Արթուր Վանեցյանը ո՛չ հերքում, ո՛չ հաստատում է իր՝ փոխվարչապետ նշանակվելու տեղեկությունը

Լուրեր

07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
Բոլորը

Կան տեղեկություններ, որ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը նշանակվելու է ՀՀ փոխվարչապետ։ ԱԱԾ ղեկավարը, սակայն, ոչ հերքում, ոչ էլ հաստատում է այս տեղեկությունը։

«20 տարեկանից աշխատել եմ Ազգային անվտանգության ծառայությունում, և այսօր ինձ համար պատիվ է ղեկավարել կառույցը, որում այսքան տարի աշխատել եմ։ Ես հուսով եմ, որ երկար տարիներ կշարունակեմ ծառայել։ Ինձ հետ որևէ մեկը չի խոսել իմ աշխատանքի փոփոխության հետ կապված, որևէ առաջարկ քաղաքական ղեկավարությունից, վարչապետի պաշտոնակատարից չեմ ստացել, և ես շարունակում եմ աշխատել որպես ԱԱԾ տնօրեն»,- Ծաղկաձորի «Արմենիա մարիոթ» հյուրանոցում հրավիրված ասուլիսում ասաց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը։

Շեշտենք՝ Ազգային անվտանգության ծառայությունը հոգացել էր, որ Վանեցյանի ասուլիսն անցնի առանց ուղիղ հեռարձակման: «Մենք կնկարենք՝ տեսանյութը կտանք ձեզ»,- լրագրողների համառ պնդումներին՝ ասուլիսը ուղիղ հեռարձակել, այսպես էին պատասխանում ԱԱԾ պաշտոնյաները։

Մեր հարցին՝ ի՞նչ խնդիր է լուծում ԱԱԾ-ն թույլ չտալով հեռարձակել ասուլիսը, Արթուր Վանեցյանն ասաց, թե առանց դրա շփումն առավել անկաշկանդ կլինի։

Մինչ պարոն Վանեցյանի ասուլիսը ԱԱԾ աշխատակիցները լրագրողներին ներկայացրին ԱԱԾ կայքի նոր տարբերակը։