Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորումը նոր հեռանկարներ է բացում․ Էստոնիայի ԱԳ նախարար

Լուրեր

27.11.2026 | 16:11
Շինհրապարակի երկաթե կոնստրուկցիան ընկել է մեքենայի վրա. ՈւՂԻՂ
27.11.2026 | 16:10
Գոհաբանության օրն ԱՄՆ-ում փոթորիկները ջրհեղեղների և էլեկտրաէներգիայի անջատումների պատճառ են դարձել
27.11.2026 | 16:03
Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորումը նոր հեռանկարներ է բացում․ Էստոնիայի ԱԳ նախարար
27.11.2026 | 15:54
Հայ բռնցքամարտիկները մասնակցում են IBA-ի նախագահի գավաթին
27.11.2026 | 15:47
Ավարտվել է հայկական երկաթուղու հարցով հայ-ռուսական աշխատանքային խմբի 2-րդ հանդիպումը
27.11.2026 | 15:41
Սպիտակի համայնքապետարանը խոչընդոտում է «Բարոյական արժեքներ»-ի նախընտրական ավտոերթը․ «Անկախ դիտորդ»
27.11.2026 | 15:30
Բեգլարյանը Սիմոնյանին կոչ է անում հայ գերիներին հասցեագրված նամակներն իր հետ Ադրբեջան տանել
27.11.2026 | 15:22
Բայրամովը հայտարարել է, որ Ադրբեջանն ընդլայնում է Հայաստան մատակարարվող ապրանքների ցանկը
27.11.2026 | 15:19
ԱԺ-ում ընդդիմության նախաձեռնած քննարկումը տապալվեց // Լարսը բացվել է երթևեկության համար․ ԼՈՒՐԵՐ
27.11.2026 | 15:15
Անդորրայի ակումբն առաջին հաղթանակն է տարել եվրագավաթներում
27.11.2026 | 15:07
Սերժ Սարգսյանը վճարունակ չէ կիրառված արգելանքի պատճառով
27.11.2026 | 14:58
20 000 կարմրախայտի մանրաձուկ է Գետիկ բաց թողնվել. ՇՄ նախարար
27.11.2026 | 14:49
Կասեցվել է «Էջմիածին կաթ» ընկերության արտադրատեսակների արտադրությունը
27.11.2026 | 14:40
Արթուր Վանեցյանի հորեղբորորդին՝ ապօրինի գույքի բռնագանձման գործով պատասխանող
27.11.2026 | 14:38
Հարություն Հարությունյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Վերջին մեկուկես տարվա ընթացքում մեր երկրների հարաբերությունները զգալի զարգացում են ապրել։ Այս մասին հայտարարել է Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնան՝ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Մասնավոր հատվածի ընկերությունների ակտիվությունն ու մեր միջպետական հարաբերությունների դինամիկան վկայում են ընդհանուր շահերի առկայության մասին։ Ադրբեջանի փորձը էներգետիկ ոլորտում, «Արևելք-Արևմուտք» և «Միջին միջանցք» նախագծերը, ինչպես նաև տարածաշրջանում հարաբերությունների կարգավորման գործընթացը մեծ հեռանկարներ են բացում։ Մենք նաև դեսպանատուն ենք բացել Հայաստանում։ Սա վկայում է տարածաշրջանի նկատմամբ մեր հետաքրքրության և Հարավային Կովկասում մեր ներկայությունն ընդլայնելու մտադրության մասին։ Նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ընթացքում քննարկել ենք նաև գլոբալ անվտանգության հետ կապված մեր մտահոգությունները»,- ընդգծել է Էստոնիայի նախարարը։

Նա նշել է, որ  Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը նոր հնարավորություններ է բացում ողջ տարածաշրջանի համար։

«Մենք Ադրբեջանը դիտարկում ենք որպես էներգետիկ ոլորտում փորձ ձեռք բերելու, ինչպես նաև համաշխարհային առևտրի և տնտեսության փոփոխությունների արդյունքում բացվող նոր հեռանկարներն ուսումնասիրելու մեծ հնարավորություն։ Բացի այդ՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը բազմաթիվ նոր հեռանկարներ է բացում»,- ասել է Էստոնիայի ԱԳ նախարարը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի