Մասիսում նախընտրական պաստառներն առավել տեսանելի դարձնելու նպատակով փորձել են ծառեր հատել․ 3 անձ ձերբակալվել է
Հասարակություն
28.11.2026 | 13:17
Նոյեմբերի 26-ին ոստիկանները Մասիս քաղաքի 4-րդ փողոցում կանխել են ապօրինի ծառահատումը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՆԳՆ ոստիկանությունը։
Ըստ ՆԳՆ-ի՝ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մասիսի համայնքապետարանի աշխատակիցները փորձել են ծառեր հատել՝ համայնքապետի թեկնածուներից մեկի նախընտրական պաստառներն ավելի տեսանելի դարձնելու նպատակով։
«Ոստիկանների միջամտությամբ ծառահատումը կանխվել է։ Նույն օրը 47-ամյա, 64-ամյա և 51-ամյա տղամարդիկ ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են Մասիսի քննչական բաժին»,- ասված է հաղորդագրության մեջ։

