Հայաստանի 7 մարզերի 12 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են անցկացվում
Քաղաքականություն
29.11.2026 | 08:00
Այսօր՝ նոյեմբերի 29-ին, ՀՀ 7 մարզերի 12 համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են նախատեսված։ Ընտրատեղամասերը բացվել են 08։00-ին և բաց կմնան 12 ժամ՝ մինչև 20։00-ն։
Այսպիսով, ընտրություններ են նախատեսված Արարատի մարզի Նոյեմբերյան համայնքում։
Գրանցված թեկնածուները՝
- «Ապրելու երկիր» կուսակցություն (Արսեն Աղաբաբյան),
- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (Մխիթար Խաչիկյան),
- «Լուսավոր Հայաստան» կուսակցություն (Նարեկ Սիրադեղյան)։
Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքում՝
- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (Թովմաս Շահվերդյան)։
Արագածոտնի մարզի Ապարան համայնքում՝
- «Համերաշխություն» կուսակցությունների դաշինք (կազմում՝ «Քաղաքացիական պայմանագիր» և «Գործարար» կուսակցությունները) (Կարեն Եղիազարյան)։
Արագածոտնի մարզի Արևուտ համայնքում՝
- Սերյոժա Չարչոյան,
- Սլավիկ Սալոյան։
Արագածոտնի մարզի Մեծաձոր համայնքում՝
- Մրազ Միրոյան,
- Ջամալ Սալմոյան։
Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում՝
- «Հայ յեղափոխական դաշնակցություն» կուսակցություն (Արամայիս Մխիթարյան),
- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (Սարգիս Արշակյան)։
Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքում՝
- «Գործարար» կուսակցություն (Մհեր Հարթենյան),
- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (Շանթ Առաքելյան)։
Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում՝
- «Վստահություն» կուսակցությունների դաշինք (կազմում՝ Հայաստանի աշխատավորական սոցիալիստական և Ռամկավար ազատական կուսակցությունները) (Սարգիս Մուրադյան),
- «Միասնական համայնք» կուսակցություն (Վահրամ Գևորգյան),
- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (Սուրեն Գրիգորյան)։
Սյունիքի մարզի Կապան համայնքում՝
- «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցություն (Գևորգ Փարսյան),
- «Ապրելու երկիր» կուսակցություն (Տիգրան Աղասյան),
- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (Նարեկ Բաբայան)։
Շիրակի մարզի Ամասիա համայնքում՝
- «Բարոյական արժեքներ» կուսակցություն (Սամվել Ղարիբյան),
- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (Ջեմմա Հարությունյան)։
Շիրակի մարզի Աշոցք համայնքում՝
- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (Կարեն Մանուկյան)։
Լոռու մարզի Սպիտակ համայնքում՝
- «Բարոյական արժեքներ» կուսակցություն (Համլետ Մազմանյան),
- «Ուժեղ Հայաստան» կուսակցություն (Արման Ավետիսյան),
- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (Քաջայր Նիկողոսյան)։

