2026 թվականին Ադրբեջանում ոչ մարտական պայմաններում զոհվել է առնվազն 49 զինծառայող
Քաղաքականություն
27.11.2026 | 20:12
2026 թվականի սկզբից մինչև նոյեմբերի 26-ը Ադրբեջանում ոչ մարտական իրավիճակներում զոհվել է առնվազն 49 զինծառայող։ Այս մասին ասվում է Կասպիական ռազմական հետազոտությունների ինստիտուտի կողմից հրապարակված մոնիթորինգային զեկույցում, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ինստիտուտի տվյալներով՝ զինծառայողներից 16-ը մահացել են տարբեր հիվանդություններից, որոնցից 9-ը՝ ավտովթարներից, 7-ը՝ դժբախտ պատահարներից, 7-ը՝ ինքնասպանությունից, իսկ 1-ը՝ անզգուշությունից։ Եվս 9 զինծառայողի մահվան պատճառը հրապարակված չէ։
Հիվանդությունից մահացած 16 զինծառայողներից 9-ը մահացել են սրտի հիվանդությունից։ Մահվան այլ պատճառներից են թոքաբորբը, թոքերի հիվանդությունը և մենինգիտը։ Հայտնի չէ, թե նրանցից երեքը ինչ հիվանդությունից են մահացել։ Զեկույցի համաձայն՝ զոհվածներից 32-ը Պաշտպանության նախարարության և 13-ը՝ Պետական սահմանապահ ծառայության զինծառայողներ էին։
Մնացած չորսից մեկը Ներքին զորքերի, մեկը՝ Նախագահական անվտանգության ծառայության, մեկը՝ Արտակարգ իրավիճակների նախարարության և մեկը՝ Զորահավաքի և զորակոչի պետական ծառայության աշխատակից։
Զեկույցի համաձայն ՝ 2026 թվականին ոչ մարտական մահերի ամենաբարձր թիվը գրանցվել է հուլիսին՝ 11 մարդ։ Մայիսին զոհվել է 6 զինծառայող, ապրիլին և հունիսին՝ 5-ական, իսկ փետրվարին, սեպտեմբերին և նոյեմբերին՝ 4-ական։
Մահվան դեպքերից 11-ը տեղի է ունեցել Բաքվում և նրա շրջակայքում, 8-ը՝ Նախիջևանում, իսկ 7-ը՝ Ղարաբաղում և նրա շրջակայքում։ Եվս 11 դեպքի ճշգրիտ վայրը դեռ պարզված չէ։
Կասպյան ռազմական հետազոտությունների ինստիտուտը այս տարի գրանցել է նաև զինծառայողների շրջանում 8 վնասվածք և վիրավորում։ Նրանցից 5-ը վիրավորվել են ավտովթարներից, 2-ը՝ ականի վրա ընկել, իսկ 1-ը՝ լեռներում տեղի ունեցած սողանքի հետևանքով։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

