունենք մեղադրյալ, հիմա մենք խնդիր ունենք, որը խորն է իր արմատներով, երբ ականտես եղանք Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանությանը և Պերմյակովին ապօրինի հանձնեցին ռուսական ռազմաբազային։ Այդ ամբողջ գործառույթն իրականացնում էր Հունան Պողոսյանը, և ցավալի է, որ ներկայիս իշխանությունը, որն իրեն հռչակել է իբրև հեղափոխական, միանշանակ կրկնում է նախորդ իշխանության գործելակերպը և գործողությունները։

-Ընտրություններից հետո շատերի կողմից քննադատություն հնչեց, որ նոր ԱԺ-ում ընդդիմություն, որպես այդիպիսին, չկա։ Նախ՝ ո՞րն է Ձեր տեսակետն այս հարցի շուրջ, և ապա՝ ինչպե՞ս եք գնահատում արտախորհրդարանական ուժերի դերակատարությունն առաջիկա զարգացումներում, հարկ եղած դեպքում կկարողանա՞ն ազդել իշխանության վրա։

– Այս խորհրդարանը կրկնեց 2017 թվականի խորհրդարանի պատկերը, որը ես անվանեցի «վեցնոց», «շիստյորկա»։ Այդ խորհրդարանն ըստ էության իր սահմանափակ ժամանակահատվածում ամեն ինչ արեց, որպեսզի ընդգծի իր «վեցնոցի» դերը, այսինքն՝ խաղալիք էր ինչ-որ մեկի ձեռքին։ Հիմա մենք ունենք 7-րդ գումարման խորհրդարան, որը ձևավորվել է Սերժ Սարգսյանի կողմից ընդգծված կանոնների ներքո։ Այս խորհրդարանը չի արտացոլում մեր ազգի բոլոր հատվածների կարծիքը, չի էլ կարողանալու արտացոլել, որովհետև ազգի հիմնական հատվածը չի մասնակցել ընտրություններին՝ արցախահայությունը և շուրջ մեկ միլիոն մեր քաղաքացիները, որոնք գտնվում են Հայաստանից դուրս։ Ընտրություններին մասնակցել են նույնիսկ այդ ուռճացված ցուցակի 50 տոկոսից պակաս ընտրական իրավունք ունեցող անձինք։ Հետևաբար՝ այս խորհրդարանը չի կարողանալու լուծումներ տրամադրել խնդիրներին, որոնք առկա են։ Եվ սա երկար չի կարող տևել։ Ուղղակի ՀՀԿ-ն փոխարինվել է ՔՊԿ-ով։

– Անդրադառնանք ԲՀԿ- ԼՀԿ հակամարտությանը․ ըստ Ձեզ՝ ինչո՞վ է պայմանավորված, որ ընդդիմադիր հայտ ներկայացրած ուժերը, փոխանակ իրենց հայացքն ուղղեն իշխանությանը, միմյանց նկատմամբ սպառնալիքներ ու վիրավորանքներ են հնչեցնում։

-Երևի իրենց պիտի հարցնեք, որովհետև ես իրենց տեղը պատասխանել չեմ կարող։ Բայց կարծում եմ՝ սա երկար տևել չի կարող, վերջիվերջո կբարիշեն միմյանց հետ, քանի որ մի կենտրոնից են ուղղորդվում և խաղավարը մեկն է։ Խաղավարը կբարիշեցնի իրենց։

-Ո՞ւմ նկատի ունեք՝ խաղավար ասելով։

-Նա, որը նրանց բերել է խորհրդարան։ Այս խորհրդարանը ձևավորվել է Սերժ Սարգսյանի կարած Սահմանադրությամբ, նրա կողմից ընդունված ԸՕ-ի հիման վրա, նրա կողմից կազմված ցուցակներով ու հիմնված ԿԸՀ-ով։ Հետևաբար՝ այս պահի դրությամբ գործող խաղավարը Սերժ Սարգսյանն է, մնացած բոլորը ուղղակի տիկնիկներ են, որոնց քաշքշում է՝ մեկ այս կողմ, մեկ այն կողմ։

-Այսինքն՝ կարծում եք, որ Սերժ Սարգսյանն ազդեցություն ունի նաև Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ուժի վրա՞։

-Իհարկե, հենց այնպես չէր հայտարարում, թե՝ ես սխալ եմ, Նիկոլ Փաշինյանը՝ ճիշտ։ Դա պատահական հայտարարություն չէր, ուղղակի պետք էր իշխանությունը ժամանակավորապես փոխանցել մի գործիքի, որն ունի որոշ առաքելություն և գործառույթներ։

– Ռոբերտ Քոչարյանի կալանավորումից հետո բողոքի ակցիա տեղի ունեցավ և կազմակերպիչները պահանջում էին նրան ազատ արձակել։ Ինքը՝ Ռոբերտ Քոչարյանը, սա որակում է քաղաքական հետապնդում։ Ձեր գնահատականը այս ամենին։

-Իրավապահ մարմինները, որոնք սկսեցին քրեական հետապնդումը, և Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ արեցին իրենց վարքագծով, իրենց թույլ տված ապօրինություններով և իրենց ոչ կոմպետենտությամբ, որ Ռոբերտ Քոչարյանն այսօր կարող է նման բան հայտարարել։ Այսինքն՝ այն գաղտնալսումները և դրանցից հետո իրենց տված մեկնաբանություններն ուղղակի փաստում են, որ կա ապօրինություն և այդ ապօրինությունից կօգտվի նաև Ռոբերտ Քոչարյանը։

-Տիկին Փոստանջյա՛ն, ավագանու կազմում բավականին ակտիվ գործունեություն էիք ծավալում, անդրադառնանք այսօր ավագանու «Լույս» դաշինքի անդամների տարածած հայտարարությանը։ Նրանք պնդում են, որ 2019 թվականի բյուջեն հենտընթաց է անգամ 2018-ի համեմատ։ Նշում են, որ արտասահմանյան գործուղումների գծով ծախսերի բյուջեն 50 միլիոնով ավելացել է, մինչդեռ վերելակների հիմնանորոգման բյուջեն կրճատվել է 78 միլիոն դրամով։ Ինչպե՞ս կմեկնաբանեք սա։

– Երևանի բյուջեն շատ ախորժալի պատառ է և այս պահին կարող ենք ասել, որ Հանրապետականներին չեզոքացնելով նոր ՀՀԿ-ականներ են ավելացել ի դեմս ՔՊԿ-ի, նրանք փորձելու են դա յուրացնել։ Այդ բյուջեն, ըստ էության, չի նպաստելու խնդիրների լուծմանը, մենք տեսանք, որ թիվ մեկ խնդիրը տրանսպորտի խնդիրն է։ Այն կշարունակվի մնալ անմխիթար վիճակում, քանի որ այդ գծատերերի շահույթները պետք է կիսվեն այս ՔՊԿ-ականների միջև։ Առաջ Տարոն Մարգարյանն էր «նայողը», հիմա այն փոխարինվել է դերասան Հայկ Մարությանով: Քաղաքական կոռուպցիան շարունակվում է, ցավալի է, որ այս քաղաքական կոռուպցիայի մեջ մենք գործադիր իշխանության առաջին դեմքի տիկին չէինք տեսել, հիմա տեսնում ենք։ Այս տիկինը և՛ քաղաքապետարանում ներկայացված դաշինքի, և ԱԺ անցած դաշինքի՝ «Իմ քայլը» անվանումը գործածում է բարեգործական հիմնադրամի անվան մեջ։ Սա քաղաքական կոռուպցիա է։

-Բայց դա վա՞տ է, օգնում են երեխաներին, մարդկանց։

-Մենք չգիտենք, թե որ երեխային են օգնում, դրանք ինչ գումարներ են, դրանց տակ ինչ է թաքնված, այդ անձն ինչու առաջ չէր դա անում։ Մենք երբևիցե չենք տեսել այդ անձանց կողմից բարեգործությամբ զբաղվելու մղումներ, բայց հիմա տեսնում ենք, որ բարեգործություն են անում և չգիտենք, թե ումից, ինչ կերպ, ոնց են գումարները հավաքում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան