Պրոբացիայի պետական ծառայությունում առկա են համակարգային խնդիրներ․ հրապարակվել է ՄԻՊ-ի արտահերթ զեկույց

Լուրեր

12.10.2026 | 21:44
Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան CASCA+ միջազգային տրանսպորտային միջանցքի արձանագրություն են ստորագրել
12.10.2026 | 21:29
Թեհրանն անվտանգության համաձայնագիր է առաջարկում․ Ալիևն ընդունել է Իրանի ներքին գործերի նախարարին
12.10.2026 | 21:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.10.2026 | 21:00
Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:56
Լարված իրավիճակ՝ Շինարարների փողոցում. քաղաքապետարանից ժամանել են կրպակները քանդելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:44
Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենք է ստորագրել
12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
12.10.2026 | 20:00
Թմրանյութ վաճառողները և օրենքով գողերն ունե՞ն քաղաքական հովանավորներ․ զրույց նախկին փոխոստիկանապետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 19:46
15 ժամ ջուր չի լինի Երևանի Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 19:32
Ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել
12.10.2026 | 19:17
Վարչապետը հանդիպում է ունեցել ՍԴ նախագահի պաշտոնավարման վեցամյա ժամկետը ավարտող Արման Դիլանյանի հետ
12.10.2026 | 19:04
Միլիոններ՝ բյուջեի հաշվին․ ավագանու ՔՊ-ական անդամի ընկերությունը պայմանագրեր է կնքում համայնքի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 18:49
Միրզոյանը և Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են առևտրատնտեսական ու գործարար կապերի ընդլայնման հարցեր
12.10.2026 | 18:42
Այսօր որևէ մեկը չի կարող ասել, որ ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև կոնֆլիկտ կա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր հրապարակել է Պրոբացիայի պետական ծառայության գործունեության մշտադիտարկման վերաբերյալ արտահերթ զեկույց՝ հայերեն և անգլերեն։

Զեկույցը նախապատրաստվել է հատուկ մեթոդաբանությամբ՝ արտացոլելով Պրոբացիայի ծառայության բոլոր ստորաբաժանումներ իրականացված այցերի, հարցազրույցների, հարցումների արդյունքները: Զեկույցը պարունակում է Պրոբացիայի ծառայության գործունեության առկա վիճակի համապարփակ ուսումնասիրություն:

«Պրոբացիայի ծառայության ոլորտում առկա են համակարգային բնույթի խնդիրներ, որոնք պայմանավորված են ինչպես տարբեր պետական մարմինների միջև ինստիտուցիոնալ համագործակցության անարդյունավետությամբ, այնպես էլ այդ ծառայության գործառույթների հիմքում դրված ոչ ճիշտ սկզբունքներով: Այս ամենը խոչընդոտում է Պրոբացիայի դերակատարությանը՝ իրականացնելու անձի վերասոցիալականացում և հասարակություն վերաինտեգրում: Այդուհանդերձ, կարևորում եմ Արդարադատության նախարարի պաշտոնակատարի հանձնառությունը մեր զեկույցի հիման վրա ոլորտում փոփոխություններ կատարելու հարցում»,- ասել է Արման Թաթոյանը։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի իրականացրած այցերի և դրանց ուսումնասիրությունների արդյունքները վկայում են, որ բավարար չէ Պրոբացիայի ծառայողների աշխատանքի կազմակերպման նյութատեխնիկական հագեցվածությունը, ինչպես նաև կադրային համալրվածությունը՝ հատկապես մշտական հիմունքներով հոգեբանների և այլ մասնագետների ներգրավվածության առումով:

Պաշտպանը նշել է նաև, որ Պրոբացիայի առջև դրված խնդիրների լիարժեք լուծմանը խոչընդոտում են նաև հանցանքի կատարման մեջ մեղադրվող անձանց,  դատապարտյալների նկատմամբ հասարակությունում առկա կարծրատիպերը:

Զեկույցում մանրամասն անդրադարձ է կատարված նաև քրեական, քրեադատավարական և քրեակատարողական օրենսդրության առկա խնդիրներին:

Դրանք վերաբերում են ինչպես ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների նկատմամբ վերահսկողությանը, Պրոբացիայի՝ օրենսդրական հիմքերի բացակայության պատճառով որոշ գործառույթների փաստացի չիրականացմանը, այնպես էլ  ընդհանուր առմամբ քրեական քաղաքականության ու պատիժների համակարգի վերանայմանը:

Հայաստանում և Վրաստանում Նիդեռլանդների Թագավորության դեսպանության աջակցությամբ իրականացվող «Հայաստանում պրոբացիոն համակարգի ներդրման և զարգացման մոնիթորինգի իրականացում և գնահատում» ծրագրի շրջանակներում հրապարակված զեկույցում ներկայացվել են արձանագրված խնդիրների լուծման առաջարկներ։

Միջոցառման ժամանակ ներկայացվել են Պրոբացիայի պետական ծառայության գործունեության մշտադիտարկման մեթոդաբանությունը և շրջանակները, ծառայության կադրային և նյութական ռեսուրսների ոչ բավարար ապահովվածությունը ազատազրկման հետ չկապված պատիժների կատարման ապահովումը. օրենսդրական և իրավակիրառ խնդիրները, ինչպես նաև ծառայության դերակատարությունը անձի վերասոցիալականացման, պատժից պայմանական վաղաժամկետ ազատման և էլեկտրոնային հսկողության գործընթացներում։

Զեկույցի ներկայացմանը հաջորդել է հարց ու պատասխան։

Կցված են նաև զեկույցի հայերեն և անգլերեն տարբերակները։