Ֆրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանը կղեկավարի փարիզյան հայտնի թատրոնը
Ֆրանսահայ դերասան և ռեժիսոր Սիմոն Աբգարյանը 2027 թվականի սեպտեմբերին կստանձնի Փարիզի «Théâtre du Soleil» թատրոնի ղեկավարումը՝ փոխարինելով դրա հիմնադիր Արիանա Մնուշկինային, որը ղեկավարում է թատրոնը 1964 թվականից։ Այս մասին գրել է Le monde-ը։
Աբգարյանի նշանակումը համաձայնեցվել է թատրոնի թատերախմբի և Ֆրանսիայի մշակույթի նախարարության հետ։ Նա թատրոնի ղեկավարի պաշտոնը ստանձնելու առաջարկ ստացել էր նաև 2022 թվականին, սակայն այն ժամանակ հրաժարվել էր՝ ստեղծագործական այլ նախագծերով զբաղված լինելու պատճառով։
Նշենք, որ Աբգարյանը թատրոնի կազմում հանդես է եկել դեռևս 1985 թվականից և այնտեղ աշխատել շուրջ ութ տարի։

