Սերժ Սարգսյանը վճարունակ չէ կիրառված արգելանքի պատճառով

Լուրեր

27.11.2026 | 15:15
Անդորրայի ակումբն առաջին հաղթանակն է տարել եվրագավաթներում
27.11.2026 | 15:07
Սերժ Սարգսյանը վճարունակ չէ կիրառված արգելանքի պատճառով
27.11.2026 | 14:58
20 000 կարմրախայտի մանրաձուկ է Գետիկ բաց թողնվել. ՇՄ նախարար
27.11.2026 | 14:49
Կասեցվել է «Էջմիածին կաթ» ընկերության արտադրատեսակների արտադրությունը
27.11.2026 | 14:40
Արթուր Վանեցյանի հորեղբորորդին՝ ապօրինի գույքի բռնագանձման գործով պատասխանող
27.11.2026 | 14:38
Հարություն Հարությունյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
27.11.2026 | 14:31
Արտավազդ Քարամյան․ «Գևորգ Ղազարյանի հետ հանդիպումն ինձ հավատ ներշնչեց»
27.11.2026 | 14:21
ԱՄՆ-ն Գրենլանդիայում ռազմական բազան ընդլայնում է․ 500 միլիոն դոլարի ծրագիր է դիտարկվում
27.11.2026 | 14:14
Մեսրոպ Մանուկյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
27.11.2026 | 14:07
Ջերմաստիճանը կնվազի, որոշ շրջանում ձյուն կգա
27.11.2026 | 13:59
Հաստատվել է բուհերի 2027-2028 ուստարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը
27.11.2026 | 13:50
«Դա նույնն է, թե ինչ-որ մեկն այդպես խոսեր Հիտլերի մասին». Զելենսկին մեկնաբանել է Թրամփի՝ Պուտինին «ընկեր» անվանելու հայտարարությունը
27.11.2026 | 13:43
Բաքուն հայ գիտնականներին առաջարկել է «համատեղ ուսումնասիրել», որ Գանձասարն «աղվանական է»
27.11.2026 | 13:40
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
27.11.2026 | 13:36
Դատավորների հայտարարությունը դատական համակարգի պաշտոնական դիրքորոշումը չէ․ ԱՆ
Բոլորը

Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և նրա դստեր՝ Սաթենիկ Սարգսյանի վերաքննիչ բողոքը՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով։ Դատարանը նաև բավարարել է պետական տուրքի վճարման ժամկետը հետաձգելու վերաբերյալ նրանց միջնորդությունը։

Factor TV-ն պարզել է, որ որոշումը կայացվել է շուրջ 2 ամիս առաջ՝ դատավոր Դիանա Հովհաննիսյանի նախագահությամբ, դատավորներ Արմիդա Ոսկանյանի և Գոռ Թորոսյանի մասնակցությամբ։

Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի հուլիսի 3-ին՝ դատավոր Կարապետ Բադալյանի նախագահությամբ, մասնակի բավարարել էր Գլխավոր դատախազության՝ Սերժ Սարգսյանի և Սաթենիկ Սարգսյանի ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով հայցը։ Հուլիսի 30-ին Սարգսյանները բողոքարկել են վճիռը՝ միաժամանակ միջնորդելով հետաձգել պետական տուրքի պակաս վճարված մասի վճարման ժամկետը։

Սերժ Սարգսյանի գույքն ու դրամական միջոցներն արգելադրված են

Ներկայացված միջնորդության համաձայն՝ Սերժ Սարգսյանն ի վիճակի չէ վճարել դրամական պահանջների մասով պետական տուրքը, քանի որ իրեն պատկանող ամբողջ գույքը, այդ թվում՝ դրամական միջոցները, արգելադրված են։

Միջնորդության մեջ նշվել է նաև, որ Սերժ Սարգսյանի գույքի նկատմամբ կիրառվել է շուրջ 352,4 մլն դրամի չափով լրացուցիչ արգելանք, որից՝

  • 165 մլն 854 հազար 249 դրամը դատարանի կողմից հաշվարկված ապօրինի դրամական միջոցների մնացորդն է,

  • 186 մլն 584 հազար 328 դրամը՝ դատարանի կողմից հաշվարկված ապօրինի ծախսերի գումարը։

Ըստ բողոքաբերների՝ այս պայմաններում Սերժ Սարգսյանի ֆինանսական միջոցները որևէ եղանակով և որևէ նպատակով օգտագործելու օրինական հնարավորություն չկա։

Վերաքննիչ դատարանը, հաշվի առնելով կիրառված արգելանքները, վիճելի իրավահարաբերության բնույթը, հայցագինը և վճարման ենթակա պետական տուրքի չափը՝ 15 միլիոն դրամ, գտել է, որ միջնորդությունը պետք է բավարարել՝ Սարգսյաններին չզրկելով դատական ակտը բողոքարկելու իրավունքից։

Պետական տուրքի պակաս վճարված մասի վճարման հարցին դատարանը կանդրադառնա վերջնական դատական ակտով։

Գույքի բռնագանձման գործը քննվում է 2022 թվականից

Հիշեցնենք՝ Գլխավոր դատախազությունը Սերժ Սարգսյանի և նրա դուստրերի՝ Անուշ Մինասյանի և Սաթենիկ Սարգսյանի դեմ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով հայց էր ներկայացրել 2022 թվականին։ Հոկտեմբերի 13-ին Հակակոռուպցիոն դատարանը հայցն ընդունել էր վարույթ։

2023 թվականի մարտին գործով որպես երրորդ անձ էր ներգրավվել «Արարատբանկ» ԲԲԸ-ն, իսկ նույն թվականի հունիսին Անուշ Մինասյանի վերաբերյալ հայցի մասը առանձնացվել էր առանձին վարույթում։

Վերաքննիչ դատարանի՝ Սերժ Սարգսյանի և Սաթենիկ Սարգսյանի բողոքը վարույթ ընդունելու և պետական տուրքի վճարման ժամկետը հետաձգելու մասին որոշումն օրինական ուժի մեջ է մտել կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման։

Եվգենյա Համբարձումյան